Facebook   Twitter
 
ՅՈւՆԵՍԿՕ-ն քամանչան Ադրբեջանի և Իրանի մշակույթի մաս է ճանաչել

ՅՈւՆԵՍԿՕ-ն քամանչան Ադրբեջանի և Իրանի մշակույթի մաս է ճանաչել

07 Դեկտեմբերի 2017 - 18:38
Քամանչայի կատարողական արվեստը և այդ երաժշտական գործիքի պատրաստումը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ:
Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությանը:

«Հարավային Կորեայում անցկացվող Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում Ադրբեջանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Լարային երաժշտական քամանչա գործիքի պատրաստումն ու դրա կատարողական արվեստը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թել Ավիվում անսարք արգելակներով ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել
17 Նոյեմբերի 2018 - 19:06
Իսրայելական Arkia ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը նախկինում տեղեկացրել էր արգելակման համակարգում անսարքության մասին, Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Kan» հեռուստաալիքին:
Ձորաղբյուր, Պտղնի և Նուռնուս գյուղերի առանձնատներից գողություններ կատարած անձինք հայտնաբերվել են
17 Նոյեմբերի 2018 - 18:40
Ոստիկանները հայտնաբերել են Ձորաղբյուր, Պտղնի և Նուռնուս գյուղերի առանձնատներից գողություններ կատարած անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Սասնա ծռերին», «Օրինաց երկրին» եւ ԲՀԿ–ին ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել
17 Նոյեմբերի 2018 - 18:11
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 17–ին, 48 ժամ ժամանակ է տվել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար:
Բերդավանցիները բացել են հայ-վրացական միջպետական ճանապարհը
17 Նոյեմբերի 2018 - 17:58
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:
Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման
17 Նոյեմբերի 2018 - 17:50
Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։
Հարուցվել է քրգործ՝ ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ
17 Նոյեմբերի 2018 - 17:43
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու տանից կատարված գողության դեպքի առթիվ:
Առաքելական եկեղեցին չի ողջունում եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ–ն՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակի մասին
17 Նոյեմբերի 2018 - 17:29
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Եղանակը Հանրապետությունում
17 Նոյեմբերի 2018 - 17:21
Հանրապետությունում նոյեմբերի 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14041
 
Լրահոս`