Facebook   Twitter
 
Մենք ամեն օր, ռեգուլյար պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի. Կարեն Կարապետյան (Տեսանյութ)

Մենք ամեն օր, ռեգուլյար պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի. Կարեն Կարապետյան (Տեսանյութ)

07 Դեկտեմբերի 2017 - 13:50
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնել է Գյումրի՝ մասնակցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցվող հոգեհանգստյան կարգին:
Արարողությանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Գյումրեցիների հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ Գյումրիում «կյանքը պրինցիպիալ փոխվելու է»։

«Մենք ամեն օր, ռեգուլյար պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, և իրականում փոխվելու է։ Այն պրոբլեմները, որն այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են։ Ուղղակի պետք է դրան լավատեսությամբ նայել և համապատասխանաբար աշխատել»,-հայտարարեց Կարեն Կարապետյանը։
Հարցին, ե՞րբ են աշխատատեղեր ստեղծվելու, վարչապետը պատասխանեց. «Վաղը չէ մյուս օրը ասե՞մ։ Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որպեսզի բիզնեսը գա, աշխատատեղ ստեղծի, ենթակառուցվածքները, հատուկ ծրագիր ունենք։ Աշխատատեղեր ե՞րբ են բացվելու՝ ի՞նչ պատասխանեմ Ձեզ, սիրելիս, ասեմ վաղը չէ մյուս օ՞րը»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրանում կործանված օդանավում եղած բոլոր անձինք զոհվել են. հերքվել է ողջ մնացածների մասին լուրերը
18 Փետրվարի 2018 - 14:24
Իրանի կենտրոնական մասում կործանված օդանավում եղած 66 մարդն էլ զոհվել է, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Aseman Airlines ավիաընկերությանը:
Դժբախտ դեպք. 3-ամյա աղջնակը մահացել է մանկապարտեզում (Տեսանյութ)
18 Փետրվարի 2018 - 14:21
3-ամյա Զախարը մահացել է № 2120 մանկապարտեզում զբոսանքի ժամանակ Նոր Մոսկվայում, հայտնում է Life.ru կայքը:
Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
18 Փետրվարի 2018 - 14:17
Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։
Իրանի հատուկ ծառայությունները չեն կարողանում հասնել լեռներում կործանված օդանավի աղետի վայր
18 Փետրվարի 2018 - 14:16
Իրանական Iran Asseman Airline ավիաընկերության օդանավը կործանվել է Զագրոս լեռներում, ինչի հետ կապված օպերատիվ ծառայությունները չեն կարողանում աղետի վայր հասնել ո՛չ ուղղաթիռով, ո՛չ մեքենայով, փոխանցում է DW-ն
Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են փոխգործակցության հարցերը
18 Փետրվարի 2018 - 13:42
Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 53-ամյա կինը ամուսնու հետ վիճաբանելուց հետո ինքնասպանություն գործելու նպատակով «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ է խմել
18 Փետրվարի 2018 - 13:41
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Մարտունու բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։
Քաղաքապետարանը աճուրդի է հանել 12 մեքենա
18 Փետրվարի 2018 - 13:39
Երևանի քաղաքապետարանը քաղաքի սեփականությունը համարվող 12 ծառայողական մեքենա է աճուրդի հանել։ Աճուրդին մասնակցել ցանկացող անձիք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
18 Փետրվարի 2018 - 13:37
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը փետրվարի 16-ին այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11381
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Վրաստանում ցանկացել են վաճառել 1,5 կգ հերոին
Միջազգային, Հասարակություն