Facebook   Twitter
 
«Հրապարակ». Բաղմանյան ընտանիքն «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսի՞ն

«Հրապարակ». Բաղմանյան ընտանիքն «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսի՞ն

07 Դեկտեմբերի 2017 - 09:42
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այլեւս նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համա­տեքստում պաշտոնանկ անելու մասին լուրեր պարբերաբար են շրջանառվել (վերջին մեկուկես տարվա ընթացք­ում՝ ապրիլյան պատերազմից հետո, առավել հաճախ):
Ինքը՝ Բաղմանյանը, նման լուրերը մշտապես որակում էր լրագրողների կողմից հորինված, ՊՆ-ում իրականացված կադրային փոխատեղումներն ու փոփոխություն­ներն էլ, բախտի բերմամբ, թե պատահ­մամբ, մշտապես շրջանցում էին գեներալ-լեյտենանտին:

Ավելին՝ նախագա­հի հրամանագրով նրա զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվեց 5 տարով, ինչը հուշում է, որ նրա ծառայությունը ՀՀ զինված ուժերում անփոխարինելի էր համար­վում: Բաղմանյանը, ըստ այդմ, պետք է պաշտոնավարեր մինչեւ 2018-ը, սա­կայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը, վկայակոչելով «պարտականություն­ները չկատարելն ու թերացումները», որոշեց մի քանի ամիս շուտ հորդորել զորացրվելու մասին զեկուցագիր գրել: Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանա­գիր ստորագրեց, այս անգամ արդեն Բաղմանյանին պաշտոնից ազատելու մասին:

ՊՆ-ի պաշտոնական կայքից անմի­ջապես ջնջվեց Բաղմանյանի կենսա­գրությունը, ՊՆ համապատասխան ծառայության կողմից այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չտրվեց, թե այդ ինչ թերացումների պատճառով է, որ «անփոխարինելին», Սերժ Սարգսյանի մարտական ընկերը հեռաց­վեց պաշտոնից: Հանրությանն ու լրագրողներին այսքանից հետո մնում է ենթադրությունների դաշտ մտնել՝ վկայակոչելով տարբեր պատճառներ ու վարկածներ:

«Ինչո՞ւ ազատվեց Հայկազ Բաղմանյանը» վերնագրով վերջին օրերին տասնյակ հրապա­րակումներ եղան, որոնցում տարբեր, հաճախ անհեթեթ վերլուծություններ, հիպոթետիկ պատճառներ են նշվում ցեմենտի յուրացումից, նոյեմբերի 21-ին զորամասերից մեկում ականի պայթյունից մինչեւ բանակի արդիա­կանացման նպատակով արված քայլ: Խնդիրն այն է, որ Բաղմանյանն ինչ-որ ՊՈԱԿ-ի շարքային աշխատակից չէ, այլ բարձրաստիճան զինվորական, որի ծառայությանը վերաբերող ցանկա­ցած միջամտություն՝ պաշտոնավար­ման ժամկետի երկարացումից մինչեւ պաշտոնավարման դադարեցում, օբյեկտիվ, փաստարկված եւ հանրու­թյան համար ընկալելի հիմնավորման կարիք ունի:

Մինչդեռ այն կոնսպիրա­ցիան, որն առկա է ՊՆ-ում, վնասում է համակարգի հանդեպ վստահությանը: Բաղմանյանը ՊՆ համակարգում է շուրջ 18 տարի: Նա 1999 թ. ՀՀ պաշտ­պանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանա­տար, ՀՀ նախագահի 2009 թ. հրա­մանագրով՝ ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ: Հարց է ծագում, թե ինչու հենց հիմա պետք է պաշտոնանկ արվեր, եթե դա կարող էր տեղի ունե­նալ շատ ավելի վաղ՝ հղում արվելով ծառայության հետ անհամատեղելի գործունեությամբ զբաղվելուն:

Բաղմանյանն այն բարձրաս­տիճան զինվորականներից է, ում անունը մամուլում պարբերաբար շրջանառվել է բանակի հաշվին հարս­տացած պաշտոնյաների ցանկում, մեկը, ով առասպելական հարստու­թյուն է դիզել, սակայն այսքան տարի նրան հանդուրժել են նման զգայուն համակարգում: Նրան, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում են մի շարք բիզնեսներ՝ գազալցակայաններ, զորամասերի թեյարաններ, բիլիարդի սրահներ, ՀՀ-ից խեցգետնի արտահանում եւ այլն:

Բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի եւ եկամուտների հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ Բաղմանյան ընտանիքը, ի տարբերություն շատ այլ բարձրաստիճան զինվորականների, «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսին: Բաղմանյա­նը, ինչպես նաեւ նրա հետ փոխկա­պակցված անձինք՝ կինն ու որդին, հանձնաժողով են ներկայացրել միայն վերջին 3 տարիների՝ 2014, 2015, 2016 թ. հայտարարագրերը: 2014-ի հայտարարագրում Բաղմանյանը որպես եկամուտ հայտարարագրել է 7 միլիոն 716 հազար դրամ եւ ոչ մի շարժական կամ անշարժ գույք:

2015-ի հայտարարագրում Բաղմանյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 856 հազար դրամ, որոնք հարկային տարվա վերջում աճել են՝ կազմելով 10 մլն. 272 հազար դրամ: Որպես եկամուտ՝ այդ տարի Բաղմանյանը հայտարարագրել է 7 մլն. 620 հազար դրամ: 2016-ին որեւէ դրամական միջոց նա չի հայտարա­րագրել, ընդամենը, որպես եկամուտ՝ աշխատավարձը՝ 7 մլն. 620 հազար դրամ:

Նրա զավակը՝ Հարություն Բաղմանյանը (ՀՀ քննչական կոմիտեի հա­տուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ է, եղել է 2015 թվականի հուլիսի 29-ին մահացած ծննդկան Մերի Մարզարանի գործով քննիչը), երեք տարի անընդմեջ հայտարարագրել է 5 միլիոն 70 հազար դրամ՝ որպես աշխատա­վարձից գոյացած եկամուտ: Հայկազ Բաղմանյանի կինը՝ Նարինե Արամ­յանը եւս 3 տարի անընդմեջ հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն 625 հազար դրամ՝ որպես եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարից: Արդյոք այս հայտարարագրերը Բաղմանյանների ունեցվածքի մասին իրականու­թյունն են արտացոլում, պետք է պա­տասխանեն պատկան մարմինները:

ՀԳ. Ընդամենը երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 18-ին, 1in.am-ի հետ զրույցում հարցին, թե եթե իրեն էլ աշ­խատանքից ազատեն, ապա դա ՊՆ- ում իրականացվող փոփոխություն­ների համատեքստո՞ւմ պետք է դի­տարկել, Բաղմանյանը պատասխանել էր. «Միանշանակ, մենք հո ընդմիշտ չպտի՞ ծառայենք մի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Դարձ ի շրջանս յուր. Իշխանությունից հեռացած ո՞ր պաշտոնյաները կվերադառնան
16 Դեկտեմբերի 2017 - 09:17
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական ուշագրավ ուղերձներ կային: Խոսելով հեռացած պաշտոնյաների մասին` նա չի բացառել նրանց վերադարձն իշխանություն: Պարզապես Ս. Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է լինելու:
«Ժամանակ». Ամանորյա «նվեր» մանկավարժներին. հունվարից նրանց աշխատավարձը 5000 դրամով կկրճատվի
16 Դեկտեմբերի 2017 - 09:09
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:
«168 ժամ». Հայաստանում հակառուսականության համար կան պատճառներ
16 Դեկտեմբերի 2017 - 09:06
«168 ժամ» թերթը գրում է. «Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ, ինքս եւս երբեք որեւէ լուրջ տնտեսական հաշվարկ, փաստարկ չեմ լսել, թե ինչու պետք է Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին:
«Փաստ». Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–ն առայժմ այս մասին լռում է. ՊՆ-ում մատները «լիզե՞լ» են
16 Դեկտեմբերի 2017 - 09:02
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին:
«Հրապարակ». Ինչպե՞ս են երկրի առաջին դեմքերը ծանոթանում լրատվությանը
16 Դեկտեմբերի 2017 - 09:00
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, օրինակ, անձամբ ամեն առավոտ նայում-կարդում է թերթերը, կայքերը, ժամանակին անգամ սոցցանցեր էր մտնում, հիմա այփադը ձեռքն է առնում միայն կարեւոր թեմաների շիկացման օրերին:
«Փաստ». 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փոխառություն հանձնել
16 Դեկտեմբերի 2017 - 08:56
«Փաստ» թերթը գրում է. «ԴԱՀԿ ապահովող ծառայության տնտեսական բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Խաչատրյանն այս տարի 11 հազար ամերիկյան դոլար է հանձնել որպես փոխառություն, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
«ՀԺ». Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ
16 Դեկտեմբերի 2017 - 08:52
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ծագմամբ արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի «Tieras de Armenia» ընկերությունը հայց է ներկայացրել հայ գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների դեմ, պահանջելով այլեւս չօգտագործել «Կարաս» բառը ոչ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ:
«Ժամանակ». Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, դա կանխելն անհնար է
16 Դեկտեմբերի 2017 - 08:51
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:
«Հրապարակ». Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին. Նպատակը ո՞րն է
16 Դեկտեմբերի 2017 - 08:45
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն` շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1098
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կական ավարտեց կարիերան
Միջազգային, Սպորտ, Հասարակություն