Facebook   Twitter
 
«Հլը սպասեք, ժամանակ կա, բան կա». Վ. Ղուկասյանը՝ իշխանություններին քննադատելու մասին

«Հլը սպասեք, ժամանակ կա, բան կա». Վ. Ղուկասյանը՝ իշխանություններին քննադատելու մասին

07 Դեկտեմբերի 2017 - 17:22
Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է մնալ ծանր վիճակում.
«Մեր երկրում առաջին հերթին մենք ունենք բանակ»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը:

Պատգամավորը մեր ժողովրդին առաջարկում է լինել համբերատար: Հայտնի է, որ ժողովուրդը դրա փոխարեն արտագաղթում է: Ռաֆիկ Գրիգորյանը դա նույնիսկ ողջունում է.

«Ընտանիքի բարեկեցության համար մարդիկ գնում են, ճիշտ են անում»:

Այս մարդը վստահեցնում է, որ Հայաստանի տնտեսությունը դեռ կզարգանա: Եվ նրա ժպիտը չի շարժում, որ քանի դեռ կառավարությունը ջանում է, մարդիկ արտագաղթում են.

«Մարդը ազատ է իր գործունեության մեջ, նա ինքն է որոշում՝ որտեղ, ուր ապրել, որտեղ աշխատել»,- կարծում է ՀՀԿ-ականը:

Պատգամավորն ավելի հեռու է գնում: Նա ասում է, որ կոնկրետ Գեղարքունիքի մարզում բազմաթիվ աշխատատեղեր կան՝ աշխատող չկա.

«Մեր քաղաքացիները չեն ուզում աշխատել»:

Կենսական պայմանները նույնքան աղետալի են Գյումրիի բնակիչների համար,-դեկտեմբերի 7-ի առիթով վստահեցնում է գյումրեցի ծառուկյանական Վարդան Ղուկասյանը: Ինքը չի կարող ասել, իհարկե, թե ինչքան է դատարկվել Գյումրին.

«Լենինականցին շատ քիչ է մնացել»,- ասում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը:

Պարոն Ղուկասյանը չի ուզում պատասխանել այն հարցին, թե ինչու իշխանությանը չքննադատող «Ծառուկյան» դաշինքը չի միանում Հանրապետական եւ Դաշնակցական կառավարությանը եւ շարունակել չքննադատել իշխանությանը.

«Հլը սպասեք, ժամանակ կա, բան կա»:

Նախկինում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է պատասխանել միայն Գյումրիին վերաբերող հարցերին: Քաղաքական մարմնի ներկայացուցիչը չի ուզում, որ իրեն ուղղեն քաղաքական հարցեր.

«Ես քաղաքական էլի ինձ գործիչ չեմ համարում»:

Ի դեպ, ինչու՞ է իրեն ընդդիմադիր հռչակած խմբակցությունը հրաժարվում քննադատել իշխանության առաջին դեմքին՝ Սերժ Սարգսյանին: Այստեղ արդեն պարոն Ղուկասյանն առանց Աստվածաշնչի չէր կարող պատասխանել.

«Օձի պես խորագետ եղեք, աղավնու պես ջինջ պարզ ու մաքուր հոգի, շատ բաներ կան, որ քո ասած ձեւով չեմ ուզում խոսել, քո լեզվով չեմ ուզում խոսել»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տեսախցիկը ֆիքսել է Բաղրամյան փողոցի դեղանտերից մեկում գողություն կատարած անձանց (Տեսանյութ)
17 Նոյեմբերի 2018 - 19:30
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բելգիայի բնակիչը վիճակախաղով ավելի քան 50 մլն եվրո է շահել
17 Նոյեմբերի 2018 - 19:15
Բելգիայի բնակիչը ուրբաթ ավելի քան 50 մլն եվրո է շահել EuroMillions եվրոպական վիճակախաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով վիճակախաղի մամուլի ծառայությանը:
Թել Ավիվում անսարք արգելակներով ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել
17 Նոյեմբերի 2018 - 19:06
Իսրայելական Arkia ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը նախկինում տեղեկացրել էր արգելակման համակարգում անսարքության մասին, Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Kan» հեռուստաալիքին:
Ձորաղբյուր, Պտղնի և Նուռնուս գյուղերի առանձնատներից գողություններ կատարած անձինք հայտնաբերվել են
17 Նոյեմբերի 2018 - 18:40
Ոստիկանները հայտնաբերել են Ձորաղբյուր, Պտղնի և Նուռնուս գյուղերի առանձնատներից գողություններ կատարած անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Սասնա ծռերին», «Օրինաց երկրին» եւ ԲՀԿ–ին ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել
17 Նոյեմբերի 2018 - 18:11
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 17–ին, 48 ժամ ժամանակ է տվել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար:
Բերդավանցիները բացել են հայ-վրացական միջպետական ճանապարհը
17 Նոյեմբերի 2018 - 17:58
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:
Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման
17 Նոյեմբերի 2018 - 17:50
Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։
Հարուցվել է քրգործ՝ ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ
17 Նոյեմբերի 2018 - 17:43
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու տանից կատարված գողության դեպքի առթիվ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15695
 
Լրահոս`