Facebook   Twitter
 
ՀԷՑ-ը սպառողներից հանիրավի ավել գումարներ է գանձում. Ալեքսանդր Ամարյան

ՀԷՑ-ը սպառողներից հանիրավի ավել գումարներ է գանձում. Ալեքսանդր Ամարյան

13 Դեկտեմբերի 2017 - 16:28
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» սպառողներից հանիրավի ավել գումարներ է գանձում՝ հաշվիչ սարքերով ավելի կիլովատեր գրելով:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Մեզ դիմել էր «Նատորքլին» ՍՊԸ-ն՝ խնդրելով ստուգել 2013- 2017 թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց ՍՊԸ-ից գանձված վճարումների օրինականությունը: Նրանց խնդիրը հետևյալն է՝ իրենց ստուգումների արդյունքում պարզվել է, որ ունեն էլէներգիայի գերավճարներ: Երբ ուսումնասիրեցինք, պարզվեց, որ ՀԷՑ-ը այս կազմակերպությունից գանձել է 890 հազ. կվ/ժ ավել գումար 2013-2016 թթ. ընթացքում: Եթե այս թիվը բազմապատկենք 40 դրամով, ստացվում է հսկայական գումար:

Եթե պատկերացնենք մեր բնակիչների հետ կապված, պատկերացնո՞ւմ եք ինչքան հոսանք է օգտագործվել, ուղղակի սա վառ օրինակ է»,- ասաց բանախոսը:

Ըստ բանախոսի՝ էլեկտրացանցերի աշխատողները, ավել գումարներ գրելով, կարողանում են յուրացնել բնակիչներից մեկի փողերը, ուրիշի հաշվին:

«Գիտե՞ք ինչպես, օրինակ՝ ես ասում եմ՝ արի իմը քիչ գրի, ես փողը քեզ կտամ, ինքը իմ հաշիվը փակում է ուրիշ հարևանի հաշվով: Նա վճարում է իմ տեղը, բայց իմ գումարները էլեկտրացանցերի աշխատողը վերցնում է իրեն»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ
26 Ապրիլի 2018 - 13:23
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել են դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները:
Ինչպիսի՞ շոկոլադն է օգտակար առողջության համար․ գիտնականներ
26 Ապրիլի 2018 - 13:19
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կակաոյի բարձր պարունակությամբ դառը շոկոլադի շնորհիվ մարդկանց իմունիտետը բարելավվում է, ինչպես նաև բարձրանում է ուղեղի ակտիվությունը։
Բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի
26 Ապրիլի 2018 - 13:14
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի:
Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Արմեն Աշոտյան
26 Ապրիլի 2018 - 13:11
Հարգելի ՖԲՀ,

Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։
Այս կապակցությամբ ՝
Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է. Արարատ Միրզոյան
26 Ապրիլի 2018 - 13:07
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապագա կառավարության ձեւավորման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուին, որն, ըստ Միրզոյանի ԱԻ նախարարի պաշտոնակատար, նախկինում ՊՆախարարի առաջին տեղակալ` Դավիթ Տոնոյանն է:
ՀՀԿ-ն այսօր կամ վաղը նիստ կհրավիրի` որոշելու վարչապետի թեկնածության հարցը. Գագիկ Մինասյան
26 Ապրիլի 2018 - 12:59
ՀՀԿ խմբակցությունը այսօր կամ վաղը նիստ կհրավիրի` որոշելու վարչապետի թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել ծխող ուղեւորի պատճառով
26 Ապրիլի 2018 - 12:56
Մոսկվայից Վլադիկավկազ ուղեւորվող ինքնաթիռն անակնկալ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում զուգարանում ծխող ուղեւորի պատճառով։ Այս մասին հայտնում են ՌԴ Ներքին գործերի նախարարության Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի վարչությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11026
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահի ուղերձը
Հասարակություն, Քաղաքական