Facebook   Twitter
 
Ովքե՞ր են Սևանից ու Եղեգիսից ջուր գողանում

Ովքե՞ր են Սևանից ու Եղեգիսից ջուր գողանում

06 Դեկտեմբերի 2017 - 17:45
Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի՝ մեր երկրում դեռևս ամբողջապես չի ձևավորվել նորմալ էկոմշակույթ. շատերը չեն կարևորում շրջակա միջավայրի, բնապահպանական խնդիրների հետ կապված հարցերը:
Արդեն ձմեռ է, և գաղտնիք չէ, որ ապօրինի ծառահատման դեպքերը գնալով շատանալու են:

Խոսելով այս մասին՝ բնապահպանը նշեց. «Անտառամերձ տարածքներում ապրող մարդկանց պետք է ապահովել աշխատանքով: Նրանց սեցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծում ստանան, այլապես այս խնդիրը միշտ էլ լինելու է»:

Կարինե Դանիելյանն ընդգծեց՝ դրական է համարում այն փաստը, որ արեգակնային էներգիայով հոսանք ստանալու ձգտումներ կան Հայաստանում. այս ասպարեզում մեր երկիրը դանդաղ քայլերով առաջ է ընթացում:

Բնապահպանն անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե Սևանից, Եղեգիսից ջուր են գողանում:

«Եղեգիսի հետ կապված՝ անընդհատ վեճեր են լինում: Եթե լսենք ՀԷԿ-երի միության ներկայացուցիչներին, ապա կասեն՝ սո՛ւտ է, նման բան չկա: Բայց, երբ նայում ես թվերին, թե երբ է իջնում ջրի մակարդակը, ապա տեսնում ես, որ հիմնականում էներգետիկ նպատակներով են ջուրը բաց թողնում՝ չնայած կառավարության որոշման համաձայն՝ միայն ոռոգման նպատակով պետք է Սևանից ջուր բաց թողնել:

Ասեմ, որ ջրի ամենացածր մակարդակն ունեցել ենք 2001 թվականին: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ, հասկանալի չէ: Ակնհայտ էր, որ էներգետիկ նպատակներով էին ջուրը բաց թողնում՝ չնայած ատոմակայանը աշխատում էր», - նշեց բնապահպանը:

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Կալիֆորնիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 7 մարդու
14 Օգոստոսի 2018 - 12:31
7 մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհի հետևանքով։ Այս մասին հաղորդում է San Francisco Chronicle-ը՝ հրշեջ ծառայությունը վկայակոչելով։
Տապալվեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Լուսանկարներ)
14 Օգոստոսի 2018 - 12:24
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց քանի որ բողոքի ակցիայի մասնակիցները պատուհանից եւ դռներից ներս մտան ճեղքելով անվտանգության աշխատակիցների պատը:
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը տուգանվել է 50 մլն ֆունտ ստերլինգով
14 Օգոստոսի 2018 - 12:21
Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) տուգանել է 50 մլն ֆունտ ստերլինգով (63,87 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով BBC–ն։
Արսեն Թորոսյանը ներկայացնում է Չինաստանի կողմից նվիրված շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը (Տեսանյութ)
14 Օգոստոսի 2018 - 12:13
Րոպեներ առաջ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը, որը Հայաստանին է նվիրել Չինաստանը:

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 12:08
Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարևզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ:
Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ
14 Օգոստոսի 2018 - 12:04
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ։
Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ցուցարարները բարձրանան սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
14 Օգոստոսի 2018 - 12:00
Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ ասուլիսի տարածք, որտեղ քիչ անց տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 11:58
Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12824
 
Լրահոս`