Facebook   Twitter
 
Համայնքի ղեկավարների յուրացումները ներել չի կարելի․ Արմեն Գրիգորյան

Համայնքի ղեկավարների յուրացումները ներել չի կարելի․ Արմեն Գրիգորյան

19 Դեկտեմբերի 2017 - 16:54
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Համայնքապետերին ներելը ՏԻՄ համակարգի առողջացում, թե՞ կոռուպցիայի խրախուսում․ արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին» թեմայով:
Քննարկման մասնակից Նոր կյանքի համայնքապետ Գարիկ Սարգսյանը նշեց՝ իհարկե, կողմ է նախագահ Սարգսյանի հայտարարությանը, համարում է, որ կոռուպցիան ներել չի կարելի, բայց իշխանություններն ու իրավապահ մարմինները նախ պիտի բարեխիղճ և հետևողայան լինեն, որպեսզի նման դեպքեր չգրանցվեն։

«Մեր նախկին համայնաքապետի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել։ Մանկապարտեզում յուրացումներ են տեղի ունեցել։ Հույս ունենք՝ իրավապահ մարմինները հետևողական են լինելու», - ասաց Նոր կյանքի համայնքապետը։

Ասուլիսի մյուս բանախոս փաստաբան Ռուստամ Բադասյանը նշեց՝ Նոր կյանքի մանկապարտեզում թեև յուրացումներ են եղել, բայց մանկապարտեզի տնօրենին չի կարելի միանգամից մեղադրել, քանի որ համայնքի ղեկավարը կարող է պատասխանատու անձ հանդիսանալ՝ այս վարույթի հետ կապված։

«Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն, ու դեռ պարզ չէ՝ ովքեր կներգրավվեն գործում՝ որպես մեղադրյալ», - ասաց իրավաբանը՝ մամուլին հորդորելով միանգամից չմեղադրել Նոր կյանքի մանկապարտեզի տնօրենին, ապա հիշեցրեց՝ Նոր կյանքի նախկին գյուղապետը համայնքային հողերի հետ կապված ևս անարդարություններ են եղել․ որոշ հողամասեր դուրս են եկել համայնքի տիրապետությունից, այդժմ էլ պատկանում են նախկին համայնքապետի ընտանիքի անդամներին․ այդ մասով էլ քաղաքացիական քաղաքացիական գործի քննություն պետք է լինի։

«Մենք կարծում ենք, որ այդտեղ ևս օրենքի խախտում կա՝ պաշտոնական լիազորությունները անցնելու մասով», - նշեց իրավաբանը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը ևս նշեց՝ համայնքի ղեկավարների յուրացումները ներել չի կարելի։

«Պետք չէ պատժեմ միայն այն ժամանակ, երբ խոսում են այդ մասին և երբ հրահանգ են ստանում։ Կոռուպցիայի դեմ պետք է միշտ պայքարել և պայքարել բոլորի դեմ, ոչ թե ընտրել մի քանիսին ու պատժել։ Բացի այդ՝ քրեական գործ հարուցել, դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ պատժվելու են. փորձը ցույց է տվել, որ նման դեպքեր շատ են լինում», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
56 կողմ, 3 դեմ. ով ինչպես է քվեարկել ԸՕ նախագծին
22 Հոկտեմբերի 2018 - 21:48
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Երկու ամուսինների մոտ էլ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ, սակայն մեծ սերն օգնել է սարսափելի ախտորոշմանը հաղթել
22 Հոկտեմբերի 2018 - 21:36
Քեն եւ Ջեյն Գրեմինգ տարեց ամուսնական զույգը կարողացել է հաղթահարել կրծքագեղձի քացկեղը, որը նրանց մոտ ախտորոշվել էր մի քան ի ամսվա տարբերությամբ:
Կենդանակերպի ամենախանդոտ նշանները
22 Հոկտեմբերի 2018 - 21:33
Խոյ
Ամենախանդոտ նշաններից մեկն է։
Ցավում եմ, որ որոշ ուժեր գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց անիմաստ տվայտանքի գերին. Ա. Միրզոյան
22 Հոկտեմբերի 2018 - 21:13
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 21:09
Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել
22 Հոկտեմբերի 2018 - 21:06
Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել՝ նպատակ ունենալով վիճարկել հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք սահմանվել են այդ երկրների կողմից ուկրաինական պողպատյա խողովակների մի քանի տեսակների նկատմամբ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ԱՀԿ փաստաթղթերը։
Արսեն Թորոսյանի ոչնչապաշտությունը, մարդկանց կյանքի վրա թքած ունենալը հանգեցնելու է առողջապահական համակարգում պայթյունի. Ն. Սամսոնյան (տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 21:03
Արսեն Թորոսյանի նիհիլիզմը՝ ոչնչապաշտությունը, մարդկանց կյանքի վրա թքած ունենալը հանգեցնելու է առողջապահական համակարգում պայթյունի, ինչի պատասխանատվությունը կրելու են օրվա իշխանությունները։ Ոլորտի խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են, դրանցով պետք է անհապաղ զբաղվել:
Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ՊԵԿ 3 պաշտոնյա (տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 20:42
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով վարչություն հրավիրված մի ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում է տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ընկերության համար խոչընդոտներ չառաջացնելու, ստուգումներ չիրականացնելու և որոշակի թերությունների ու խախտումների վրա, այսպես ասած, աչք փակելու համար, որպես կաշառք իրենից պահանջել են ընդհանուր՝ 1.000.000 դրամ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15390
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր