Facebook   Twitter
 
Ռուբեն Բաբայանն առաջարկում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը կոչել Ալեքսանդր Գրիգորյանի անունով

Ռուբեն Բաբայանն առաջարկում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը կոչել Ալեքսանդր Գրիգորյանի անունով

06 Դեկտեմբերի 2017 - 18:49
Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն մեկ ամիս է՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը մնացել է թափուր: Թատրոնի տնօրինությունն այդ հարցում չի էլ շտապում, այդ մասին երեկ Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց տնօրեն Ֆրեդ Դավթյանը:
«Թե որքանո՞վ է ճիշտ, որ թատրոնն ամիսներ շարունակ առանց գեղարվեստական ղեկավարի մնա, դժվարանում եմ պատասխանել, քանի որ այդ թատրոնի ներքին խոհանոցին այնքան էլ ծանոթ չեմ: Իհարկե, վերջնական որոշումը կարող է լինել ամիսներ հետո, բայց այսօր էլ, թեկուզ ժամանակավոր, թատրոնի գեղարվեստական մակարդակի համար հստակ մեկը պետք է պատասխանատվություն կրի», - մեզ հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին՝ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Մեր զրուցակիցը ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնողների անուններ դժվարացավ նշել: Բայց նկատեց՝ պետք է առաջնորդվել ոչ թե անուններով, այլ ներկայացրած ծրագրերով:

«Կարծում եմ՝ Ալեքսանդր Գրիգորյանը շատ մեծ աշխատանք է կատարել, և դա իր թատրոնն է: Բայց թատրոնն այնպիսի բան է, որը չի կարող ապրել միայն անցյալով, այլ պետք է ապրի ներկայով և ապագայով: Եկել է ժամանակը, որ այս թատրոնը հադես գա նոր կարգավիճակով ու նոր որակով: Իսկ թե ինչպիսի՞ն դա կլինի՝ կախված է հավակնորդներից: Ես սովորություն չունեմ խառնվել ուրիշ թատրոնների գործերի մեջ, բայց կարծում եմ, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի նա, ով ունի այդ թատրոնի ապագայի հետ կապված հստակ ծրագիր: Ցավոք սրտի, մենք հաճախ որոշումներ ենք կայացնում՝ առանց պահանջելու, որ դիմացինը ծրագիր ներկայացնի», - հավելեց նա:

Aysor.am-ի հետ զրույցում ռուսական թատրոնի երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը, ով նաև Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է, տեղեկացրել էր, որ մահից առաջ հայրը ժողով է հրավիրել ու թատրոնի ամբողջ կոլեկտիվին հայտնել, որ իրենից հետո Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տեսնում է միայն իր դստերը, քանի որ հավատում է վերջինիս գաղափարներին, բեմադրական բարձր ճաշակին ու կարգուկանոնին… Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ թատրոնը կարող է ժառանգաբար փոխանցվել, և արդյոք տարիքը չի՞ խանգարի երիտասարդ բեմադրիչին, Ռուբեն Բաբայանը պատասխանեց.

«Նախ հարցին չպետք է նայել ժառանգական փոխանցման տեսանկյունից: Բեմադրիչ Նորա Գրիգորյանին շատ լավ եմ ճանաչում, իմ ուսանողուհին է եղել, բարձր կարծիք ունեմ իր մասին: Նաև պետք է ընդգծեմ, որ երիտասարդ տարիքը բոլորովին թերություն չի թատրոնի համար, չէ՞ որ թատրոնն ինքն իր էությամբ երիտասարդ է: Իհարկե, շատ կարևոր է ու պետք է հաշվի առնել Ալեքսանդր Գրիգորյանի ցանկությունը, բայց մեկտեղ՝ հաշվի առնել շատ ու շատ այլ հանգամանքներ: Գուցե կրկնվեմ, բայց ես առաջին հերթին կառաջնորդվեի ոչ թե տարիքով, ցանկությամբ, այլ հավակնորդների ներկայացրած ծրագրերով: Կարելի է նրանց համար որոշակի ժամկետներ նշել, թող ներկայացնեն, թե ի՞նչ կարելի է անել և ինչի՞ հասնել կես կամ մեկ տարվա ընթացքում: Կարելի է նույնիսկ ժամանակավոր գեղարվեստական ղեկավար ընտրել: Թատրոնը պետք է լուրջ ծրագրով առաջ շարժվի, չի կարելի որևէ մեկին հենց այնպես՝ համակրանքով կամ լավություն անելու ցանկությամբ աշխատանքի ընդունել: Ինքս էլ ժամանակին ծրագիր եմ ներկայացրել, ու չորս հավակնորդներից իմ ծրագիրն է հավանության արժանացել: Մյուս երեքի հետ առ այսօր նույն թատրոնում աշխատում ենք խաղաղ ու առանց կոնֆլիկտների: Գիտեք, մեր երկրում մրցույթները հաճախակի ձևական բնույթ են կրում, բայց լավ կլիներ, որ սա լիներ իրական մրցույթ, հաղթեր ծրագիրը, ոչ թե անհատը»:

Տիկնիկային թատրոնի ղեկավարը Հայաստանում Ռուսական թատրոնի ապագայի հետ կապված սեփական պատկերացումներն ու ցանկություններն ունի: Անդրադառնալով մշակութային այդ կառուցի դերին ու նշանակությանն՝ ընդգծեց.

«Մի բան է ունենալ ռուսական թատրոն, երբ Սովետական միության կազմում ես, մեկ այլ բան, երբ անկախ պետություն ես: Ֆունկցիաները որոշակիորեն փոխվում են: Ես շատ բարձր եմ գնահատում ռուսական մշակույթը՝ թատրոնը, գրականությունը, կինոն, երաժշտությունը, գեղանկարչությունը: Ռուսական թատրոնը պետք է դառնա այդ ռուսական մշակույթը Հայաստանում ներկայացնող մի օղակ: Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանում ունենայինք նաև ֆրանսիական, ամերիկյան և այլ մշակույթներ ներկայացնող թատրոններ: Բայց դե գոնե ռուսականն արդեն պատրաստի ունենք, մենք լավ ժառանգություն ենք ստացել Ալեքսանդր Գրիգորյանից, ու իր նկատմամբ ունեցած ամենալավ հիշատակը կլինի այն, որ իր ժառանգած թատրոնը լինի էլ ավելի ժամանակակից, հետաքրքիր, հանդիսատեսին գրավող ու ռուսական մշակույթի հետ ծանոթացնող թատրոն: Գուցե դրա սահմաններն առավել ընդլայնվեն, այստեղ հրավիրվեն հետաքրքիր ռուսական ներկայացումներ, մեր հանդիսատեսը կարիք ունի ռուսական բարձր մշակույթի հետ շփվելու, որպեսզի կարծիք չձևավորի, թե ռուսական մշակույթը «պոպսա»-ն է: Իհարկե, մեկտեղ հետաքրքիր է նաև ժամանակակից թատրոնը՝ իր ձևով ու ժամանակակից դերասանի որակով, ով հոյակապ տիրապետում է և՛ խոսքին, և՛ մարմնին, և՛ վոկալին»:

Առիթն օգտագործելով՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչն առաջարկով հանդես եկավ՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերանվանել Ալեքսանդր Գրիգորյանի անվան:

«Այդ թատրոնի կայացման մեջ մեծ դեր է ունեցել Ալեքսանդր Գրիգորյանը, իր կյանքի 50 տարիները նվիրել է դրան, ու շատ ճիշտ կլիներ, որ թատրոնն այսուհետ լիներ իր անունով: Ստանիսլավսկու անվան թատրոնները շատ են նախկին Սովետական միության տարածքում, բայց թատրոնը պետք է կրի այն մարդու անունը, ով այն ստեղծել ու կայացրել է: Այդկերպ մենք ունենք Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոն, Սոս Սարգսյանի անվան թատրոն…Նա այդ թատրոնի հեղինակն է, դեմքն է, հոգին, ով Հայաստանում բարձր մակարդակի վրա է պահել ռուսական թատերական մշակույթը: Պետք է անկեղծ ասենք, որ բոլոր հանրապետություններում գտնվող ռուսական թատրոններից ամենալավը, հետաքրքիրն ու պահանջվածը Հայաստանի ռուսական թատրոնն է: Շատ ճիշտ կլիներ՝ ռուսական թատրոնի կոլեկտիվը նման նախաձեռնություն դրսևորեր», - զրույցը եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Aysor.am
 
Նմանատիպ նորություններ
Անատի Սաքանյանը՝ հրապուրիչ կերպարում
22 Հոկտեմբերի 2018 - 23:59
Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում:
Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Նիկիտա Սիմոնյանին
22 Հոկտեմբերի 2018 - 23:51
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել Մոկսվայի «Սպարտակի» ու Տուլայի «Արսենալի» միջև ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղին:
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն
22 Հոկտեմբերի 2018 - 23:37
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված այդ երկրից Հայաստան ներկրվող պողպատե որոշ խողովակների համար սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի հետ:
Շուշան Երիցյանը՝ խորը դեկոլտեով շքեղ զգեստով
22 Հոկտեմբերի 2018 - 23:24
«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր, դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք մեծամասամբ նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։
Դա դժվար է, բայց իրատեսական. Մախմուդյանը՝ ՀՀԿ–ից այլ ուժ տեղափոխվելու որոշման մասին
22 Հոկտեմբերի 2018 - 23:14
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկած՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը չի բացառում նոր խորհրդարանում այլ ուժի կազմում աշխատելու հավանականությունը։
Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը. բելառուս լրագրողը կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով
22 Հոկտեմբերի 2018 - 23:06
Բելառուս լրագրող Պավել Միցկևիչը «Комсомольская правда Беларусь» պարբերականի էջերում կիսվել է հայաստանյան իր ուղևորության մասին անմոռանալի տպավորություններով:
Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ...Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
22 Հոկտեմբերի 2018 - 23:00
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում երեկ նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:58
Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան, սակայն ոչ հարմար հագուստով էր, և մենք նրան հորդորել ենք չմասնակցել քվեարկությանը։
Բրիթնի Սփիրսը ցնցել է հանդիսատեսին՝ ներկայանալով կրքոտ ներքնազգեստներով
22 Հոկտեմբերի 2018 - 22:54
Բրիթնի Սփիրսի հերթական համերգը կարելի է բնութագրել որպես կրքոտ ներքնազգեստի ցուցադրություն: 36-ամյա Բրիթնին համերգով այս անգամ հանդես է եկել Տեխասում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14050
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր