Facebook   Twitter
 
Կառավարությունում կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը

Կառավարությունում կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը

04 Դեկտեմբերի 2017 - 20:51
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդին է ներկայացվել «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը, որտեղ տեղադրվել է Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը:

Զեկուցվել է, որ կայքը հնարավորություն կտա հանրությանը վերահսկողություն իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների նկատմամբ, հղել առցանց հարցումներ գերակա ոլորտների գործողություններն իրականացնող մարմինների, ինչպես նաև հակակոռուպցիոն ծրագրերն իրականացնող մյուս գերատեսչությունների պատասխանատուների նկատմամբ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական աշխատանքները. ակնկալվում է, որ կայքը կսկսի գործել մինչ տարեվերջ:

Օրակարգի հաջորդ հարցով ներկայացվել են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, համակարգի կայացմանն ուղղված պրակտիկ մեխանիզմները:

Զեկուցվել է, որ մշակվել են «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ»-ի տեխնիկական նկարագիրն ու վարման կարգը, ինչպես նաև ներքին, արտաքին ազդարարման դեպքում համապատասխան թվային փաստաթղթերի ձևերը և ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը: «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ»-ի միջոցով ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ հնարավորություն է ունենալու անանուն ներկայացնել հաղորդագրություն՝ կոռուպցիոն դեպքի հետ կապված: Ընդ որում, հնարավորություն է տրվելու հաղորդում ներկայացնել և անանուն, և հրապարակային տեսքով:

Հստակ ներկայացվել են այն երաշխիքները, որոնք ապահովելու են անանունությունը, այն տեխնիկական լուծումները, որոնց միջոցով ազդարարը մուտք գործելով համակարգ՝ ներկայացնելու է համապատասխան հաղորդագրությունը: Ընդգծվել է՝ որևէ մարմին չի կարողանալու պարզել ազդարարի ինքնությունը և այն, թե որ համակարգչից է հաղորդագրությունն ուղարկվել:

Քաղհասարակության հետ ակտիվ քննարկումների արդյունքում մշակվել են նաև հաղորդագրությանը ներկայացվող պահանջները: Տեղեկացվել է, որ հրապարակվելու է հստակ վիճակագրություն, թե որքան հաղորդում է ստացվել, քանիսի հիման վրա է հարուցվել քրեական գործ:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, նշված մարզերում իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՊՆ Նոր Նորքի զինկոմի տեղակալը մեղադրվում է կաշառք վերցնելու և ապօրինի զենք պահելու մեջ
11 Օգոստոսի 2018 - 12:26
ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Չարաշահումների դեպքեր՝ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում. Հարուցվել է 15 քրգործ
02 Օգոստոսի 2018 - 10:24
2018թ. օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու եւ ստանալու դեպքերի առթիվ:
Մեղադրանք է առաջադրվել փաստաբանին՝ կաշառք տալու պատրվակով 2500 դոլար հափշտակելու համար. ՔԿ
01 Օգոստոսի 2018 - 15:12
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերևույթ հափշտակության դեպք:
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ
31 Հուլիսի 2018 - 19:00
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումների իրական ծավալները, դրանց առնչություն ունեցած անձանց պարզելու ուղղությամբ:
Կոռուպցիոն սխեմաների բացահայտումը հարցի մի կողմն է. փորձագետը մանրամասնում է
31 Հուլիսի 2018 - 14:49
ՀՀ–ում ռազմարադյունաբերության զարգացման համար պետք է ինչպես բյուջեի հատկացումների արդյունավետ օգտագործում, այնպես էլ արդյունավետ կառավարում։
Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման ընթացքում պետությանը հասցրել են 31 մլն դրամի վնաս (Տեսանյութ)
30 Հուլիսի 2018 - 19:50
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։
Չարաշահումներ Այնթապի միջնակարգ դպրոցում. 3 անձի առաջադրվել է մեղադրանք, պետությանը պատճառված վնասը վերականգնվել է
28 Հուլիսի 2018 - 15:40
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Այնթապի միջնակարգ դպրոցում, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, միջոցներ ձեռնարկվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու պատրվակով կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար. ՔԿ
27 Հուլիսի 2018 - 22:02
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13
 
Լրահոս`