Facebook   Twitter
 
Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքն ակնհայտ է, բայց չի նշանակում, որ հասել ենք ցանկալի արդյունքի. ՃՈ պետը՝ ոլորտում առկա հարցերի ու փոփոխությունների մասին

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքն ակնհայտ է, բայց չի նշանակում, որ հասել ենք ցանկալի արդյունքի. ՃՈ պետը՝ ոլորտում առկա հարցերի ու փոփոխությունների մասին

24 Դեկտեմբերի 2017 - 19:56
«Օտարերկրյա համարանիշերով» մեքենաների վարորդներին տուգանելու, մգեցված ապակիների դեմ պայքարի, ՃՈ-ում ծառայողների կողմից տեսանկարահանող սարքեր կրելու արդյունքի, ՃՈ ծառայողներին ուղղված մեղադրանքների և այլ հարցերի շուրջ Tert.m-ը զրուցել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, այդ պահի դրությամբ առաջնահերթ ի՞նչ փոփոխություններ են նախատեսված Ճանապարհային ոստիկանությունում, կառուցվածքային փոփոխություններ նախատեսվա՞ծ են:

-Ներկա պահին Ճանապարհային ոստիկանությունում նոր կառուցվածքային փոփոխություններ նախատեսված չեն: Ընդհանրապես, կառուցվածքային փոփոխություններին ինքնանպատակ չեն և չեն կատարվում տարերայնորեն կամ հապճեպ որոշումների հիման վրա: Նման փոփոխությունները, նախ և առաջ, պայմանավորված են գործառութային փոփոխություններով, այսինքն՝ գործառույթների ավելացմամբ, պակասեցմամբ կամ ստորաբաժանումների գործառույթների վերաբախշմամբ, և կատարվում են վերլուծությունների ու հաշվարկների հիման վրա:

-Պարո՛ն Կարապետյան, որոշ ժամանակ առաջ հայտարարեցիք, որ օտարերկրյա հաշվառում ունեցող մեքենաների իրավախախտ վարորդները տուգանվելու են և տուգանքը վճարելու են սահմանին: Արդեն հստա՞կ է, թե երբվանից են տուգանվելու իրավախախտումների համար:

-Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված կամ, այսպես կոչված, «օտարերկրյա համարանիշերով» տրանսպորտային միջոցների իրավախախտ վարորդները միշտ էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության, ուղղակի՝ միայն Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվելու դեպքում: Ինչ վերաբերում է արագաչափ սարքերով կամ տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներին, ապա շուտով՝ մոտ մեկ շաբաթից, կգործի նաև այդ իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն կիրառելու համակարգը: Մասնավորապես. եթե այդ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ապա որոշումները կկայացվեն նրա նկատմամբ և կծանուցվեն նրա հասցեով, իսկ եթե տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել օտարերկրյա քաղաքացին, ապա որոշումները կկայացվեն նրա նկատմամբ և կծանուցվեն սահմանին:

-Կա հիվանդությունների ցանկ, որոնց առկայության դեպքում քաղաքացին չի կարող վարորդական իրավունքի վկայական ստանալ, որը տրվում է տասը տարի ժամկետով: Ինչպե՞ս են վերահսկվում այն դեպքերը, երբ, օրինակ, այդ տասը տարվա ընթացքում վարորդը ձեռք է բերում այդ արգելված հիվանդություններից որևէ մեկը, վերահսկման մեխանիզմ կա՞, թե՞ ոչ:

-Այն դեպքում, երբ անձի մոտ տրանսպորտային միջոց վարելու սահմանափակումներ առաջացնող պատճառը` հիվանդությունը կամ արատը ի հայտ են գալիս վարորդական վկայականն ստանալուց հետո, դրա նկատմամբ վերահսկողությունն առաջին հերթին իրականացվում է երթևեկության ընթացքում, երբ որևէ իրավաչափ պատճառով կանգնեցվում է տրանսպորտային միջոցը և ստուգվում են փաստաթղթերը: Եթե անձի մոտ առկա տրանսպորտային միջոց վարելու սահմանափակումներ առաջացնող պատճառը գրառված չէ վարորդական վկայականում, օրինակ՝ թույլատրվում է վարել ակնոցով կամ թույլատրվում է վարել ձեռքի կառավարմամբ տրանսպորտային միջոց, ապա Ճանապարհային ոստիկանության ծառայողը դադարեցնում է տրանսպորտային միջոցի շահագործումը:

