Facebook   Twitter
 
Ապօրինի ծառահատումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում. առաջադրվել են մեղադրանքներ

Ապօրինի ծառահատումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում. առաջադրվել են մեղադրանքներ

07 Դեկտեմբերի 2017 - 19:13
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 4 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորների մասնակցությամբ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հաճարենի ու բոխի տեսակի տարբեր տրամագծերի ապօրինի հատված ծառերի կոճղեր:

Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ծառահատումները կատարվել են՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու, չկատարելու հետևանքով:

Նախնական քննության տվյալներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումները կատարվել են 2015 թվականի ընթացքում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, օգտվելով անտառում պատշաճ հսկողության բացակայությունից, Գյուլագարակի անտառպետության թիվ 1 և Ստեփանավանի անտառտնտեսության թիվ 15 պահաբաժիններում ապօրինի հատել են մի քանի տասնյակ ծառ՝ հաճարենի, բոխի տեսակի՝ պետությանը պատճառելով մի քանի միլիոն դրամի վնաս: Պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ ցուցաբերվել է անբարեխիղճ վերաբերմունք՝ ժամանակին պատճառված վնասը չի հայտնաբերվել և չի արձանագրվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության թիվ 1 պահաբաժնի նախկին անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետին, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության թիվ 15 պահաբաժնի անտառապահին և ևս մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է ապօրինի ծառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի մի մասը:

4 մեղադրյալների մասով հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Միջոցներ են ձեռնարկվում՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի ծառահատումներին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց շրջանակը պարզելու, նրանց յուրաքանչյուրի գործողությունը հստակեցնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է
24 Մայիսի 2018 - 18:05
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:
Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը առաջնային հարցերից է. նախարար
24 Մայիսի 2018 - 18:03
Կառավարության նիստից հետո առողջաահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դեղերի ներմուծման շուկային: Ըստ նրա` այս ոլորտում մենաշնորհների մասով կզբաղվի ՊԵԿ-ը, իսկ առողջապահության նախարարությունը նոր կարգ կսահմանի դեղերի զուգահեռ ներմուծման համար, երբ նույն դեղը կկարողանան ներմուծել մի քանի ընկերություններ, ինչը թույլ կտա մրցակցային դաշտ և գների իջեցում ապահովել:
«Սասնա ծռերից» Խաչատուր Գիչյանն ազատ չի արձակվի. Միջնորդությունը մերժվեց
24 Մայիսի 2018 - 18:01
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում ընթացող ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։
Կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացու հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Բիչախչյան
24 Մայիսի 2018 - 17:54
ՀՀ կառավարության շենքի դիմաց Մարդու իրավունքների պաշտպանին մոտեցած քաղաքացու հայտարարությունը, որ մինչ այժմ իրեն անձնագիր չեն տրամադրում հաշվառման հասցե չունենալու պատճառով, չի համապատասխանում իրականությանը։
Քննչական կոմիտեն դիմել է ՀՔԾ
24 Մայիսի 2018 - 17:50
ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր
24 Մայիսի 2018 - 17:46
2018 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am» լրատվական կայքում տեղադրված ««Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ում ծառեր են հատվել» վերնագրով հրապարակումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ դրանցում առկա տվյալներն ստուգելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Դիանա Գրիգորյանը հմայիչ լուսանկար է հրապարակել
24 Մայիսի 2018 - 17:45
Սցենարիստ, հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերում: Սցենարիսն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել:
ՀՅԴ-ն Ազգային ժողովում նոր պատգամավոր ունի
24 Մայիսի 2018 - 17:44
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում, այսօր՝ մայիսի 24-ին, որոշեց ՀՅԴ պատգամավորի մանդատը վայր դրած Արմեն Բաբայանի փոխարեն պատգամավորական մանդատ տրամադրել ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուին՝ Սպարտակ Սեյրանյանին:
Թուրքիայում հայկական եկեղեցու շենքը վերածվում է գրադարանի, որը բաց է լինելու 24 ժամ
24 Մայիսի 2018 - 17:43
Թուրքիայում հայկական եկեղեցու շենքը վերածվում է գրադարանի, որը բաց է լինելու 24 ժամ: Կեսարիայում գնտվող Սուրբ Մարիամ եկեղեցին, որը որպես եկեղեցի գործել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը, իսկ դրանից հետո օսմանյան կայսրության համար այն ծառայել է որպես ոստիկանութայան, այնուհետև քաղաքապետարանի պահոց, իսկ 1961թ.-ին այն հանձնվել է սպորտի և երիտսարդության նախարարությանը, ու ծառայել է որպես սպորտային կենտրոն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11493
 
Լրահոս`
 
 
 
 
Քննչական կոմիտեն դիմել է ՀՔԾ
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
Սպասվում է անձրև և ամպրոպ
Հասարակություն
 
 
Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր