Facebook   Twitter
 
Ամուլսարում հանք շահագործելու խնդրով դատական գործերը. ՀԲՃ

Ամուլսարում հանք շահագործելու խնդրով դատական գործերը. ՀԲՃ

05 Դեկտեմբերի 2017 - 17:01
Ներկայումս Ամուլսարում ոսկի հանք շահագործելու խնդրով դատական մի քանի հայց կա, որոնք հետևյալ զարգացումներն ունեն:
ՀՀ Վարչական դատարանում շարունակվում է Գնդեվազ համայնքի 8 բնակիչների ներկայացրած հայտի քննումը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով:

Նշենք, որ հայցվոր հանդիսացող «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» ՀԿ-ները դատավոր Կարեն Զարիկյանի օգոստոսի 30-ի որոշմամբ դուրս մնացին դատական գործընթացից:

Արդյունքում «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանում: Սակայն օրեր առաջ պարզվեց, որ Վերաքննիչ դատարանում այդ բողոքը հնարավոր կլինի քննարկել միայն 2019 թվականի ապրիլի 26-ին:

Այսինքն Հայաստանում ըստ էության անհնար է դառնում վարչական հայցերի բողոքարկումը։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչական դատարանում գնդեվազցիների հայցի քննարկման ընթացքում, սույն թվականի նոյեմբերի 30-ին հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց երեք միջազգային փորձագիտական անկախ կազմակերպությունների (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) ուսումնասիրությունները Ամուլսարում ոսկու ծրագրի մի շարք բնապահպանական ռիսկերի մասին:

Դատավորը ընդունեց ներկայացված փաստաթղթերը և ժամանակ տվեց «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցչին` դրանց ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստի օրը դեռ չի հայտարարվել:

Զուգահեռ նոր հայց է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության։ Հայցվորը Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում հողատարածքի սեփականատեր, փաստաբան Հարություն Բաղդասարյանն է, ով պնդում է, որ խախտվել է իր սեփականության իրավունքը և պահանջում է իրականացնել Ամուլսարի ծրագրի նոր գնահատում և փորձաքննություն:

Հայկական բնապահպանական ճակատն էլ իր հերթին ՀՀ վարչական դատարան նոր հայց է ներկայացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության դեմ՝ Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար:

Մասնավորապես հայցվոր կողմը դատարանից պահանջում է պարտավորեցնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը։

Այն է՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ) կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բոլոր եզրակացությունների պատճենները, մասնավորապես, որոնք վերաբերում են՝

1) բացահանքերին,

2) հանքավայրի դատարկ ապարների լցակույտին,

3) նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման հարթակին,

4) ոսկու կորզման ֆաբրիկային: Առայժմ այսքանը, սակայն մեզ բոլորիս դեռ սպասում են նոր դատական հայցեր և բացահայտումներ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
 
Նմանատիպ նորություններ
«Զորամասում հիգիենայի պարագաները բաժանում են հետո, գումար պահանջում»․ զինվորի մայր
17 Հուլիսի 2018 - 00:02
Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո զինծառայողների ծնողներին հորդորեց այլևս հագուստ, կոշիկ ու հիգիենիկ պարագաներ չուղարկել ժամկետային ծառայություն անցնող որդիներին։
Մադինա գյուղի 62-ամյա բնակիչը կորել է
16 Հուլիսի 2018 - 23:58
Գեղարքունիքի մարզում 62-ամյա քաղաքացի է կորել: Այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ.Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քիմ Քարդաշյանը Թաթա Սիմոնյանի երգի ներքո հայկական սուրճ է վայելում (Տեսանյութ)
16 Հուլիսի 2018 - 23:56
Այսօր Թաթա Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է մի տեսանյութով, որը հրապարակել էր Քիմ Քարդաշյանը, Ինստագրամի իր էջի՝ «Story» բաժնում։
Մարգարիտա Գրիգորյանի օրերը Հ1-ում հաշված են,իսկ ինքը փոփոխություններ է անում
16 Հուլիսի 2018 - 23:53
Րոպեներ առաջ Հ1-ում աշխատող լրագրողներից մեկի հաղորդմամբ, փոխվել է հանրայինի ծրագրերի տնօրենը( ով Մարգարիտա Գրիգորյանի ընկերուհին է ) և գլխավոր պրոդյուսերը ( նշանակվել է Դավիթ Միրոյանը՝ նախկին ծրագրերի տնօրենը):
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
16 Հուլիսի 2018 - 23:52
Հանրապետության տարածքում`

Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում, հուլիսի 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, հուլիսի 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Ֆրանսիայի հավաքականի երկու երկրպագու զոհվել են
16 Հուլիսի 2018 - 23:50
Ֆրանսիայի ազգային հավաքականի երկու երկրպագուներ զոհվել են՝ նշելով իրենց թիմի հաղթանակը: Աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ռոբերտ Աբաջյանը 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց. Արշակ Զաքարյան
16 Հուլիսի 2018 - 23:45
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռոբերտ Աբաջյանի և մնացած հերոս տղաների մասին.
Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Աշտարակ կաթի» մասին հրապարակումներին
16 Հուլիսի 2018 - 23:42
Գլխավոր դատախազությունը «Աշտարակ կաթ» ընկերության վերաբերյալ տեղեկությունները ուղարկել է ոստիկանություն՝ հիմքերը ստուգելու համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքները (Լուսանկարներ)
16 Հուլիսի 2018 - 23:41
Հովանոցի պատմությունը, որը ֆուտբոլի ԱԱ փակման արարողության ժամանակ չէր բավականացրել, որպեսզի անձրևից պաշտպաներ բոլոր քաղաքական գործիչներին, բացատրվում է «բարձր կանոնակարգի» առանձնահատկություններով,– գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13946
 
Լրահոս`