Facebook   Twitter
 
«Արարատի գինու գործարան» ՓԲԸ–ին արտոնություններ են տրվել

«Արարատի գինու գործարան» ՓԲԸ–ին արտոնություններ են տրվել

07 Դեկտեմբերի 2017 - 19:27
«Արարատի գինու գործարան» ՓԲԸ–ն ազատվել է տեխնիկական սարքավորումներ, հումք եւ նյութեր ներկրելու համար մաքսատուրքերից։ Որոշման նախագիծը հավանություն է ստացել դեկտեմբերի 7-ին կառավարության նիստում։ Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Ավելի վաղ «Արարատի գինու գործարան» ՓԲԸ–ն դիմում էր ներկայացրել կառավարությանը՝ ներդրումային մաքսատուրքերից ազատվելու խնդրանքով։ Այդ արտոնությունը ներկայացվել է տնտեսության գերակա ճյուղերին ներդրումային աջակցության ծրագրի շրջանակում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լոռին՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն
21 Մայիսի 2018 - 19:00
Կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության նախավերջին՝ 26-րդ տուրի 4 հանդիպումները: «Շիրակ-2»-ը չէր ներկայացել «Արցախի» հետ արտագնա հանդիպմանը, ուստի տեխնիկական պարտություն կգրանցվի:
ԿԳ նախարարը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը
21 Մայիսի 2018 - 18:54
Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը դեռ օրակարգային հարց չէ` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը: Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել
21 Մայիսի 2018 - 18:48
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել Արարատում՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի տանը։
Վահան Կոստանյանը՝ 1֊ին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, Կարպիս Փաշոյանը՝ մամուլի խոսնակ
21 Մայիսի 2018 - 18:33
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թուրքական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում. բուժօգնության է դիմել 11 ուղևոր (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 18:28
Թուրքական Onur Air ավիաընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Չելյաբինսկ թռիչք էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել
21 Մայիսի 2018 - 18:24
ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հրաժարական է ներկայացրել։
Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ
21 Մայիսի 2018 - 18:20
Հայաստանի կառավարությունն առաջարկելու է մեծածավալ փոփոխություններ թե հակամենաշնորհային քաղաքականության, թե բիզնես միջավայրի բարելավման, թե արտահանման հնարավորությունների նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11436
 
Լրահոս`