Facebook   Twitter
 
«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է առաջիկա 3 տարում 28 մլրդ դրամի ներդրում կատարել. ՀԾԿՀ

«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է առաջիկա 3 տարում 28 մլրդ դրամի ներդրում կատարել. ՀԾԿՀ

07 Դեկտեմբերի 2017 - 14:10
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է 2018-2020-ին կատարել ավելի քան 28 միլիարդ դրամի ներդրում անել: Այն ամրագրված է ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած 2018-2020 թթ. ներդրումային ծրագրում:
Ծրագրի համաձայն, ներդրումները կուղղվեն մայրուղային նոր գազատարների կառուցմանը, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրմանը, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների, հողատարածքների, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի ձեռքբերմանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի (ԳՍՊԿ)-ի ընդլայնմանը:

2018-ին նախատեսվում է շուրջ 3 մլրդ դրամի, 2019-ին` մոտ 3.2, 2020-ին` 22.1 միլիարդ դրամի ներդրում, որից մայրուղային նոր գազատարների կառուցմանը 2018-ին կուղղվի 2.5, 2019-ին` 1.8, 2020-ին` 3.3 միլիարդ դրամ:

Ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման ոլորտում 2018 թվականին ներդրումները կկազմեն 37 մլն դրամ: Իսկ ամենախոշոր ներդրումն ընկերությունը կկատարվի 2020 թվականին Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման ուղղությամբ` մոտ 18.7 միլիարդ դրամի չափով: 2018-ին նոր օբյեկտների կառուցման ուղղությամբ կհատկացվի 146 մլն դրամ, 2019-ին՝ 630 մլն դրամ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Վահեն շնչում էր, հետո որ ասացին՝ մահացած ա, գնացինք տուն, մնայինք՝ տնեցիներին ինչ ասեինք…». սպանված ուսանողի ընկեր
16 Դեկտեմբերի 2017 - 09:14
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 15-ին, շարունակվել է ԵՊՀ-ի 18-ամյա ուսանողի աղմկահարույց սպանության գործով վկաների հարցաքննությունը:
Ճապոնացիները ցանկանում են Լուսնի վրա գովազդ տեղադրել
16 Դեկտեմբերի 2017 - 08:58
Ճապոնական Ispace ստարտափը 90 մլն դոլար է հավաքել Լուսնի ուղեծիր սարք արձակելու համար, որը «լուսնային տնտեսության» ստեղծման ուղղությամբ առաջին քայլը կլինի:
«Ժպտա, որ հաղթես». արյան քաղցկեղ ունեցած 5- ամյա Անահիտը հաղթահարել է հիվանդությունը (ֆոտո)
16 Դեկտեմբերի 2017 - 08:55
Հրազդանցի 5- ամյա Անահիտի 6 ամսվա բուժումը քաղցկեղի դեմ տվել է իր արդյունքը. հիվանդությունը գրեթե նահանջել է: NEWS.am-ի հետ զրույցում Անահիտի մայրը՝ Նարինեն, պատմեց, որ երեխան արդեն լավ է զգում իրեն, սակայն, դեռ վերջնական ապաքինման համար երկար գործընթաց է հարկավոր:
Օհայո նահանգում պտղի մոտ Դաունի համախտանիշի դեպքում աբորտների արգելքի մասին օրենք է ընդունվել
16 Դեկտեմբերի 2017 - 00:05
ԱՄՆ Օհայո նահանգի Սենատը ընդունել է աբորտն արգելող օրենք, եթե պտղի մոտ հայտնաբերվել է Դաունի համախտանիշ: Այժմ այն պետք է ստորագրի հանրապետական նահանգապետ Ջոն Քեյսիքը:
Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները
15 Դեկտեմբերի 2017 - 23:53
Ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դ. Թրամփի հայտարարությունից հետո մուսուլմանական երկրներ-Իսրայել հարաբերությունների լարվածության ֆոնին մի շարք դրական իրողություններ են ուրվագծվում հայկական կողմի արտաքին և քարոզչական քաղաքականության օրակարգն ակտիվացնելու տեսանկյունից:
Շատ լուսավոր հեռանկար է սպասվում հայ-իրանական համագործակցությանը. Իրանի դեսպան
15 Դեկտեմբերի 2017 - 23:45
Շատ լուսավոր հեռանկար է սպասվում մեր համագործակցությանը։ Այս մասին, այսօր դեկտեմբերի 15-ին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Ամստերդամի օդանավակայանում ոստիկանությունը կրակ է բացել զինված տղամարդու վրա
15 Դեկտեմբերի 2017 - 23:43
Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու վրա, հաղորդում է NU.nl.-ը:
Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը 3.5 մլն դրամ է յուրացրել. նա տուգանվեց 1 մլն դրամով
15 Դեկտեմբերի 2017 - 22:11
Խարդախության եղանակով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ մեղադրվող՝ Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էդգար Բրուտյանը տուգանվեց 1 մլն դրամով:
Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան
15 Դեկտեմբերի 2017 - 21:56
Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8896
 
Լրահոս`