Facebook   Twitter
 
Արծվիկ Մինասյանը EUWI+ Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարի հետ քննարկել է ծրագրի բաղադրիչները

Արծվիկ Մինասյանը EUWI+ Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարի հետ քննարկել է ծրագրի բաղադրիչները

05 Դեկտեմբերի 2017 - 16:43
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արեւելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վահագն Խաչատրյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը եւ այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման նպատակն էր քննարկել մեկնարկող EUWI+ ծրագրի բաղադրիչները:

Ողջունելով հյուրին եւ կարեւորելով առաքելությունը, որով վերջինս ժամանել է Հայաստան ` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարությունը ձգտում է ջրային ոլորտի կառավարման բնագավառում հասնել լավագույն արդյունքների եւ այդ առումով կարեւորել է դրան ուղղված Եվրամիության աջակցության ծրագիրը:

Բնապահպանության նախարարը մեկնարկող ծրագիրը դիտարկել է նոյեմբեր ամսին Հայաստան-ԵՄ ընդլայնված եւ համապարփակ համաձայնագրի ստորագրման համատեքստում, որում շրջակա միջավայրի պահպանությունը եւ հատկապես ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առանցքային հարցեր են: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ոլորտում իրականացվում են նաեւ այլ աջակցության ծրագրեր եւ խնդիր կա դրանք համադրել մեկ ամբողջության մեջ` ծրագրից առավելագույն արդյունք ստանալու համար:

Դրա համար անհարժեշտ է դիտարկել ջրային ոլորտի բոլոր բաղադրիչները` հաշվառուման, գնահատման, մոնիթորինգի կարողությունների հզորացումը, կատարյալ ջրավազանային կառավարման պլանների մշակումը, Սեւանա լճի ինքնատիպ եւ արժեքավոր ջրային էկոհամակարգի պահպանությունը, ձկնաբուծական տնտեսությունների համար Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից տարեկան մոտ 800 մլն խմ ծավալը ոռոգման երկրորդական նպատակով օգտագործման անհրաժեշտությունը, ջրատար համակարգերի կատարելագործումը:

Մայքլ Սուտերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նկատել է, որ ծրագիրը ԵՄ արեւելյան գործընկերության երկրների շրջանակներում է իրականացվում եւ հանդիսանում է նախորդ ծրագրերի շարունակությունը: Նախորդ ծրագրերը իրականացրել են միջազգային խորհրդատվական կազմակերպությունները` հատկացնելով տեխնիկական աջակցություն, այս դեպքում Եվրամիության երկրներն են դրանք իրականացնում, որպես երկրների միջեւ գործընկերային հարաբերություն: Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարը նախապատրաստական փուլում հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը բարձր է գնահատել, ինչը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը` հավելելով, որ ծրագիրն այս փուլում ճկուն է եւ նախատեսված բյուջեն ըստ երկի պահանջների կարող է վերանայվել:

Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարը շեշտել է, որ շահագրգռված է ծրագրի արդյունավետ իրականացման մեջ, որպեսզի այն ապահովի նմանատիպ ծրագրերի շարունակականությոնը եւ օրինակելի լինի այլ երկրների համար:

Նշենք, որ այս ծրագիրը գործում է 2016թ․ սեպտեմբերից։ Այն ուղղված է աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի եւ Մոլդովիայի ջրային ռեսուրսների եւ անդրսահմանային գետերի կառավարման բարելավմանը։

EUWI+ ծրագիրը իրականացվում է OECD, UNECE, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության եւ Ֆրանսիայի Ջրի միջազգային գրասենյակի կողմից։ 2016-2020 թթ․համար պլանավորվել է գործողությունների որոշակի ծրագիր։

Այս ծրագրերի իրականացման բյուջեն 6 երկրների համար կազմում է մոտ 25 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է Եվրոմիության, Ավստրիայի եւ Ֆրանսիայի կառավարությունների կողմից։ Բյուջեի մոտավորապես 1/6 հատկացվելու է Հայաստանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Արդյո՞ք չկա նաև ռադիոակտիվ տարրերով աղտոտման վտանգ, եթե Ամուլսարում թույլ տանք որևէ հանքի գործարկում». ՀԲՃ
16 Հուլիսի 2018 - 23:27
Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա
16 Հուլիսի 2018 - 18:14
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին 7 UAZ Hunter և 1 UAZ PICK-UP ավտոմեքենայի հանձնման արարողությանը։
Ֆրանսիայում մաստոդոնտի գանգ են հայտնաբերել
16 Հուլիսի 2018 - 09:19
Պիրենեյան մաստոդոնտի՝ փղի հնագույն բարեկամի գանգը հնագետների կողմից հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը (AFP):
Գնանք, «Ամուլսարի» հանքը փակենք առանց հիմնավորմա՞ն. ամենաթողությունը հենց այդ ժամանակ է ստեղծվում. Փաշինյան
15 Հուլիսի 2018 - 23:45
Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում, եւ իրավիճակը քննվում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գիտնականները պարզել են, թե ինչու են կենգուրուները Ավստրալիայում իրենց հարբածի պես պահել
15 Հուլիսի 2018 - 17:31
Գիտնականները պարզել են հարավարևելյան Ավստրալիայում կենգուրուների տարօրինակ պահվածքի պատճառը, որը հայտնվել է համացանցում:
Ինչ է կատարվում Սևանա լճում. տեսչական մարմինն ուսումնասիրում է
14 Հուլիսի 2018 - 22:43
Շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: EcoNews.am-ի փոխանցմամբ, նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավեց բնասեր եւ բնապահպան հասարակության ուշադրությունը:
Ինչ է կատարվում Սևանա լճում. տեսչական մարմինն ուսումնասիրում է (Տեսանյութ)
14 Հուլիսի 2018 - 21:20
Շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: EcoNews.am-ի փոխանցմամբ, նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավեց բնասեր եւ բնապահպան հասարակության ուշադրությունը:
Ապօրինի ծառահատում Ասկերանում. հատվել է 54 ծառ, վնասը կազմում է շուրջ 700 հազար դրամ
14 Հուլիսի 2018 - 18:00
Հուլիսի 13-ին Արցախի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունից, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Ստեփանակերտի մասնաճյուղի Տռնավազի անտառպետության թիվ 10 պահաբաժնի 84 եւ 88 հատատեղերից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է տարբեր տեսակի 54 ծառ:
«Ճանապարհ» ՍՊԸ-ի անօրինականությունները շարունակվում են (Լուսանկարներ)
13 Հուլիսի 2018 - 19:01
«Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգման և բարելավման ծրագրի շրջանակներում վերակառուցվում է միջպետական ճանապարհի շուրջ 91 կմ ընդհանուր երկարությամբ հատվածը: Շինարարական թափոնների մի մասը լցվում են ճանապարհի հենց եզրին գտնվող անտառային տարածքում, ծառերի վրա, մի մասն էլ գլորվելով լցվել է Դեբեդը, ինչի արդյունքում տեղ-տեղ գետի հունը նեղացել ու առու է դարձել»,- այս մասին HayNews.am-ը գրել էր 2017թ.-ի հուլիսի 07-ին՝ «Կամ կաշառք է լինելու, կամ` տուգանք. բնապահպան» վերտառությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 84
 
Լրահոս`