Facebook   Twitter
 
Կյանքը հայ-թուրքական սահմանին (Լուսանկարներ)

Կյանքը հայ-թուրքական սահմանին (Լուսանկարներ)

27 Նոյեմբերի 2017 - 18:41
Թլիկն Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերից է: Այն սահմանապահ բնակավայր է, ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու Ախուրյան գետից՝ հայ-թուրքական սահմանից: Գրում է hetq.am:

Գյուղում 18 բնակեցված տուն կա, մյուսների դռները փակ են կամ ուղղակի լքված են: Չնայած բնակիչները շեշտում են, որ թլիկցիների հեռանալու գլխավոր պատճառը եղել է խմելու ջուրը, որից զրկվել են 1993-ին, գործող գյուղապետ Սլավիկ Սալոյանն ասում է, թե վերջին անգամ խմելու ջուր ունեցել են 2006-ին, իսկ բնակիչները հեռացել են, որովհետեւ ապրելու հնարավորություն չկա:

Խմելու ջուրը թլիկցիները գնում են 7-10 օրը մեկ եկող ջրատար մեքենայից, չնայած ժամանակին խմելաջրի գործող համակարգ ունեին: Ոռոգման ջուրն էլ վերցնում են Ախուրյան գետից ու ամբարում գյուղապետարանի հարեւանությամբ դրված մեծ ցիստեռնում. 1997-ին պոմպը տեղադրել են «Փրկենք երեխաներին» ամերիկյան կազմակերպության օգնությամբ: Այդուհանդերձ, պոմպը պարբերաբար խափանվում է ու նորոգման կամ նորը գնելու խնդիր է առաջանում, ինչի համար, բնականաբար, պետք է վճարել: Ախուրյանի ջուրն օգտագործում են անասունների, լվացքի, կենցաղային կարիքների համար: Ոռոգման ջրի բացակայության պատճառով Թլիկում հաշված ծառեր կան:

Գյուղը չունի մանկապարտեզ, խանութ: Գնումներ թլիկցիները կատարում են 12 կմ հեռու գտնվող Արագածավան գյուղից: Թլիկի հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչները լավատես չեն գյուղի ապագայի հարցում. նշում են, որ արտագաղթի արդյունքում մի օր գյուղն ամբողջությամբ կդատարկվի, եթե իշխանությունները շարունակեն անտեսել սահմանապահ բնակավայրը: Նրանց դժվար է հակադարձել:

Հակոբ Պողոսյան
 
Նմանատիպ նորություններ
Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամյա ուկրաինացին ունի 346 ժառանգ
15 Հուլիսի 2018 - 22:40
Ուկրաինայի 87-ամյա բնակիչ Պավել Սեմենյուկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը:
Իրենց փողի պատճառով զինգրքույկներում գրառում չեն անում. «Դիրքապահ» ՀԿ-ն հանրահավաք եւ երթ կանցկացնի
15 Հուլիսի 2018 - 22:24
«Դիրքապահ» ՀԿ-ն հուլիսի 17-ին հանրահավաք եւ դեպի կառավարություն երթ կանցկացնի՝ բարձրաձայնելու 2016 թվականի քառօրյա պատերազմի մասնակիցների հիմնախնդիրները:
Բրիտանիացի նախարարը հրաժարարական է տվել սեքս սկանդալի պատճառով
15 Հուլիսի 2018 - 22:16
Մեծ Բրիտանիայի՝ փոքր բիզնեսի հարցերով նախարար Էնդրյու Գրիֆիթսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր սեքսուալ բնույթի նամակագրությունը հայտնվել է ԶԼՄ-ներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով SkyNews-ը:
Հայաստանյան ֆուտբոլին փոփոխություններ են պետք, սակայն դրանք պիտի ՀՖՖ-ն իր վրա վերցնի. վարչապետ
15 Հուլիսի 2018 - 22:12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելուց առաջ շնորհավորեց Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, փոխչեմպիոնին՝ Խորվաթիայի հավաքականին:
Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ, ով ցանկություն է հայտնել այցելել Հայաստան
15 Հուլիսի 2018 - 22:05
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի հետ։
Շուշան Երիցյանի՝ անկողնային լուսանկարը
15 Հուլիսի 2018 - 21:53
«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր, դերասանուհի Շուշան Երիցյանը վերջերս Instagram-ում հրապարակումներով ավելի է թեժացնում շոգ ամառը: Գեղեցկուհու տեսանյութերն ու լուսանկարները անտարբեր չեն թողում գրեթե ոչ ոքի:
Սեքսուալ կախվածությունը ներառվել է հիվանդությունների ցանկում
15 Հուլիսի 2018 - 21:41
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս հրաժարվում է սեքսուալ կախվածությունը հոգեկան շեղում համարել։
Դատապարտյալը մեկ այլ գործով մեղադրվում է ՔԿՀ-ից ok.ru կայքի միջոցով երկու կնոջից 3 400 եվրո, 10 500 դոլար և 3 285 000 դրամ շորթելու մեջ
15 Հուլիսի 2018 - 21:35
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը մեկ այլ գործով մեղադրվում է քրեակատարողական հիմնարկից մեկ կնոջ հետ ծանոթանալուց հետո 3 400 եվրո, 6 800 դոլար և 770 000 դրամ, իսկ մեկ այլ քաղաքացուց 2 515 000 դրամ և 3 700 դոլար շորթելու մեջ: Ընդհանուր հաշվով նա մեղադրվում է երկու քաղաքացուց 3 400 եվրո, 10 500 դոլար և 3 285 000 դրամ շորթելու մեջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12395
 
Լրահոս`