Facebook   Twitter
 
Կամավորության արդյունքը՝ բնակարանամուտ

Կամավորության արդյունքը՝ բնակարանամուտ

07 Դեկտեմբերի 2017 - 11:59
Ներքին Բազմաբերդ գյուղում, տարիների սպասումից հետո, բնակարանի տեր է դարձել Մանուկյանների երիտասարդ ընտանիքը: Իրականացված երազանքի երջանկությունը կիսելու համար՝ նրանց են միացել շրջայցով գյուղ մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները:
Դեռ երկու ամիս առաջ, գործակցող կողմերի աշխատակիցները և տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողները, կամավորության սկզբունքով մասնակցում էին Մանուկյանների տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներին: Գործադրված համատեղ ջանքերի և պատասխանատու արժեհամակարգի շնորհիվ, երիտասարդ ընտանիքի համար ստեղծվել են նոր հնարավորություններ:

Միայն ընթացիկ տարում, Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է շահառու վեց ընտանիք: Նրանց անցած ճանապարհները եղել են տարբեր, սակայն բոլորն էլ ունեցել են նույն խնդիրը. սեփական տանիքը ստեղծելու տարիների անհաջող փորձ: Այժմ իրավիճակն այլ է. ձմռան շեմին ապահով տանիք ունենալը լրջագույն խնդրի լուծում է:

Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալված բնակարան:

«Առանց օգնության, չգիտեմ դեռ քանի տարի պիտի դռնեդուռ ընկած, օտար, վարձված բնակարաններում մեծանային երեխաներս: Մեծ երջանկություն է մեր հարկի տակ հյուրընկալել այն մարդկանց, ում շնորհիվ տարիների անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ: Անչափ երախտապարտ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Հրաչը:

Վեց տարվա համագործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք:

Ներքին Բազմաբերդ գյուղում ևս մեկ ընտանիք տան տանիքը վերանորոգել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվությամբ:

«Այստեղ, մեր աշխատակիցների հետ միասին, շինարարությանը մասնակցել են նաև ուսանողներ: Երբ նախաձեռնում էինք այդ ամենը, կար կարևոր նպատակ. երիտասարդությանը կոնկրետ օրինակով ցույց տալ կամավորության արժեհամակարգի կարևորությունը, միասին հաջողության հասնելու վայելքը և անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հոգատար և պարզ լինելու անհրաժեշտությունը: Ուզում եմ հավատալ, որ այդ հարցում մենք հաջողել ենք: Այդ երիտասարդները վաղը կարող են նույն արժեհամակարգի տարածողը լինել իրենց շրջապատում: Իսկ այսօր կարևոր ուղերձ ունենք տանտերերին. ամուր կանգնել ոտքի վրա, սահմանել նոր նպատակներ և հասնել նաև դրանց իրականացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Յուրաքանչյուր սերունդ կյանքում իր դժվարություններն է ունենում, սակայն տարրական հարմարավետությունը, հատկապես երեխաների համար, առաջնահերթ է: Մեր ծրագրի նպատակն է արժանավայել ապրելու հնարավորություն տալ հնարավորինս շատ ընտանիքների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը Հայաստանում տնազրկության դեմ պայքարելու, ապագան ավելի լավը դարձնելու լավագույն դրսևորում է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի 10 մարզերում իրականացվող ծրագիրը 150 ընտանիքի, ավելի քան 700 մարդու երջանկության առիթ է դարձել՝ նրանց փոխանցելով լավատեսություն և ապագայի հանդեպ վստահություն:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. ոլորանում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին
24 Փետրվարի 2018 - 10:06
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է սատցվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։
Վիկտորյա Բեքհեմը վնասել է ոտքը
24 Փետրվարի 2018 - 10:04
43-ամյա երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, ըստ ԶԼՄ–ների տեղեկությունների, Կանադայում՝ Վիստլեր դահուկային հանգստավայրում ընտանեկան հանգստի ժամանակ վնասել է ոտքը։
Համացանցի օգտատերերը ծեր շանը նվերներ են շռայլել
24 Փետրվարի 2018 - 09:47
Քելի Բրաուն անունով ամերիկուհին խնդրել է Twitter-ի օգտատերերին օգնել իրեն իր շան համար խաղալիք գտնելու հարցում, որից հետո անծանոթներից անսովոր շռայլության է արժանացել, հաղորդում է Mashable-ն:
Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել՝ լոգարանից (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 09:44
-Բարի լույս, լավ խնամված կինը «հաղթում է» միշտ: Առաջ և հաջողություն, - Վերնագրել է Նազենի Հովհաննիսյանը իր Instagram էջում հրապարակած լուսանկարը:

Սանկտ Պետերբուրգում 12 մեքենա բախվել են իրար
24 Փետրվարի 2018 - 09:42
Ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը տեղեկացնում է‚ որ Սանկտ Պետերբուրգում 12 մեքենա է բախվել‚ կա 3 վիրավոր:
Փետրվարի 24-ի ռոմանտիկ հորոսկոպը
24 Փետրվարի 2018 - 09:39
ԽՈՅԵՐ

Այսօր Դուք հաջողության կհասնեք, եթե Ձերը պնդեք եւ չլսեք չարամիտ մարդկանց խորհուրդներին:
Գիտնականները պատմել են սերիալների մահացու վտանգի մասին
24 Փետրվարի 2018 - 09:38
Մարդիկ, ովքեր շատ ժամանակ են ծախսում սերիալների դիտմանը, վերջույթներում եւ թոքերում թրոմբոզների առաջացման վտանգին մյուսներց ավելի շատ են ենթարկվում:
Բնակչի դին գտել են շքամուտքում
24 Փետրվարի 2018 - 09:34
Փետրվարի 23-ին, ժամը 21:28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՀԺ». Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել է ազդեցիկ հոր զավակի սեփականությունը
24 Փետրվարի 2018 - 09:32
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գեւորգյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10027
 
Լրահոս`