Facebook   Twitter
 
Որտե՞ղ է թաղված իրականությունը, ինչո՞ւ Շատինում հետընտրական բորբոքված կրքերը չեն մարում

Որտե՞ղ է թաղված իրականությունը, ինչո՞ւ Շատինում հետընտրական բորբոքված կրքերը չեն մարում

24 Դեկտեմբերի 2017 - 12:05
Վայոց ձորի մարզի Շատին գյուղում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մարդիկ ապրում են լարված մթնոլորտում, գյուղը բառացիորեն բաժանվել է 2 մասին: Մարդիկ այստեղ երազում են խաղաղ կյանքի մասին: HayNews.am-ին համագյուղացիների անունից դիմել է Խաժակ Գրիգորյանը, որի նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման:
«Վայոց ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում հետընտրական բորբոքված կրքերը ոչ թե մարում, այլ գնալով թեժանում են:

Շատինով քայլելուց, անցորդն անգամ կարող է հեշտությամբ իմանալ թե նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություների ժամանակ ո՞վ, ո՞ւմ օգտին է քվեարկել:

Տիգրան Խուդոյանի կողմնակիցները, հօգուտ Արթուր Ստեփանյանին ձայն տվածների հետևից «դավաճան» են գոչում: Այստեղ ցավն այն է, որ Շատինի նախկին գյուղապետի հրահրած սադրանքների մեջ ներքաշվել են կանայք նաև անչափահաս երեխաներ:

Բողոքի մի քանի ակցիաներից հետո, Խուդոյանի կողմնակիցները գտան ելքը: Բարբարոսին վայել վարքագծով, բառացիորեն հարձակվել են Շատինի գյուղապետարանի շենքի վրա, կոտրել 2-րդ հարկ տանող աստիճանները, հանել հենասյուները, քարեր նետել ու կոտրել են ապակիները: Տպավորություն է, թե Բեռլինն են գրավում:

Այս ամենին պատշաճ ու իրական գնահատական չտալը, որևէ մեկին պատասխանատվության չենթարկելը հանգեցրեց նրան, որ օրը ցերեկով, հենց գյուղի կենտրոնում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ներկայությամբ Շատին գյուղի բնակիչ Ավետիք Սմբատյանը նախ իրեն իրավունք վերապահվեց հայհոյել Արթուր Ստեփանյանի կողմնակիցներին, ապա մի քանի հոգով հարձակվեցին գյուղամիջում կանգնած նրանց վրա ու ծեծի ենթարկեցին:

Ագրեսորիների հարվածներից նաև ոստիկաններն են տուժել, շտապօգնության մեքենա է ժամանել Շատին:

Արթուր Ստեփանյանի համբերությունն էլ սահման ունի ու եթե նա չի միջամտում այս ամենին և արժանի հարկահարված չի տալիս, սա դեռ չի նշանակում, որ Խուդոյանի կողմնակիցները կարող են անել ինչ խելքներին փչի: Տիգրան Խուդոյանը, ով Շատին է գալիս միայն շաբաթ և կիրակի օրերին, գուցե չոր դուս գա այս ամենից, բայց որ պատասխանատվության ենթարկվողներ լինելու են դա մինաշանակ է:

Արթուր Ստեփանյանի կադրային քաղաքակնությամբ հետաքրքրվածներին տեղեկացնեմ, որ Ստեփանյանը իր կադրային քաղաքականությունը իրականացնելու է ՏԻՄ օրենքի պահանջներին համապատասխան, առանց որևէ ներքին և արտաքին միջամտության:

Ի վերջո, ժամանակն է, որ մեր երկրի պատկան կառույցները դիմեն վճռական քայլերի և գործողությունների: Եթե այն ինչ հանդուրժում են մեր համայնքում, վաղ թե ուշ, լայն տարածում է գտնելու մյուս համայնքներում ևս:

Կարող ենք պատկերանցնել մի վիճակ, երբ մեր երկրում ընտրապայքարում պարտված թեկնածուները նման խրախուսման ու աջակցության արժանանան:

Հարգանքներով՝ Խաժակ Գրիգորյան»:
 
Նմանատիպ նորություններ
Ալեքսիս Օհանյան. «Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին»
20 Ապրիլի 2018 - 23:55
Ահա և Սփյուռքը ներգրավվեց Հայաստանի ներքաղաքական կյանքին: Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանը Twitter-յան իր էջում հրապարակում է կատարել, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին:
Վթար Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
20 Ապրիլի 2018 - 23:49
Ապրիլի 20-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում. Առավոտյան շարունակելու են ակցիաները
20 Ապրիլի 2018 - 23:45
Հանրապետության հրապարակում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության երթը Երեւանի կենտրոնով։ Նիկոլ Փաշինյանը բարի գիշեր է մաղթել հավաքվածներին։
Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած
20 Ապրիլի 2018 - 23:13
Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 5 ու վնասվածքներ ստացել 10 մարդ: Այս մասին հայտնում է «Պաժվակ» գործակալությունը:
Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու
20 Ապրիլի 2018 - 23:07
Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում Գերմանիայի հայ համայնքին մասնակցել ապրիլի 21-ին Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև կայանալիք բողոքի ակցիային՝ ի զորակցոթյուն Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության:
«Ռուսական Քիմ Քարդաշյանի» մերկ լուսանկարները «պայթեցրել» են համացանցը
20 Ապրիլի 2018 - 22:41
Ռուս մոդելի լուսանկարները, որոնցում նա բացահայտ նմանակում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, մեկ օրում մոտ 100 հազար «լայքի» են արժանացել։
ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին
20 Ապրիլի 2018 - 22:29
Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12395
 
Լրահոս`