Facebook   Twitter
 
Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել հողագործությամբ․ Հայկ Բաբուխանյան

Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել հողագործությամբ․ Հայկ Բաբուխանյան

08 Դեկտեմբերի 2017 - 00:05
HayNews.am-ի «Խորհրդարանը ներսից» շարքը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին։
Ծնվել է 1964թ. հոկտեմբերի 22-ին Երեւանում: 1986թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, 1991թ.` նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ է, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

-Պարո՛ն Բաբուխանյան, ի՞նչ նախասիրություններ ունեք։ Ազատ ժամանակ ինչո՞վ եք սիրում զբաղվել։

- Նախ ազատ ժամանակը շատ քիչ է լինում, բայց սիրում եմ հողագործությամբ զբաղվել։ Ես ամառանոց ունեմ, որտեղ էլ զբաղվում եմ հողագործությամբ։

-Ովքե՞ր են Ձեր սիրելի հեղինակները։

-Հայ հեղինակներից՝ Րաֆֆին, իսկ արտասահմանցի հեղինակներից՝ Ստեֆան Ցվեյգը։

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը։

- Դժվարանում եմ կոնկրետ ինչ-որ գիրք նշել, քանի որ, իսկապես, իմ սիրելի գրքերը շատ են, իսկ Աստվածաշունչը, բնականաբար, ավելի բարձր արժեք է, և այն պետք է ընթերցի յուրաքանչյուրը։

-Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը։

- Շատ եմ սիրում սովետական շրջանի հայ կինեմատոգրաֆիստների բոլոր աշխատանքները, ինչպես նաև Էլդար Ռյազանովի նկարահանած կատակերգությունները։

-Քաղաքականությանը վերադառնանք․ ո՞ւմ կուզենայիք նմանվել կամ ո՞վ է Ձեզ համար օրինակելի կերպար համարվում քաղաքական արենայում։

- Նմանվելը՝ չգիտեմ․․․ Համաշխարհային քաղաքական դաշտում անցյալից կառանձնացնեի Օտտո ֆոն Բիսմարկին, Պետրոս Առաջինին, իսկ հայ քաղաքական գործիչներից կառանձնացնեի Գարեգին Նժդեհին, Ալեքսանդր Մյասնիկյանին, Միկոյանին։ Ժամանակակից քաղաքական գործիչների մասին խոսելով՝ պետք է ասեմ՝ մենք ունեցանք մի շարք խնդիրներ, բայց, բոլոր դեպքերում, կարծում եմ՝ մեր քաղաքական գործիչները ևս արժանի են, որ իրենց հիշատակենք՝ որպես մեր երկրի հիմնասյուներն ամրացնող գործիչներ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Բալեյանի
 
Նմանատիպ նորություններ
Տապալվեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Լուսանկարներ)
14 Օգոստոսի 2018 - 12:24
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց քանի որ բողոքի ակցիայի մասնակիցները պատուհանից եւ դռներից ներս մտան ճեղքելով անվտանգության աշխատակիցների պատը: Նրանք վանկարկում էին «Ցմահ Ռոբերտ մարդասպան, Ռոբերտ սիկտիր»:
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը տուգանվել է 50 մլն ֆունտ ստերլինգով
14 Օգոստոսի 2018 - 12:21
Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) տուգանել է 50 մլն ֆունտ ստերլինգով (63,87 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով BBC–ն։
Արսեն Թորոսյանը ներկայացնում է Չինաստանի կողմից նվիրված շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը (Տեսանյութ)
14 Օգոստոսի 2018 - 12:13
Րոպեներ առաջ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը, որը Հայաստանին է նվիրել Չինաստանը:

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 12:08
Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարևզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ:
Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ
14 Օգոստոսի 2018 - 12:04
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ։
Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ցուցարարները բարձրանան սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
14 Օգոստոսի 2018 - 12:00
Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ ասուլիսի տարածք, որտեղ քիչ անց տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 11:58
Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են:
Իսպանիայում վրացի և հայ օրենքով գողեր են ձերբակալվել
14 Օգոստոսի 2018 - 11:55
Իսպանիայի Մարբելյա քաղաքում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել են վրացի օրենքով գողեր` 40-ամյա Դավիթ Կարդավան և 29-ամյա Լաշա Բարատելին. հայտնում է Спутник Грузия-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14325
 
Լրահոս`