Բացի դրանից՝ որոշ դեպքերում նման պատճառների մասին Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացվում է համապատասխան բժշկական կազմակերպությունների կամ պետական մարմինների կողմից, որից հետո միջոցներ են ձեռնարկվում այդ անձանց վարորդական վկայականները վերցնելու ուղղությամբ:

-Պարո՛ն Կարապետյան, Հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար հաղորդագրություններ են տարածվում, համաձայն որոնց՝ ՃՈ աշխատակիցներին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ: Դրանք դեռևս մեղադրանքներ են, սակայն ի՞նչ է արվում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, օրինակ՝ որոշ երկրներում լուծման տարբերակներից մեկը աշխատավարձի բարձրացումն է:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելը միշտ հանդիսացել և հիմա հանդիսանում է պետական համակարգի կարևոր գործառույթներից մեկը: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ մենք հասել են ցանկալի արդյունքի կամ այլևս անելիք չունենք:

Ներկայումս, նաև անկախ փորձագետների ներգրավմամբ ընդհանուր պետության մակարդակով մշակվում է նոր միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի նախագիծ, որում իր տեղն ունի նաև ճանապարհային ոստիկանության գործունեության ոլորտը, և սահմանված կարգով հաստատվելուց հետո կշարունակվի այդ ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

- Մյուս տեսանկյունից, յուրաքանչյուր ահազանգ, սոցցանցերում յուրաքանչյուր հրապարակում վերածվում է մեղադրանքի, մի քանի փուլերով տարածվում է լրատվամիջոցներում՝ երբեմն խախտելով անմեղության կանխավարկածը: Լուծված համարո՞ւմ եք ՃՈ ծառայողի պաշտպանվածության հարցը, մի փոքր խոցելի չե՞ն:

-Ճիշտ է՝ յուրաքանչյուր հրապարակում վերածվում է մեղադրանքի, սակայն ցանկացած մեղադրանք, եթե չի ապացուցվում քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով, չի դառնում դատավճիռ և որևէ մեկը չի դատապարտվում:

Ինչ վերաբերում է նախապես այդ մասին հրապարակելուն, ապա հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրային ծառայություն են իրականացնում, բնականաբար նրանց նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, և լրատվամիջոցներն էլ առավել մեծ ուշադրությամբ են հետևում նման լուրերին ու ակտիվորեն տարածում դրանք: Այստեղ, չեմ կարծում, որ կա անմեղության կանխավարկածի խախտում, քանի որ հրապարակվում է միայն փաստացի կատարվածի մասին տեղեկատվություն:

Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ փոխեցն ՃՈ-ում ծառայողների կողմից տեսանկարահանող սարքեր կրելը:

- Ճանապարհային ոստիկանության ծառայողների համազգեստի վրա տեսախցիկներ կրելն առաջին հերթին նախատեսված է ծառայության նկատմամբ վերահսկողության համար, և այդ առումով ունենք բավականին դրական արդյունքներ: Բացի այդ, տեսախցիկներ կրելը նաև պաշտպանում է ոստիկաններին անհարկի մեղադրանքներից: Նվազել են ինչպես ոստիկանների կողմից կատարված կարգապահական խախտումներ թույլ տալու վերաբերյալ դիմումների քանակը, այնպես էլ՝ ոստիկաններին որոշ ոչ իրավաչափ գործողությունների կատարման մեջ մեղադրելու վերաբերյալ դիմումների քանակը: Այսինքն՝ եթե օրինակ նախկինում կային վարորդներ, ովքեր իրենց նկատմամբ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց վրդովված անհիմն դիմումներ էին ներկայացնում՝ մեղադրելով ոստիկաններին ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու մեջ, ենթադրենք ասում էին՝ «ինձանից փող ուզեց, չտվեցի, դրա համար ակտ գրեց», ապա հիմա նման դիմումներ կարելի է ասել՝ չկան:

Բնականաբար, դրական արդյունքներ ունենք նաև մյուս տեխնիկական միջոցների կիրառումից: Մասնավորապես, և՛ սթափության վիճակի զննության սարքերը, և՛ ապակիների լուսաթափանցելիության չափի ստուգման սարքերը էական ազդեցություն ունեցան նման իրավախախտումների հայտնաբերման, և դրանով իսկ՝ ապագայում նմանատիպ խախտումների նախականխման գործում:

– Բացի դրանից՝ ՃՈ-ն բավարարվա՞ծ է սթափության աստիճանը ստուգող սարքերով, իսկ մգեցված ապակիների դեպքում դիմացի հողմապակու մգեցված լինելու դեմ աշխատանքներ տարվո՞ւմ են, կարծես թե նման մեքենաները գերակշռում են և ինչո՞ւ միայն դիմապակին, դժվա՞ր են հրաժարվում մգեցված ապակիներից, թե՞ այս դեպքում նկատի են առնվում նաև պաշտոնյաները, ովքեր հաստատ դեմ կլինեն թափանցիկ ապակիներին:

-Համակարծիք չեմ, այն մտքի հետ, որ մգեցված հողմապակի ունեցող տրանսպորտային միջոցները գերակշռում են: Հակառակը`եթե նախկինում յուրաքանչյուր շաբաթ կանխարգելիչ միջոցառումների ժամանակ հայտնաբերվում էր 30-40 նմանատիպ տրանսպորտային միջոց, ապա այժմ կա՛մ ընդհանրապես չեն հայտնաբերվում, կա՛մ առավելագույնը 4-5 տրանսպորտային միջոց: Սա արդեն դարձել է մեր ամենօրյա աշխատանքի մի մասը, և ես վստահեցնում եմ, որ որևէ մեկը չի էլ փորձում, ընդգծելով իր պաշտոնը կամ որևէ այլ հանգամանք, խուսափել առջևի հողմապակու թաղանթապատման կամ լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելուց:

Tert.m
 
Նմանատիպ նորություններ
Մալիշկայի գյուղապետին ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամը տվողը եղել է Աշոտ Արսենյանը
16 Հուլիսի 2018 - 18:28
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մալիշկայի գյուղապետը չկալանավորվեց. Պաշտպան
15 Հուլիսի 2018 - 15:14
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը չկալանավորվեց: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին՝ մերժելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդությունը գյուղապետին կալանավորելու մասին:
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին ԱԺ ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մեղադրանք է առաջադրվել
14 Հուլիսի 2018 - 19:41
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 14.07.2018թ.-ին Մ. Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել (Տեսանյութ)
14 Հուլիսի 2018 - 16:00
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թթ.-ի ընթացքում պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար:
Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը
13 Հուլիսի 2018 - 18:30
Հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աշոցքի սոցծառայության տեսուչները նպաստ տրամադրելու համար քաղաքացիներից գումար են պահանջել. հարուցվել է քրգործ
12 Հուլիսի 2018 - 15:30
Աշոցքի «Սոցիալական ծառայության» 2 տեսուչներ կասկածվում են 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից պահանջել եւ ստացել են գումարներ։
ՊԵԿ-ը բացահայտել է պետությանը 600 մլն դրամի չափով վնասի պատճառման դեպք
10 Հուլիսի 2018 - 19:21
Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից, տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝ այդ թվում՝ կիլոգրամներով:
ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով հետախուզվող Սարգիսը 9 տարի անց հայտնաբերվել է Հայաստանում
06 Հուլիսի 2018 - 16:01
Հուլիսի 5-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն:
Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը. Նիկոլ Փաշինյան
26 Հունիսի 2018 - 16:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11
 
Լրահոս`