Facebook   Twitter
 
Հայտնի է դարձել՝ ով է աշխարհի ամենաթանկ՝ 450 մլն դոլարանոց կտավի խորհրդավոր գնորդը (Տեսանյութ)

Հայտնի է դարձել՝ ով է աշխարհի ամենաթանկ՝ 450 մլն դոլարանոց կտավի խորհրդավոր գնորդը (Տեսանյութ)

07 Դեկտեմբերի 2017 - 13:17
Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Սալվատորե Մունդի» կտավը, որը նոյեմբերի կեսերին Christie's-ի կազմակերպած աճուրդում վաճառվել էր ռեկորդային 450.3 մլն դոլարով, ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլլահ բին Մուհամեդ բին Ֆարհան ալ Սաուդը:
Ինչպես նշում է The New York Times-ը, ավելի վաղ գնորդի ինքնությունը գաղտնի էր պահվում: Նշվում էր միայն, որ նա արվեստի գործերի հավաքորդ է:

Աղբյուրը նկատում է, որ մահմեդական արքայազնի կողմից Հիսուս Քրիստոսի պատկերով կտավը նման աննախադեպ գնով ձեռք բերելու փաստը կարող է առաջացնել հավատացյալ սաուդացիների դժգոհությունը. իսլամում Քրիստոսը չի ընդունվում որպես փրկիչ, նա համարվում է մարգարեներից մեկը:

BBC-ն հավելում է, որ շուտով կտավը կցուցադրվի Աբու Դաբիում Լուվր թանգարանի նորակառույց մասնաճյուղում: Այս մասին նորաբաց թանգարանի ղեկավարությունը հայտնել է իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ հանճարեղ իտալացու գլուխգործոցը ճանաչվել է աշխարհում երբևէ վաճառված ամենաթանկարժեք արվեստի գործը:

Հինգ հարյուր տարի առաջ նկարված կտավը հայտնաբերվել էր 2005թ.: Այն համարվում է Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավը:

Նշվում է, որ «Սալվատորե Մունդի»-ն Դա Վինչիի այն կտավներից մեկն է, որը հարյուրամյակներ շարունակ կորած է համարվել:

Հեղինակն այն նկարել է հանրահայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նույն ժամանակահատվածում: Կտավը ստեղծվել է 1506-1513թթ. ընթացքում՝ Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես են Հայաստանում լուծվում կանանց խնդիրները. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությամբ (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:10
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Անժելա Սարաֆյանի շքեղ ու հեքիաթային տեսքը (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 22:24
Գեղեցկուհի դերասանուհի Անժելա Սարաֆյանի շքեղ հանդերձանանքները շարունակում են հիացնել: Հայուհին գիտի՝ ինչպես շեշտել աչքերի անհունությունը կատարյալ ընտրված երանգներով, ինչպես ընգծել մարմնի առավելությունները եւ այլն:
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Կանանց եվրասիական համաժողովում. (լուսանկարներ, տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 21:48
Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին:
Երիտասարդը դանակի սպառնալիքով քաղաքացուհուց հափշտակել է 8500 դոլար (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 19:40
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացուհի։ Աղջիկը վախեցած ու շփոթված էր։ Ոստիկաններին հայտնեց, որ ժամեր առաջ, Առինջում գտնվող տոնավաճառի ետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։
Դեմի Լովատոյին առաջին անգամ լուսանկարել են թմրանյութերի չափաբաժնի չարաշահումից հետո
24 Սեպտեմբերի 2018 - 18:00
Այս ամռան ամենաշոկային նորություններից մեկը երգչուհի Դեմի Լովատոյի՝ թմրանյութերի չափաբաժնի չարաշահման լուրն էր, որից հետո երգչուհին հայտնվել էր հիվանդանոցում, այնուhետեւ՝ վերականգնողական կենտրոնում:
«Մի փորք անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 17:05
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, ուղիղ եթերում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասել է.
Մոսկովյան մարաթոն-2018 (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 15:50
Մոսկվայի կենտրոնով վազքով անցել է 30 հազար մարդիկ: Նրանք մասնակցել են Մոսկովյան մարաթոնի:
Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության
24 Սեպտեմբերի 2018 - 15:28
ՌԴ էստրադային երգչուհի Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ աղբյուրի հղումով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1424
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն