Facebook   Twitter
 
Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է ներկայացրել՝ նվիրված երկրաշարժից փրկված երեխաներին

Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է ներկայացրել՝ նվիրված երկրաշարժից փրկված երեխաներին

07 Դեկտեմբերի 2017 - 20:44
Աշխարհահռչակ երիտասարդ դաշնակահար Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է հրապարակել Leninagone կոչվող երգի համար, որն ընդգրկվել է «Հնագույն դիտորդը» (An Ancient Observer) ալբոմում:

«Leninagone ստեղծագործությունը նվիրված է իմ հայրենի Գյումրիում 29 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկված երեխաներին: Ես այն սերնդի երեխաների ներկայացուցիչն եմ, որոնք հայտնվել են ողբերգական իրադարձության անմիջական ազդեցության կենտրոնում:

Տեսանյութում պատկերվում է իմ երկրորդ դասարանի տարեվերջյան հանդեսը 1995-ին, որը ներկաներից մեկը տեսագրել էր: Դա ժամանակավոր դպրոց էր, ուր աշակերտներն այցելում էին, մինչ դպրոցի իրական շենքը վերանորոգման մեջ էր գտնվում:

Երբ հայտնաբերեցի այս տեսագրությունը ծնողներիս վիդեոարխիվում, զգացի, որ այս տեսանյութը Leninagone երգի արտացոլանքն է, որը ես գրել եմ», - ֆեյսբության իր էջում գրառել է կոմպոզիտորը:
 
Նմանատիպ նորություններ
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին (տեսանյութ)
15 Օգոստոսի 2018 - 23:16
Կարտոֆիլի պահեստ համարվող Ազատանում այս տարի ոչ միայն վաճառելու, այլ նաև տուն տանելու որակյալ բերք չկա: Կարկտահարված դաշտերը չեն վերականգնվի:
ՄԻՊ-ը դիմել է Ոստիկանություն. ինչո՞ւ է հեռացվել նույնասեռականների մասնակցությամբ տեսանյութը
15 Օգոստոսի 2018 - 19:53
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել օգոստոսի 14-ին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսանյութի կապակցությամբ:
Մայրը երկուամյա ծխող երեխային հանգստացրել է մեկ տուփ ծխախոտով
15 Օգոստոսի 2018 - 19:19
Յավա կղզու Սուկաբումի քաղաքից 2-ամյա ինդոնեզացին ծխախոտից կախվածություն է ձեռք բերել և օրական 2 տուփ ծխախոտ է ծխում՝ հայտնում է Daily Mail-ը:
Բաղրամյանի գյուղապետը յուրացրել է ավելի քան 2,5 մլն դրամ (Տեսանյութ)
15 Օգոստոսի 2018 - 17:10
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել:
Ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը՝ շարժելով ադրբեջանցիների զայրույթը (Տեսանյութ)
15 Օգոստոսի 2018 - 16:51
Ադրբեջանական պետական Mədəniyyət («Մշակույթ») հեռուստաալիքի եթերով հեռարձակվել է «Անցյալից՝ ապագա» հաղորդման նոր մասը, որի ժամանակ գիտությունների դոկտոր, պատմաբան Նաթիկ Ալիշևն ու Հնագիտության և էթնոգրաֆիայի ինստիտուտի աշխատակից Ալիյա Ադիգեզալովան քննարկել են ժամանակակից Ադրբեջանի տարածքում հին քրիստոնեական հուշարձանները:
«Հանուն գյուղի շենացման ու բարօրության». Այգեստան համայնքի ղեկավարի աշխատանքի սկզբունքը (Տեսանյութ)
15 Օգոստոսի 2018 - 16:02
Արարատի մարզի Այգեստան գյուղին օրեր առաջ անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով , որ գյուղի ՝ հաշված թվով, ընդամենը մի քանի բնակիչներ պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը:
Համացանցի շնորհիվ հայտնի դարձած հայ պղնձագործը պատմել է հալված մետաղի մեջ ձեռքը մտցնելու հնարքի մասին (Տեսանյութ)
15 Օգոստոսի 2018 - 14:51
Հայաստանի Ալավերդի քաղաքի բնակիչ, պղնձագործ Արկադի Մգդսյանը, որը ճանաչում է ձեռք բերել համացանցում իր մասնակցությամբ ուշագրավ տեսանյութի տարածումից հետո, ria.ru-ին պատմել է՝ ինչպես է մերկ ձեռքն անցկացրել հալված մետաղի շիթի միջով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 716
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառավարությունը կաջակցի կարկտահարված Ազատանին (տեսանյութ)
Տնտեսություն, Հասարակություն, Տեսանյութեր