Facebook   Twitter
 
2017թ. 10 ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ–ների հետևանքով զոհվել է 229 մարդ. ցուցանիշի համեմատություն աշխարհի մյուս երկրների հետ

2017թ. 10 ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ–ների հետևանքով զոհվել է 229 մարդ. ցուցանիշի համեմատություն աշխարհի մյուս երկրների հետ

07 Դեկտեմբերի 2017 - 23:06
2017թ. առաջին 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է 2938 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 229, վիրավորվել՝ 4353 մարդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ ներկայացնելով Հայաստանում հաշվառված զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների ոստիկանությունից ստացած վիճակագրությունը:

Վերջին 10 տարիներին ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ-ում ամենից շատ զոհեր գրանցվել է 2008 թ.-ին՝ 407, իսկ ամենաքիչը՝ 2016 թ.-ին՝ 267 զոհ:

2007թ.-ին գրանցվել է 1943 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 371, վիրավորվել՝ 2720 մարդ, 2008թ.-ին` 2202 ՃՏՊ, զոհվել է 407, վիրավորվել՝ 3125-ը, 2009թ.-ին` 2002 ՃՏՊ, զոհվել է 325, վիրավորվել՝ 2753-ը, 2010թ.-ին` 1974 ՃՏՊ, զոհվել է 294, վիրավորվել՝ 2670-ը, 2011թ.-ին` 2319 ՃՏՊ, զոհվել է 327, վիրավորվել՝ 3354-ը, 2012թ.-ին` 2602 ՃՏՊ, զոհվել է 311, վիրավորվել՝ 3739-ը, 2013թ.-ին` 2824 ՃՏՊ, զոհվել է 316, վիրավորվել՝ 3994-ը, 2014թ.-ին՝ 3156 ՃՏՊ, զոհվել է 297, վիրավորվել՝ 4479-ը, 2015թ.-ին՝ 3399 ՃՏՊ, զոհվել է 346, վիրավորվել՝ 4738-ը, 2016թ.-ին՝ 3203 ՃՏՊ, զոհվել է 267, վիրավորվել՝ 4451-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշխարհում տարեկան մահանում է շուրջ 1.25 միլիոն մարդ: Ցավոք սրտի, վատատեսական կանխատեսումներ կան, որ 2030 թ.-ին զոհերի թիվը կարող է հասնել 3.6 մլն-ի:

ԱՀԿ-ի «Երթևեկության արագության կառավարումը» 2017 թ. զեկույցի տվյալները փաստում են, որ յուրաքանչյուր երեք մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկն առաջանում է տրանսպորտային միջոցի արագությունը գերազանցելու կամ տվյալ ճանապարհահատվածի համար անթույլատրելի արագության զարգացնելու արդյունքում:

Ուսումնասիրությունների համաձայն, որպես կանոն, վարորդների 40-50% գերազանցում է երթևեկության սահմանված արագությունը: Տղամարդ վարորդները՝ հատկապես երիտասարդ և ալկոհոլի ազդեցության տակ, ավելի հաճախ են կատարում արագության գերազանցման արդյունքում վրաերթ: Վերջինս կայուն կերպով պահպանում է առաջատար դիրք 15-29 տարեկանների շրջանում մահվան պատճառների կառուցվածքում:

Նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013 թ. ցուցանիշերով աշխարհում ՃՏՊ-ների հետևանքով ամենից շատ զոհեր գրանցվում են աֆրիկյան և ասիական երկրներում: Համեմատաբար ավելի քիչ են զոհերը զարգացած երկրներում՝ հատկապես՝ Սկանդինավիայում:

2013թ.-ին Հայաստանում ճանապարհատրանսպորտահին պատահարների հետևանքով գրանցված 316 զոհերը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկի՝ 100 հազար բնակչի կտրվածքով ստացվում է 18.3 զոհ:

Հարևան Վրաստանում ԱՀԿ նույն հաշվարկով 100 հազար բնակչի դեպքում լինում է 11.8 զոհ (ընդհանուր 2013 թ. ընթացքում 514 զոհ), իսկ Ադրբեջանում 100 հազարին՝ 10 զոհ (1168 զոհ): Թուրքիայում պատկերն ավելի բարվոք է՝ 100 հազարից՝ 8.9 մարդ է զոհվել (3685 զոհ), բայց Իրանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը առավել քան 3 անգամ ավելի է 32.1 զոհ (տարվա կտրվածքով 17 994 զոհ):

