Facebook   Twitter
 
«Լազուրե ափը» ֆիլմը Փիթի հետ հարաբերություններին նոր շունչ տալու փորձ էր. Անջելինա Ջոլի

«Լազուրե ափը» ֆիլմը Փիթի հետ հարաբերություններին նոր շունչ տալու փորձ էր. Անջելինա Ջոլի

07 Դեկտեմբերի 2017 - 13:46
Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել Vanity Fair ամսագրին, որում պատմել է իր նախկին ամուսին Բրեդ Փիթի հետ հարաբերությունների և 2015 թվականին էկրաններ դուրս եկած «Լազուրե ափը» ֆիլմի վրա աշխատելու մասին:
Հայտնի է, որ Ջոլին ինքն է գրել ֆիլմի սցենարը, հանդես եկել որպես ռեժիսոր և Բրեդ Փիթի հետ կատարել գլխավոր դերերից մեկը: Այն ժամանակ նրանք դեռ ամուսնացած էին, սակայն ֆիլմի թողարկումից հետո խոսակցություններ տարածվեցին, որ սա անձնական պատմություն է:

Ֆիլմը պատմում է զույգի ամուսնական ճգնաժամի մասին, և այս հարցազրույցում Ջոլին պատմել է, որ «Լազուրե ափը» Փիթի հետ հարաբերություններին նոր շունչ տալու փորձ էր:

«Մենք միասին աշխատում էինք մեր հարաբերությունների վրա, և բավական բարեհաջող: Մենք շատ բան ենք արել, և այն ժամանակ ես կարծում էի, որ սա հիանալի ելք է: Որոշ իմաստով այդպես էլ կար, քանի որ նոր բաներ իմացանք միմյանց մասին», -պատմել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ ֆիլմը, այնուամենայնիվ, չօգնեց հարթել իրենց հարաբերությունները:

«Անընդհատ զգում էինք՝ որքան բարդ է մեզ համար միասին լինելը՝ ոչ ֆիլմի պատճառով: Նման բաներ տեղի են ունենում ամենատարբեր պատճառներով», - կիսվել է նա:

Ջոլին նաև նշել է, որ այս ֆիլմի հետ կապված են նաև այլ զգացողություններ:

«Իմ կյանքում շատ հրաշալի, երջանիկ պահեր են եղել: Բարդ պահերն էլ քիչ չէին: Ֆիլմի վրա աշխատանքներին անցնելուց անմիջապես առաջ մաստեկտոմիա անցա, նաև վախենում էի ձվարանների քաղցկեղից: Այն ժամանակ էլ կորցի մորս», - պատմել է Ջոլին:

Դերասանուհու խոսքով՝ ինքը ոչնչի համար չի զղջում:

«Արվեստը կարող է բուժել կամ բարդություններ առաջացնել: Սակայն ես ուրախ եմ, որ մենք պատրաստեցինք այս ֆիլմը, չէ՞ որ այն նոր բաներ բացահայտեց երկուսիս մեջ: Նույնիսկ եթե սա մեր մութ կողմն է», - խոստովանել է Ջոլին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ճապոնացիները ցանկանում են Լուսնի վրա գովազդ տեղադրել
16 Դեկտեմբերի 2017 - 08:58
Ճապոնական Ispace ստարտափը 90 մլն դոլար է հավաքել Լուսնի ուղեծիր սարք արձակելու համար, որը «լուսնային տնտեսության» ստեղծման ուղղությամբ առաջին քայլը կլինի:
«Ժպտա, որ հաղթես». արյան քաղցկեղ ունեցած 5- ամյա Անահիտը հաղթահարել է հիվանդությունը (ֆոտո)
16 Դեկտեմբերի 2017 - 08:55
Հրազդանցի 5- ամյա Անահիտի 6 ամսվա բուժումը քաղցկեղի դեմ տվել է իր արդյունքը. հիվանդությունը գրեթե նահանջել է: NEWS.am-ի հետ զրույցում Անահիտի մայրը՝ Նարինեն, պատմեց, որ երեխան արդեն լավ է զգում իրեն, սակայն, դեռ վերջնական ապաքինման համար երկար գործընթաց է հարկավոր:
Օհայո նահանգում պտղի մոտ Դաունի համախտանիշի դեպքում աբորտների արգելքի մասին օրենք է ընդունվել
16 Դեկտեմբերի 2017 - 00:05
ԱՄՆ Օհայո նահանգի Սենատը ընդունել է աբորտն արգելող օրենք, եթե պտղի մոտ հայտնաբերվել է Դաունի համախտանիշ: Այժմ այն պետք է ստորագրի հանրապետական նահանգապետ Ջոն Քեյսիքը:
Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները
15 Դեկտեմբերի 2017 - 23:53
Ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դ. Թրամփի հայտարարությունից հետո մուսուլմանական երկրներ-Իսրայել հարաբերությունների լարվածության ֆոնին մի շարք դրական իրողություններ են ուրվագծվում հայկական կողմի արտաքին և քարոզչական քաղաքականության օրակարգն ակտիվացնելու տեսանկյունից:
Բիթքոինի արժեքն այսօր գերազանցել է 18000 դոլարը
15 Դեկտեմբերի 2017 - 23:48
Աշխարհում ամենատարածված թվային արժույթը հանդիսացող բիթքոինն ուրբաթ կրկին գերազանցել է 18 000 դոլարի սահմանը:

Շատ լուսավոր հեռանկար է սպասվում հայ-իրանական համագործակցությանը. Իրանի դեսպան
15 Դեկտեմբերի 2017 - 23:45
Շատ լուսավոր հեռանկար է սպասվում մեր համագործակցությանը։ Այս մասին, այսօր դեկտեմբերի 15-ին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Ամստերդամի օդանավակայանում ոստիկանությունը կրակ է բացել զինված տղամարդու վրա
15 Դեկտեմբերի 2017 - 23:43
Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու վրա, հաղորդում է NU.nl.-ը:
Հայաստանն ավելի շատ ապրանք կարտահանի Չինաստան
15 Դեկտեմբերի 2017 - 23:09
Հայաստանն ավելի շատ կոնյակ կարտահանի Չինաստան: Այդ երկրի ազատ տնտեսական գոտում կարելի է հայկական գինի ու օղի գնել:
Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտրել է սեռական օրգանը
15 Դեկտեմբերի 2017 - 22:37
«28-ամյա Յոհաննի Դիասն իր նախկին ընկերոջը թմրանյութեր է տվել և կտրել է նրա առնանդամը մինչ նա անգիտակից է եղել: Դաժան հարձակումը տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետության Պուրետո-Պլատա քաղաքում, որտեղ զույգը քոթեջ է վարձել»,- հայտնում է Mirror-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10787
 
Լրահոս`