Facebook   Twitter
 
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ ՔԿ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառքը փաստաբանի օժանդակությամբ ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ ՔԿ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառքը փաստաբանի օժանդակությամբ ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

07 Դեկտեմբերի 2017 - 13:24
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը նախնական համաձայնությամբ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով ՀՀ քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար:

Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և Մ. Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փաստաբանի և քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԿԳ նախարարը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը
21 Մայիսի 2018 - 18:54
Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը դեռ օրակարգային հարց չէ` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը: Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել
21 Մայիսի 2018 - 18:48
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել Արարատում՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի տանը։
Վահան Կոստանյանը՝ 1֊ին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, Կարպիս Փաշոյանը՝ մամուլի խոսնակ
21 Մայիսի 2018 - 18:33
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թուրքական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում. բուժօգնության է դիմել 11 ուղևոր (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 18:28
Թուրքական Onur Air ավիաընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Չելյաբինսկ թռիչք էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել
21 Մայիսի 2018 - 18:24
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հրաժարական է ներկայացրել։
Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ
21 Մայիսի 2018 - 18:20
Հայաստանի կառավարությունն առաջարկելու է մեծածավալ փոփոխություններ թե հակամենաշնորհային քաղաքականության, թե բիզնես միջավայրի բարելավման, թե արտահանման հնարավորությունների նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ:
«Երեխայի վրա տաշտ են դրել, որ շները չգտնեն, հետո հողով ծածկել են…». Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային
21 Մայիսի 2018 - 18:15
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Արմինե Խ.-ի գործի դատական քննությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11436
 
Լրահոս`