Ռուսաստանում ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը մոտ 5 անգամ ավելի է Եվրամիության երկրներից և մոտ 2 անգամ ավելի ԱՄՆ-ից: ՌԴ-ում 100 հազար մարդու դեպքում լինում է 18.9 զոհ, իսկ ընդհանուր 2013 թ. ընթացքում՝ 27025 զոհ: ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում 100 հազար մարդու հաշվարկով հետևյալ ցուցանիշն է՝ Ղազախստան 24.2, Բելառուս 13.7, Ղրղզստան 22 զոհ:

ԱՄՆ-ում ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու ամենաուժեղ պայքարն է ընթանում: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների համար աշխարհում ամենախիստ պատիժներից մեկը նախատեսված հենց ԱՄՆ-ում: Այս պայքարի արդյունքում ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը 1970-ականների ստաբիլ նվազել է, բայց 100 հազար մարդու դեպքում 10.6 զոհը կրկին բավականին բարձր ցուցանիշ է:

ՃՏՊ հետևանքով զոհերի ամենացածր ցուցանիշն ունեն եվրոպական երկրները: Օրինակ՝ Ֆրանսիայում 100 հազար մարդու դեպքում լինում է 5.1 զոհ, իսկ Գերմանիայում՝ 4.3: Բայց աշխարհում ամենացածր ցուցանիշը Շվեդիայինն է 100 հազար մարդու դեպքում՝ 2.8 զոհ: 2010 թ. այստեղ եղել է ընդամենը 266 զոհ, որը ամենացածր ցուցանիշն է աշխարհում, իսկ Շվեդիայի բնակչությունը մոտ 10 միլիոն է:

Զարգացած երկրներում ՃՏՊ հետևանքով զոհերը հավասարվել են այպիսի հիվանդությունների հետևանքով զոհերի թվին, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, մալարիան, տուբերկուլյոզը և այլն:

Իսկ ամենաշատ բնակչություն ունեցող երկրներում պատկերը հետևյալն է՝ Չինաստան 18.8 զոհ, Հնդկաստան 16.6: Ավելի պատկերավոր ասած 2013 թ. Չինաստանում ՃՏՊ հետևանքով գրանցվել է 261 367, իսկ Հնդկաստանում 207 551 զոհ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանն ուղղվում է երկրի ՀՆԱ-ի 3-5%, իսկ բազմաթիվ ընտանիքներ հայտնվում են աղքատության շեմին: Այդուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ աշխարհի միայն 47 երկրներում է ներդրված արագության կառավարման լավագույն միջոցներից մեկը՝ քաղաքային բնակավայրերում առավելագույնը 50 կմ/ժ կամ ավելի ցածր երթևեկության արագության սահմանումը:

Հակոբ Ասլանյան
Աղբյուր՝ Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Մարտունի քաղաքի միակ ավագ դպրոցում աշակերտների թվի աճ կա. դպրոցի տնօրեն
19 Նոյեմբերի 2018 - 11:00
Մարտունի քաղաքի Տ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի միջոցներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը:
Լիխտենշտեյն - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
19 Նոյեմբերի 2018 - 10:51
Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի թիմին:
Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի
19 Նոյեմբերի 2018 - 10:41
Նոյեմբերի 18-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի տներից մեկի բակում շունը արձակվել է կապից և կծել երեխային. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի
19 Նոյեմբերի 2018 - 10:40
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան:
Վարչապետը Մարտունիում է
19 Նոյեմբերի 2018 - 10:36
Քիչ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք, նրան ուղեկցող մեքենաների շարասյանը հանդիպեցինք Գավառ-Մարտունի ավտոճանապարհին: Վարչապետին ուղեկցում էին նաև ճանապարհային ոստիկանները:
Խոշոր վթար Ձորաղբյուրում․ կա 3 վիրավոր
19 Նոյեմբերի 2018 - 10:31
Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն
19 Նոյեմբերի 2018 - 10:26
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան
19 Նոյեմբերի 2018 - 10:14
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ եւ առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Հրդեհ Հրազդանում․ այրվել է մոտ 30 հավ
19 Նոյեմբերի 2018 - 10:11
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14051
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Վարչապետը Մարտունիում է
Հասարակություն, Քաղաքական