Facebook   Twitter
 
«Գյուղերի միացումը գյուղերը քայքայում է». Հերհեր համայնքի բնակիչները դժգոհ են համայնքների խոշորացումից

«Գյուղերի միացումը գյուղերը քայքայում է». Հերհեր համայնքի բնակիչները դժգոհ են համայնքների խոշորացումից

03 Դեկտեմբերի 2017 - 20:57
Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի բնակիչները, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, այն բացասական երևույթ համարեցին:
Բնակիչներից Երվանդ Ոսկանյանը նշեց, որ ճիշտ կլիներ՝ համայնքները չմիացնեին:

«Ասենք ի՞նչ է փոխվել, որ միացրել են, մի քանի մարդ ավելի գործազուրկ է դարձել, մեր գյուղի վրա ծախսվող գումարները դրանից չեն ավելացել: Միանշանակ, բացասական որոշում էր»,-ասաց նա և նշեց, որ խոշորացման արդյունքում իրենց գյուղի նկատմամբ ուշադրությունը նվազել է:

Նա հավանական համարեց, որ մի քանի տարի հետո կարող են դպրոցներն էլ միացնել՝ պատճառաբանելով, թե նույն համայնքում չի կարող այդքան միջնակարգ դպրոց լինել:

Ինչ վերաբերում է գյուղից արտագաղթի խնդրին, ապա նա ասաց, որ իրենց գյուղից արտագաղթը թեև քիչ, միևնույն է՝ կա, և դա իրենց անհանգստացնում է:

«Գյուղը մրգով հարուստ է, անտառը մոտ է, բայց իրացման խնդիր կա»,-նշեց՝ հավելելով, որ համայնքի հիմնական խնդիրը ճանապարհի վերականգնումն է:

«Գյուղացու փոխարեն ոչ մեկ չի գալու իր այգին փորի, ուղղակի ցածր տոկոսադրույքով վարկեր պետք է տան, պարարտանյութ տան, սերմացու տան, գյուղացին ինքը կաշխատի: Այսօր վարկ տրամադրելու մեխանիզմը շատ վատ է, առանց երաշխավորության գյուղատնտեսական վարկեր չկան»,-ասաց շարունակեց Երվանդ Ոսկանյանը:

Հերհերում ապրող մեկ այլ ընտանիքից գյուղում մնացել են միայն ամուսինները. չորս երեխաներից երկուսը արտերկրում են, մեկը՝ Երևանում, մյուսն էլ՝ Իջևանում: Ամուսինները ևս նշեցին, որ գյուղի հիմնական խնդիրը համարում են ճանապարհի բարեկարգումը:

«Հիմա գյուղում այնքան տներ կան, որ դռները կողպված են, կամ միայն մեծերն են մնացել: Պատճառը հիմնականում աշխատանքի բացակայությունն է, հողը չի պահում գյուղացուն»,-ասացին ամուսինները՝ նկատելով, որ թեև իրենք իրենց հարցերը կարողանում են լուծել, միևնույն է՝ մեծ ընտանիքների համար դժվար է գյուղում մնալը, և եթե իրենց որդին ընտանիքով գյուղում լիներ, չէին հասցնի:

Ըստ նրանց՝ համայնքների խոշորացումը բացասական է, քանի որ ինչ-որ փաստաթղթի համար պետք է հասնեն Ջերմուկ և ավելի շատ գումար ծախսեն: Կինն ընդգծեց, որ ավելի ճիշտ կլիներ, որ համայնքը միանար գոնե Վայքին, քանի որ ավելի մոտ է գտնվում։

«Այս գյուղերի միացումը ինքըստինքյան գյուղերը քայքայում է: Գոնե Վայքին միացնեն, քանի որ մեր կապը Վայքին ավելի շատ է,-ասաց նա:

Խոսելով բերքի իրացման խնդիրների մասին՝ նա ասաց, որ ով «բաշարում» է, ով մեքենա ունի, դրսում ապրող մարդ ունի, կարողանում է իրացնել:

«Շատ քիչ ջահելություն կա, որ սիրում են հողը, այն էլ ապահով ընտանիքներ են, տատից պապից սկսած՝ ապահով են»,-եզրափակեց նա:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Քայլ արա, Կապան
22 Հոկտեմբերի 2018 - 16:33
Երեկ Կապանը ընտրեց նոր քաղաքապետ: Նորընտիր քաղաքապետը վարչապետի մարդը չէ, նույնիսկ Քաղաքացիական պայմանագրի անդամ չէ:
Չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում. հափշտակել են աշատակցի աշխատավարձը
22 Հոկտեմբերի 2018 - 13:59
Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Գեղարքունիքի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները
22 Հոկտեմբերի 2018 - 10:46
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Սարուխան համայնքներում ավարտվել են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրություններ:
Կապանում ՔՊ թեկնածուի վերաբերյալ ուշագրավ տվյալներ
22 Հոկտեմբերի 2018 - 10:41
Հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը մոտ 2000 ձայնով պարտվել է անկուսակցական Գևորգ Փարսյանին: Այս արդյունքն անակնկալ է եղել:
Ներքին Գետաշենում վերընտրվել է ՀՀԿ-ական գյուղապետը
22 Հոկտեմբերի 2018 - 08:36
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հաղթել է Հանրապետական թեկնածուն։
Հայտնի է Կապանի նոր քաղաքապետի անունը
21 Հոկտեմբերի 2018 - 23:39
Կապան քաղաքն ու խոշորացված 31 համայնքներ ընգրկող թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է 52 տեղամասերից 21-ի արդյունքները:
Սիրելի քաղաքիս հպարտ ժողովուրդ շնորհակալ եմ. Դավիթ Խուդաթյան
21 Հոկտեմբերի 2018 - 23:22
Արմավիր քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը:
10 ընտրատեղամասից ստացված տվյալներով Էջմիածնում առաջատար է Դիանա Գասպարյանը
21 Հոկտեմբերի 2018 - 23:14
Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 տեղամասերում, որտեղ ընտրողների քվեներն արդեն ամփոփված են:
1945 ձայնի առավելությամբ Կապանում առաջատարը Գևորգ Փարսյանն է. Թարմացվող
21 Հոկտեմբերի 2018 - 23:05
Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 72
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր