Facebook   Twitter
 
Շատինցիների վերջին հույսը Սերժ Սարգսյանն է, քանի որ այստեղ անհամաձայնությունը անհնազանդության է վերածվել (Տեսանյութ)

Շատինցիների վերջին հույսը Սերժ Սարգսյանն է, քանի որ այստեղ անհամաձայնությունը անհնազանդության է վերածվել (Տեսանյութ)

18 Դեկտեմբերի 2017 - 15:44
Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում ընտրություններից հետո շիկացած կրքերը չեն հանդարտվում: Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանի կողմակիցների անհամաձայնություն վերածվել է անհնազանդության:
Նրանք օրերս հանդիպել են Վայոց ձորի մարզպետի հետ: Հարություն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Խուդոյանի կողմնակիցները հայտարարել են, ամեն գնով խոչընդոտելու են Եղեգիսի համայնքապետարանի աշխատանքներին:

«Մինչ այդ նրանք առավոտյան եկել էին գյուղապետարնի մոտ գոռում էին: Մարզպետի հետ հանդիպումից հետո, ամբոխով եկել են գյուղապետարանի շենքից հանել 2 աշխատակիցներին և կոտրել շենք մտնող աստիճանները, հանել աստիճանավանդակի հենասյուները: Հիմա համայնքապետարանի աշխատանքները պարալիզված են»,- ասում է Եղեգիսի համայնքապետարանի աշխատակից Խաժակ Գրիգորյանը:

Բարձիթողի վիճակ, անպատժելիության մթնոլորտ, օրենքը չի գործում, ըստ Թաթուլ Մաթևոսյանի այս ամենի արդյունքում է, որ Շատինում լարված իրավիճակը չի թուլանում: «Իշխանություն, կառավարություն, ոստիկանություն չկա, դրա համար էլ գյուղում էս վիճակն է: Մարդիկ թշնամացել են իրար հետ: Խուդոյանի կողմնակիցները նրան ձայն չտվածներին դավաճան են անվանում: Այս ամենը կանխել է պետք»,- համոզված է շատինցին:

Խուդոյանի կողմնակիցները արդարության և խաղաղության սեփական պատկերացումն ունեն: Գյուղապետարանի աստիճանավանդակը կոտրելը Հայկուշ Գրիգորյանը պայմանավորում է Խուդոյանի կողմնակիցների համբերության բաժակը լցվելու հետ: «Կոտրելը խաղաղության նշան չի, բայց ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Մենք արդարություն ենք ուզում»,- ասում է կինը:

Ժաննա Խուդոյանն էլ հարցի չլուծման մեջ մեղադրում է Վայոց ձորի մարզպետին, ով ի դեպ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարում էր Շատինի պարտված գյուղապետ Տիգրան Խուդոյանին: «Էս հարցում մարզպետը էնքան ցածր ա, չի կարում լուծի: Ամեն անգամ խաբում ա ժողովրդին: Սպասեք Դավիթ Լոքյանի հետ գնամ խոսամ, էն մեկի հետ, լուծում կտամ, բայց հարցը լուծում չունի»,- ասում է Ժաննա Խուդոյանը, ով Տիգրան Խուդոյանի հորեղբոր աղջիկն է:

Դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 14:00-ի սահմաններում Շատին գյուղի կենտրոնում Ավետիք Սմբատյանը, ով Խուդոյանի կողմանկիցների առոջնորդներից է, բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել Եղեգիսի գործող գյուղապետ Արթուր Ստեփանյանի կողմնակիցների հասցեին: Տեղում հավաքվածները նրա սթափության կոչ են արել: Այս ամենի մասին ահազանգ է հնչեցվել նաև Ոստիկանության Վայոց ձորի բաժին: Որոշ ժամանակ անց ոստիկանների ներկայությամբ Խուդոյանի կողմնակիցների հրահրած քաշքշուկը վերածվել է ծեծկռտուքի:

Ավետիք Սմբատյանը բազմիցս հայտարարել է. «Մեր թիկունքին կանգնած է Ոստիկանության մարզային վարչության պետը, Վայոց ձորի դատախազը, ինչ ուզենք անելու ենք և մնալու ենք անպատիժ»:

Փաստորեն Խուդոյանի կողմնակիցները իրավացի են, անում են ինչ խելքներին փչի ու մնում անպատիժ: Մինչդեռ անտարբերությունը կարող է արյունահեղության ու մարդասպանության պատճառ դառնալ:

Հ.Գ. 1 – Շատինում լարվածության թուլացման և համայնքի կյանքը բնակակոն հուն վերադարձնելու ակնկալիքով տեղացիների վերջին հույսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: «Պետք է արյունահեղություն լինի որ միջամտեն և իրավիճակը կայունացնեն»,- ասում են շատինցիները:

Հ.Գ. – 2 – ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունն ենք հրավիրում այս օրերին Շատինում տեղի ունեցող իրադարձությունների՝ Վայոց ձորի մարզի ոստիկանության մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատելաոճին:

Հ.Գ.-3- Մեր տեղեկություներով Եղեգիս համայնքի ղեկավարի պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանը աշխատանքի է անցել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում:

Հ.Գ.-4- Առաջիկայում կանդրադառնանք Տիգրան Խուդոյանի պաշտոնավարման ժամանակաընթացի ֆինանսական գործունեությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալեքսիս Օհանյան. «Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին»
20 Ապրիլի 2018 - 23:55
Ահա և Սփյուռքը ներգրավվեց Հայաստանի ներքաղաքական կյանքին: Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանը Twitter-յան իր էջում հրապարակում է կատարել, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին:
Վթար Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
20 Ապրիլի 2018 - 23:49
Ապրիլի 20-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում. Առավոտյան շարունակելու են ակցիաները
20 Ապրիլի 2018 - 23:45
Հանրապետության հրապարակում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության երթը Երեւանի կենտրոնով։ Նիկոլ Փաշինյանը բարի գիշեր է մաղթել հավաքվածներին։
Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած
20 Ապրիլի 2018 - 23:13
Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 5 ու վնասվածքներ ստացել 10 մարդ: Այս մասին հայտնում է «Պաժվակ» գործակալությունը:
Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու
20 Ապրիլի 2018 - 23:07
Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում Գերմանիայի հայ համայնքին մասնակցել ապրիլի 21-ին Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև կայանալիք բողոքի ակցիային՝ ի զորակցոթյուն Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության:
«Ռուսական Քիմ Քարդաշյանի» մերկ լուսանկարները «պայթեցրել» են համացանցը
20 Ապրիլի 2018 - 22:41
Ռուս մոդելի լուսանկարները, որոնցում նա բացահայտ նմանակում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, մեկ օրում մոտ 100 հազար «լայքի» են արժանացել։
ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին
20 Ապրիլի 2018 - 22:29
Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12395
 
Լրահոս`