Facebook   Twitter
 
Տարօրինակ և արտակարգ դեպք Սյունիքի մարզում. գողացել են ոստիկանի մեքենան հետո վթարի ենթարկվել...

Տարօրինակ և արտակարգ դեպք Սյունիքի մարզում. գողացել են ոստիկանի մեքենան հետո վթարի ենթարկվել...

08 Դեկտեմբերի 2017 - 00:25
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ասս մասին գրում է Shamshyan.com-ը:
Անհայտ անձը Կապան քաղաքի Չարենցի փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգելուց հետո Շահումյան փողոցում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-դ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տապալվեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
14 Օգոստոսի 2018 - 12:25
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց քանի որ բողոքի ակցիայի մասնակիցները պատուհանից եւ դռներից ներս մտան ճեղքելով անվտանգության աշխատակիցների պատը: Նրանք վանկարկում էին «Ցմահ Ռոբերտ մարդասպան, Ռոբերտ սիկտիր»:
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը տուգանվել է 50 մլն ֆունտ ստերլինգով
14 Օգոստոսի 2018 - 12:21
Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) տուգանել է 50 մլն ֆունտ ստերլինգով (63,87 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով BBC–ն։
Արսեն Թորոսյանը ներկայացնում է Չինաստանի կողմից նվիրված շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը (Տեսանյութ)
14 Օգոստոսի 2018 - 12:13
Րոպեներ առաջ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը, որը Հայաստանին է նվիրել Չինաստանը:

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 12:08
Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարևզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու կապակցությամբ:
Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ
14 Օգոստոսի 2018 - 12:04
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ։
Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ցուցարարները բարձրանան սրահ, որտեղ մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
14 Օգոստոսի 2018 - 12:00
Մի քանի քաղաքացիներ փորձում են բարձրանալ ասուլիսի տարածք, որտեղ քիչ անց տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ԱԳՆ
14 Օգոստոսի 2018 - 11:58
Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են:
Իսպանիայում վրացի և հայ օրենքով գողեր են ձերբակալվել
14 Օգոստոսի 2018 - 11:55
Իսպանիայի Մարբելյա քաղաքում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել են վրացի օրենքով գողեր` 40-ամյա Դավիթ Կարդավան և 29-ամյա Լաշա Բարատելին. հայտնում է Спутник Грузия-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12791
 
Լրահոս`