Facebook   Twitter
 
Պահանջում են դադարեցնել Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը

Պահանջում են դադարեցնել Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը

07 Դեկտեմբերի 2017 - 13:20
Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստանի Պետության ճակատը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում է դադարեցնել Հայաստանում ռուսական հեռուսաալիքների հեռարձակումը:
Հայտարարությունում ասվում է.

«Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ռուսական ԶԼՄ-ներում եւ հատկապես հեռուստատեսությամբ առաջացրեց հակահայկական հիստերիայի մի ալիք, որին բնորոշ են մերկապարանոց մեղադրանքները, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը եւ նույնիսկ դրա իրավունքը մերժելը, կանխամտածված վիրավորական եւ նվաստացուցիչ համեմատությունները եւ զուգահեռները։

Գիտակցելով, որ դա առաջին հերթին Հայաստանի իրար հաջորդող իշխանությունների կողմից մեր ինքնիշխանության ներքին եւ արտաքին բովանդակության դեմ ուղղված քայքայիչ եւ հակապետական գործունեության հետեւանքն է, միաժամանակ մերժելի ենք համարում մեր ինքնիշխանության, ազգային եւ մարդկային արժանապատվության եւ հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն։

Մշտապես ազգային խտրականություն, նախկին Խորհրդային Միության անկախացած մասերի հանդեպ մեծապետական շովինիզմ, Մարդու իրավունքների հանդեպ քամահրանք քարոզող, լրագրական էթիկայի ընդունված նորմերը մերժող ռուսական հեռուստաալիքներից մի քանիսը Հայաստանում գործում են հանրապետական կամ տարածքային պետական լիցենզիայի հիման վրա, իսկ մի մասն էլ, ինչպես օրինակ շովինիստական ագրեսիվ մոտեցումներով եւ փաստերի այլասերված ներկայացմամբ տխրահռչակ ՆՏՎ եւ Զվեզդա հեռուստաալիքները, տարածվում են լիցենզավորված կաբելային ցանցերի միջոցով։

Ուստի պահանջում ենք ՀՀ Սահմանադրության եւ «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Լեզվի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքների համաձայն դադարեցնել «ՌՏՌ-Պլանետա», Պեռվիյ կանալ, Միռ հեռուստաալիքների լիցենզիան ազգային խտրականության, ՀՀ սահմանադրական կարգի դեմ ոտնձգության, զրպարտության եւ օրենքով մերժելի այլ սիստեմատիկ քարոզի համար։

Նույն պատճառով պարտադրել կաբելային հեռուստատեսության ծառայություն մատուցող ընկերություններից դադարեցնել վերոհիշյալ, ինչպես նաեւ «ՆՏՎ», «Զվեզդա», «Ռեն ՏՎ» եւ հասարակական-քաղաքական բովանդակություն մատուցող բոլոր ՌԴ հեռուստաալիքների վերահեռարձակումը։

Լիովին անընդունելի եւ չարդարացված ենք համարում պետական մակարդակով մասնակցությունը «ՄԻՌ» հեռուստաընկերության գործունեությանը՝ Հայաստանի հանդեպ ուղղակի թշնամական քաղաքականություն վարող եւ նույնիսկ պատերազմող երկրների հետ միասին։

Կոչ ենք անում հանրությանը միանալ այս պահանջին եւ բոյկոտել նշված ալիքները, ինչպես նաեւ դիմում ենք հայկական ընկերություններին, որպեսզի չապահովեն դրանք գովազդային եկամուտներով»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կալիֆորնիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 7 մարդու
14 Օգոստոսի 2018 - 12:31
7 մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհի հետևանքով։ Այս մասին հաղորդում է San Francisco Chronicle-ը՝ հրշեջ ծառայությունը վկայակոչելով։
Տապալվեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Լուսանկարներ)
14 Օգոստոսի 2018 - 12:24
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց քանի որ բողոքի ակցիայի մասնակիցները պատուհանից եւ դռներից ներս մտան ճեղքելով անվտանգության աշխատակիցների պատը:
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը տուգանվել է 50 մլն ֆունտ ստերլինգով
14 Օգոստոսի 2018 - 12:21
Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) տուգանել է 50 մլն ֆունտ ստերլինգով (63,87 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով BBC–ն։
Արսեն Թորոսյանը ներկայացնում է Չինաստանի կողմից նվիրված շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը (Տեսանյութ)
14 Օգոստոսի 2018 - 12:13
Րոպեներ առաջ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը, որը Հայաստանին է նվիրել Չինաստանը:

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 12:08
Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարևզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ:
Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ
14 Օգոստոսի 2018 - 12:04
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ։
Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ցուցարարները բարձրանան սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
14 Օգոստոսի 2018 - 12:00
Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ ասուլիսի տարածք, որտեղ քիչ անց տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 11:58
Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12792
 
Լրահոս`