Facebook   Twitter
 
Հայտնի են հակակոռուպցիոն ամենամյա  մրցանակաբաշխության արդյունքները (Լուսանկար)

Հայտնի են հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները (Լուսանկար)

09 Դեկտեմբերի 2017 - 16:04
Այսօր միջազգային հակակոռուպցիոն օրվա կապավությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն եւ Հայաստանի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան կազմակերպել էին հակակոռուպցիոն միջոցառում․ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն։
Կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած՝ իրենց վաստակի համար նախատեսված էին անվանակարգեր՝ «Տարվա երիտասարդներ», «Տարվա ԶԼՄ», «Տարվա բիզնես կազմակերպություն» եւ «Տարվա ՔՀԿ»։

«Տարվա երիտասարդներ» անվանակարգում մրցանակ հանձնվեց «Թումո» կենտրոնի երիտասարդներին, «Տարվա ԶԼՄ» անվանակարգում՝ «Ազատություն» ռադիոկայանին, «Տարվա բիզնես կազմակերպություն» անվանակարգում՝ «Դիլիջան» սրճարանին, իսկ «Տարվա ՔՀԿ» անվանակարգում՝ «ԻՄ ՓԱՔԹ ՀԱԲ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամին։

Միջոցառման ընթացքում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՍԱՍ-ի աղմկահարույց ձայնագրությունները, «Զիբիլիքսի» գործին։

«Բայց ես կարող եմ թվարկել, թե ինչ քայլեր ենք պատրաստվում անել։
ՍԱՍ-ի Արտակի գործի հետ կապված՝ մեր քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բաց։ Հենց այդ բացն էր, որ հնարավորություն չընձեռեց՝ կատարելու քրեական իրավունքով նախատեսված քայլը։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը կամ արդարադատության նախարարը նման դեպքում։ Անմիջապես պետք է մշակի այնպիսի փոփոխություն Քրեական օրենսգրքում, որ այսուհետ նման դեպքերը դառնան քրեորեն պատժելի։

Առաջարկում եմ բացել e-draft.am կայքը, նայել այնտեղ տեղադրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք ներկայացնել հանրային քննարկման եւ գտնել այնտեղ դրույթ՝ ցանկացած անձի պարտադրելը մասնակցելու քարոզչությանը կամ հակառակը՝ ձեռնպահ մնալ մասնակցելու քարոզչությանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ հակակոռուպցիոն պայքարում ՀՀ-ն առաջընթաց, իհարկե, գրանցել է, բայց դեռ շատ անելիքներ կան։
«Նախորդ տարի այս օրը հրավիրված համաժողովում ես նշել էի, որ Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է ՀՀ դատախազության համար:

Չնայած հանցավորության դեմ պայքարի համատեքստում դա իրավապահ մարմինների պարտականությունն է, սակայն նման մոտեցումները պարզորոշ ուղերձ են առ այն, որ հակակոռուպցիոն պայքարի խորացումն ու ընդլայնումը որդեգրված համապետական անշեղ քաղաքականություն է, որտեղ իրավապահ մարմիններն ունեն ոչ երկրորդային դերակատարություն»,– ասաց արթուր Դավթյանը։

Հասմիկ Բալեյան

 
Նմանատիպ նորություններ
Մալիշկայի գյուղապետին ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամը տվողը եղել է Աշոտ Արսենյանը
16 Հուլիսի 2018 - 18:28
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մալիշկայի գյուղապետը չկալանավորվեց. Պաշտպան
15 Հուլիսի 2018 - 15:14
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը չկալանավորվեց: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին՝ մերժելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդությունը գյուղապետին կալանավորելու մասին:
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին ԱԺ ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մեղադրանք է առաջադրվել
14 Հուլիսի 2018 - 19:41
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 14.07.2018թ.-ին Մ. Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել (Տեսանյութ)
14 Հուլիսի 2018 - 16:00
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թթ.-ի ընթացքում պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար:
Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը
13 Հուլիսի 2018 - 18:30
Հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աշոցքի սոցծառայության տեսուչները նպաստ տրամադրելու համար քաղաքացիներից գումար են պահանջել. հարուցվել է քրգործ
12 Հուլիսի 2018 - 15:30
Աշոցքի «Սոցիալական ծառայության» 2 տեսուչներ կասկածվում են 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից պահանջել եւ ստացել են գումարներ։
ՊԵԿ-ը բացահայտել է պետությանը 600 մլն դրամի չափով վնասի պատճառման դեպք
10 Հուլիսի 2018 - 19:21
Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից, տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝ այդ թվում՝ կիլոգրամներով:
ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով հետախուզվող Սարգիսը 9 տարի անց հայտնաբերվել է Հայաստանում
06 Հուլիսի 2018 - 16:01
Հուլիսի 5-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն:
Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը. Նիկոլ Փաշինյան
26 Հունիսի 2018 - 16:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11
 
Լրահոս`