Facebook   Twitter
 
Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը

Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը

07 Դեկտեմբերի 2017 - 14:49
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը
Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ:

Ծրագիրը մշակվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ և միջազգային մի շարք կառույցների աջակցությամբ:

«Մեր նպատակն է ամփոփել, ընդհանուր տեսլական ունենալ, հասկանալ մեր բաց տեղերը, քանի որ սա շատ կարևոր ծրագիր է, առանց որի հնարավոր չէ անասնաբուծություն զարգացնել: Ծրագրում ներառված է և' անասնաբուժությունը, և' վերահսկողությունը, և' որակի բարձրացումը, ինչը թույլ կտա ապահովել ոլորտի առավել գրագետ և համակարգված զարգացումը Հայաստանում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնել են անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխություններ, այդ թվում` անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, կենդանիների համարակալում, երկրի համաճարակային քարտեզի ձևավորում, ինչը կհանգեցնի նաև երկրի դիրքի բարելավմանը և արտաքին առևտրի խթանմանը:

«Այս ողջ գործընթացում հենասյուներից մեկը կենդանիների համարակալումն է, որը նախատեսված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում», - հավելել է Իշխան Կարապետյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպում, սննդամթերքի անվտանգության առավել արդյունավետ կառավարում, մաքրացեղ տոհմային կենդանիների բուծում, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, արտահանման հնարավորությունների ընդլայնում:

Ծրագրով նախատեսվում է ստեղծել Կենդանիների նույնականացման և համարակալման պետական հիմնադրամ, որի կենտրոնական գրասենյակը կլինի Երևանում, իսկ մարզերում կունենա 42 մասնաճյուղ:

Կարևորվել է նաև ծրագրի վերաբերյալ համայնքներում իրազեկման աշխատանքների կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի փաթեթը քննարկել այլ դոնոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ ևս՝ այն սեղմ ժամկետում կյանքի կոչելու նպատակով: ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կազմակերպություններին տրամադրել առավել համապարփակ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ:

Ծրագրի մշակման ընթացքում հայ մասնագետները խորհրդակցել են միջազգային փորձագետների հետ, ծանոթացել այլ երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
BMW-ն ավելի քան 100 մլն դոլար կծախսի ինքնակառավարվող և էլեկտրական մեքենաների փորձակման վրա
17 Դեկտեմբերի 2017 - 14:32
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն ավելի քան 100 մլն եվրո կծախսի ինքնակառավարվող ու էլեկտրական մեքենաների փորձարկման համար նախատեսված հատուկ դաշտի կառուցման համար:
Իտալացիները գերշքեղ զբոսանավ են նախագծել 17-րդ դարի ծովահենների նավերի մոդելով (Լուսանկարներ)
16 Դեկտեմբերի 2017 - 15:00
Իտալական Lazzarini Design Studio ընկերության մասնագետները նախագծել են գերշքեղ զբոսանավ՝ առանձին լողավազանով, ավտոտնակով ու ուղղաթիռի վայրէջքի և վերելքի համար նախատեսված հատուկ հարթակով:
Կառավարությունը նախատեսում է ապրիլի 1-ից արգելել աջղեկ մեքենաների ներմուծումը Հայաստան
16 Դեկտեմբերի 2017 - 09:59
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջրկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:
Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին
15 Դեկտեմբերի 2017 - 18:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 15-ին ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսիին:
Այսօր բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին
15 Դեկտեմբերի 2017 - 14:56
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։
Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ
15 Դեկտեմբերի 2017 - 10:50
Արդշինբանկը Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
15 Դեկտեմբերի 2017 - 10:43
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
15 Դեկտեմբերի 2017 - 10:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
Հարկային եկամուտների աճ՝ 93 մլրդ դրամով. Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ն ոլորտային վերլուծություններ է կատարել
15 Դեկտեմբերի 2017 - 10:10
ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 578
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կական ավարտեց կարիերան
Միջազգային, Սպորտ, Հասարակություն