Facebook   Twitter
 
Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցված քրեական գործը՝ պաշտոնատար անձանց մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցված քրեական գործը՝ պաշտոնատար անձանց մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

01 Դեկտեմբերի 2017 - 19:17
Դեռևս 2015թ. նոյեմբերին մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածների վերաբերյալ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի արևմուտք գտնվող անտառներում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր:
Հիշյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի և Գյուլագարակի անտառպետությունների պահաբաժիններում իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված հաճարենի ու բոխի տեսակի ծառերի կոճղեր:

2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի անտառհատումները կանխելու և ի հայտ բերելու ուղղությամբ, ժամանակին չի հայտնաբերվել և չի արձանագրվել 98 ծառերի ապօրինի հատման փաստը: Հիշյալ ապօրինի հատումների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 7.167.000 ՀՀ դրամի վնաս:

2016 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով պետությանը էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Քրեական այս գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահ Կ. Բ.-ն 2015 թվականի ընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով պատշաճ կարգով չի վերահսկել պահաբաժնի տարածքը, որի պատճառով ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից հիշյալ պահաբաժնից ապօրինի հատվել են ընդհանուր 45 ծառեր, որի արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է էական գույքային՝ ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամի վնաս:

Դրանից հետո Կ. Բ.-ն իր պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը կոծկելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասը անձամբ չհատուցելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր 2 ծանոթներին՝ որպես իր կողմից հայտնաբերված անտառխախտողների ներկայացրել է «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ և հայտնել, թե իբր հայտնաբերել է անտառխախտներին: Կազմվել են կեղծ անտառխախտման արձանագրություններ, այդ կերպ կատարվել է պաշտոնեական կեղծիք և չարաշահվել պաշտոնեական լիազորությունները:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Պարզվել է նաև, որ քաղաքացի Հ. Մ.-ն, Կ.Բ-ի խնդրանքով, նրան, որպես ծանոթի օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2015 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Բ.-ի հետ ներկայացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ և հաստատել Կ. Բ.-ի հայտնած այն տեղեկությունը, թե իբր Գյուլագարակի անտառպետության թիվ 1 պահաբաժնից բոխի և հաճարենի տեսակի թվով 7 ծառերը ինքն է ապօրինի հատել: Օժանդակելով Կ. Բ.-ի պաշտոնեական կեղծիք կատարելուն, նա ստորագրել է կեղծ անտառխախտման արձանագրությունը:

Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արաքը կատարելու համար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետ Հ. Խ.-ն և նույն անտառպետության 15-րդ պահաբաժնի անտառապահ Հ. Ք.-ն 2015 թ. ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրեց պարտականությունները պատշաճ չեն կատարել, պատշաճ հսկողություն չեն իրականացրել բոլոր տեսակի խախտումները ժամանակին հայտնաբերելու, արձանագրելու և սահմանված կարգով ընթացք տալու համար, պահաբաժնի ամբողջ տարածքում տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել՝ այն թողնելով առանց հսկողության: Արդյունքում մի խումբ անձինք, օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից ապօրինի հատել են ընդհանուր թվով 53 ծառեր՝ պետությանն անզգուշությամբ պատճառելով էական գույքային՝ ընդհանուր 5.247.000 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ անտառապետին և անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, վերջինիս օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչու չի կարելի առանց նախաճաշելու սրճել. բժիշկ-դիետոլոգ (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 22:08
«Առողջ, երջանիկ, մտավոր բարձր կարողություններ ունենալու համար պետք է առողջ սնվել: Առողջ ուտելիքը ենթադրում է իր մեջ ընտանիքում, սիրելի մարդկանց հետ, հաճելի միջավայրում, սիրելի մարդկանց կողմից պատրաստված սննդամթերքի ընդունում»,- Panorama.am-ի փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Նոր լուսանկարներ՝ Քիմ Քարդաշյանի բաց ֆոտոշարքից
17 Դեկտեմբերի 2017 - 22:03
Համացանցում նոր կադրեր են հայտնվել Քիմ Քարդաշյանի բաց ֆոտոսեսիայից։
Հետծննդաբերական սթրես կամ ի՞նչ է փոխվում կնոջ կյանքում մայրանալուց հետո
17 Դեկտեմբերի 2017 - 22:03
Մայրությունն ամենագեղեցիկ ու ամենազգայական երևույթն է, որ կարող է բնությունը պարգևել կնոջը:
Աղջիկները պետք է լսեն սա՝ նախքան ամուսնության օրը (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:55
Առաջին սեքսուալ փորձը կարող է տեղի ունենալ տարբեր տարիքներում: Որպես կանոն, այն ձեռք է բերվում ոչ միայն գայթակղությամբ ու խորը զգացմունքներով: Երբեմն մեծ դեր են խաղում նաև հոգեբանական և սոցիալական գործոնները:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տոնեց (Լուսանկարներ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:53
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում հանդիպեց «Վեսթ Բրոմվիչ»-ին:
Բժշկությունն անվճար լինել չի կարող, մասնագետ
17 Դեկտեմբերի 2017 - 21:42
Բժշկի չդիմելու ամենատարածված պատճառը վճարունակության բացակայությունն է:
Ահա թե ինչու է հարկավոր ամեն առավոտ դատարկ ստամոքսին խմել տաք ջուր (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:39
Մեզանից շատերը իրենց առավոտը սկսում են 1 բաժակ բուրումնավետ սուրճով: Սակայն, եթե դուք փոխեք ձեր սովորություներն ու սկսեք ամեն առավոտ խմել մեկ բաժակ տաք ջուր, ապա ձեր օրգանիզմը միանշանակ առողջ կլինի: Կարող եք այնտեղ նաև ավելացնել մի փոքր կիտրոնահյութ: Նման ջուրը նպաստում է մարսողության կարգավորման ու նյութափոխանակության մնացորդների հեռացմանը:
Խորամանկություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:36
Facte.ru կայքը ներկայացրել է 14 խորամանկություն՝ իրերը կարգի բերելու համար:
Կական ավարտեց կարիերան
17 Դեկտեմբերի 2017 - 21:34
Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8933
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կական ավարտեց կարիերան
Միջազգային, Սպորտ, Հասարակություն