Facebook   Twitter
 
Տոլմայի անվանումը հին հայկական ծագում ունի. պարզաբանում է ազգագրագետը

Տոլմայի անվանումը հին հայկական ծագում ունի. պարզաբանում է ազգագրագետը

07 Դեկտեմբերի 2017 - 14:06
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում տոլման որպես ադրբեջանական ճաշատեսակ ճանաչելը ոչ մի ձևով չի ապացուցվում ներկա ժամանակներում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ սա Ադրբեջանի իրացման քաղաքականության հետևանքն է և շարունակությունը խավիարային քաղաքականության: «Ադրբեջանը եկել և բնակություն է հաստատել հայկական տարածքներում, և այս տնտեսամշակութային գիծն ու կենսաապահովման մշակույթը, որը յուրահատուկ է նստակյաց ժողովուրդներին, այսինքն հայերին և Այսրկովկասի մյուս բնիկներին, բնորոշ չէ Ադրբեջանին: Եվ այս ժողովուրդներին հատուկ բոլոր գծերը իրենց ազգայինը դարձնելու քաղաքականությունը նրանք սկսել են վաղուց»,- ասել է Լ. Հովհաննիսյանը և ավելացրել, որ տոլման էլ նույն քաղաքականության շարունակությունն է:

Խոսելով կերակրատեսակի հայկական ծագման մասին՝ նա նշել է, որ տոլման ընդհանրապես կապ չունի ադրբեջանական մշակույթի հետ: «Սա տումի ծառն է, որը հիշատակվում է դեռևս Վանի թագավորության արձանագրություններում և նշանակում է «խաղողի տերև»: Ընդհանրապես, հայկական ավանդական կենսաապահովման մշակույթում տոլման փաթաթվում է խաղողի տերևով: Ադրբեջաներենում տոլման թարգմանվում է «լցնել» իմաստով: Իսկ հայկական տարբերակում տոլման չեն լցնում, այլ փաթաթում են պատրաստած միջուկը»,- ասել է Լ. Հովհաննիսյանը և ավելացրել, որ այն ընդհանրապես աղերս չունի արդբեջանական էթնիկ հանրության հետ:

Լ. Հովհաննիսյանի խոսքով՝ քանի որ կերակրատեսակը տարածված է եղել Կովկասում, Ադրբեջանը փորձել է այդ կերպ այն համարել իր ազգայինը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կալիֆորնիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 7 մարդու
14 Օգոստոսի 2018 - 12:31
7 մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհի հետևանքով։ Այս մասին հաղորդում է San Francisco Chronicle-ը՝ հրշեջ ծառայությունը վկայակոչելով։
Տապալվեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Լուսանկարներ)
14 Օգոստոսի 2018 - 12:24
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց քանի որ բողոքի ակցիայի մասնակիցները պատուհանից եւ դռներից ներս մտան ճեղքելով անվտանգության աշխատակիցների պատը:
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը տուգանվել է 50 մլն ֆունտ ստերլինգով
14 Օգոստոսի 2018 - 12:21
Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) տուգանել է 50 մլն ֆունտ ստերլինգով (63,87 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով BBC–ն։
Արսեն Թորոսյանը ներկայացնում է Չինաստանի կողմից նվիրված շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը (Տեսանյութ)
14 Օգոստոսի 2018 - 12:13
Րոպեներ առաջ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը, որը Հայաստանին է նվիրել Չինաստանը:

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 12:08
Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարևզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ:
Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ
14 Օգոստոսի 2018 - 12:04
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ։
Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ցուցարարները բարձրանան սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
14 Օգոստոսի 2018 - 12:00
Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ ասուլիսի տարածք, որտեղ քիչ անց տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 11:58
Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12792
 
Լրահոս`