Facebook   Twitter
 
Կառավարությունը զիջում է գյուղացիների նախորդ տարիների  պարտքերը

Կառավարությունը զիջում է գյուղացիների նախորդ տարիների պարտքերը

07 Դեկտեմբերի 2017 - 20:42
Կառավարությունը զիջում է գյուղացիների՝ նախորդ տարիներին կուտակած սերմացուների և պարարտանյութերի մասով պարտքերը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը նախազգուշացրեց՝ պարտքերի ներում այլևս չի լինելու:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ 2011-16 թվականներին և 2015-16 թվականներին հատկացված պարարտանյութերի դիմաց հսկայական պարտքեր են կուտակվել: Մասնավորապես, սերմացուների մասով կուտակված է 642 մլն դրամ, իսկ պարարտանյութի մասով՝ 165 մլն դրամ պարտք:

Կարեն Կարապետյանը գյուղացիներին նախազգուշացրեց. «Ֆիքսում ենք, որ այսուհետ մաքուր էջից ենք իրենց հետ հարաբերվում: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում: Բայց հետագայում էլ կուտակում չենք անում: Ֆսյո, բացառվում ա, որ երբևիցե մենք գանք մի վիճակի, որ զիջում ենք: Էլ կուտակում չի առաջանում, ներում չի ըլնի, բանաձևը փոխել ենք»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շատ լուսավոր հեռանկար է սպասվում հայ-իրանական համագործակցությանը. Իրանի դեսպան
15 Դեկտեմբերի 2017 - 23:45
Շատ լուսավոր հեռանկար է սպասվում մեր համագործակցությանը։ Այս մասին, այսօր դեկտեմբերի 15-ին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան
15 Դեկտեմբերի 2017 - 21:56
Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն
15 Դեկտեմբերի 2017 - 19:51
Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
15 Դեկտեմբերի 2017 - 19:46
Հանրային խորհրդում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վրաստան
15 Դեկտեմբերի 2017 - 18:45
Դեկտեմբերի վերջին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Առաջիկա այցի մանրամասները քննարկվել են Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Էրդողանի փեսան հաստատել է, որ սովորել է գյուլենականների դպրոցում
15 Դեկտեմբերի 2017 - 18:36
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը բանավեճի ժամանակ հաստատել է, որ սովորել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը պատկանող դպրոցում։
ԿԳՆ-Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել «Սինոփսիսի» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական հանդիսությանը
15 Դեկտեմբերի 2017 - 18:20
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունն այսօր ներկայացրել է 2017 թվականի ընթացքում տեխնոլոգիական կրթության զարգացմանն աջակցող իր ծրագրերը Հայաստանի առաջատար բուհերի հետ` այսպիսով ամփոփելով իր հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները:
ՆԱՏՕ-ն կասկածում է Ռուսաստանին Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման մեջ
15 Դեկտեմբերի 2017 - 18:04
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին հետեւել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները արձանագրել են միջազգային համաձայնագրերով արգելված ռուսական հրթիռային համալիր, ինչը «լուրջ մտահոգություն է առաջացնում», դեկտեմբերի 15-ին հաղորդում է կազմակերպության կայքը, հայտնում է DW-ն:
Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը
15 Դեկտեմբերի 2017 - 17:42
2017 թ. դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3570
 
Լրահոս`