Facebook   Twitter
 
Դատախազի ուշադրությունն եմ հրավիրում ապօրինի անտառահատումների պատճառով բնությանը գրեթե ամեն օր հասցվող վնասներին. Հակոբ Սանասարյան

Դատախազի ուշադրությունն եմ հրավիրում ապօրինի անտառահատումների պատճառով բնությանը գրեթե ամեն օր հասցվող վնասներին. Հակոբ Սանասարյան

08 Հունվարի 2018 - 08:23
Կանաչների միության նախագահը` ՀՀ դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունն է հրավիրում ապօրինի անտառահատումների պատճառով գրեթե ամեն օր բնությանը հասցվող զգալի վնասների վրա:
Ըստ Հակոբ Սանասարյանի հետևելով Հայաստանի անտառների շուրջ ծավալվող իրադարձություններին, ակներև է, որ քրեական գործեր են հարուցվում մեկ կամ երկու մանր անտառահատումներ իրականացրած օրինախախտումներ իրականացրածների նկատմամբ, մինչդեռ խոշոր չափերի, անգամ մասսայական անտառահատումներ իրականացնողները, ինչպիսին օրինակ Սևքարի անտառտնտեսությունում տիրող խայտառակ իրավիճակն է, մնում են անպատիժ:

Ըստ նրա, դա ևս այն մեծ բացթողման արդյունք է, որ Հայաստանում այսօր որոշների նկատմամբ օրենքը չի կիրառվում, ինչպես հարկն է: Դա պետք է լինի դատախազության առաջնային խնդիրներից մեկը և բնությունը փրկելու և պահպանելու համար խնդիրի վրա պետք է նախ և առաջ հրավիրել ՀՀ դատախազի ուշադրությունը:

Արձանագրել ենք, որ Ազատամուտ բնակավայրի հարևանությամբ մի քանի հազար Խ/մ անօրինական կտրատված փայտ է կուտակված, կարող ե՞ք որպես բնապահպան հետևողական լինել այդ խնդրին լուծման ուղղությամբ, HayNews.am-ի հարցին, բանախոսն նշեց, որ կանաչների միությունը բազմաթիվ նամակներ, բողոքներ է ուղարկել ամենատարբեր մարմինների, և՛ այս հարցի, և՛ հանքարդյունաբերական խնդիրների վերաբերյալ, սակայն, ցավոք, դրանք բոլորն էլ մնում են անպատասխան:

Անպատասխ է մնում նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի նորոգման ընթացքում շրջապատին հասցված վնասի հարցը: Շինարարական կազմակերպությունները ասֆալտի նախկին ծածկույթը, շինաշխատանքների ժամանակ թափոնները լցրել են ճամփեզին, որոշ հատվածներում շինաղբը փակել էր Դեբետ գետի հունը: Իրավիճակին այսօր էլ անմխիթար է, չհուսադրող: Ինչպես սովորաբար լինում է, այս դեպքում ևս պատասխանատվության ենթարկվողներ չեղան՝ բնությանը հասցված վնասի համար:

Անդրադառնալով մեր երկրում իրականացվող ճանապարհաշինարարությանը, Հակոբ Սանասարյանը արձանագրեց, որ թեպետ քաղաքակիրթ երկրներում վաղուց արդեն ասֆալտի հին շերտը վերամշակում են, այդ կերպ մի քանի անգամ կրճատելով ծախսերը և բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը, մեզ մոտ դեռ ասֆալտապատում են իրականացնում հին մեթոդներով:

«Ճանապարհաշինարարական ընկերությունները օգտագործում են հին տեխնիկա, այդ կերպ իրականացնում ոչ պատշաճ որակի ասֆալտապատում նաև զգալի վնասում և աղտոտվում են շրջակա միջավայրը: Նորագույն տեխնիկական միջոցները մի քանի անգամ կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը և նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեվությունը»,- համոզված է բնապահպանը:

Ներկայում, ըստ բանախոսի, դժվար թե ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու նախաձեռնություններ լինեն, քանի դեռ կառավարության կողմից չկա պատշաճ վերահսկողություն:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Երևանի քաղաքապետարանը խախտում է կամայականության և խտրականության սահմանադրական արգելքը` ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր
23 Հունվարի 2018 - 17:15
Մինչև «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով հանձնվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, այդ հողերի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք` օգտագործման կամ վարձակալության իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինելու և այդ հողերը ըստ նպատակային նշանակության օգտագործելու(կառուցապատելու) դեպքում, եթե այդ հողերը չեն ընկնում ՀՀ Հողային օրենսգրքի 60–րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ներքո:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ (Լուսանկարներ)
23 Հունվարի 2018 - 17:12
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ:
Այսպես չի՛ կարելի, ժողովո՛ւրդ․ Գևորգ Գորգիսյան
23 Հունվարի 2018 - 17:11
Այսօր ԱԺ-ում գնաճին վերաբերող խորհրդարանական լսումների ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ առաջիկայում կգրանցվի նաև թռչնամսի գնաճ։
Կրեմլը չի մեկնաբանել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող գործողության մասին քրդերի հայտարարությունը
23 Հունվարի 2018 - 17:09
Կրեմլը չի մեկնաբանում քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցչի հայտարարությունը, որը Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական օպերացիայի կապակցությամբ մեղադրել էր Ռուսաստանին դավաճանության համար, փոխանցում է РИА Новости-ն:
Բանակ են տանում կռնատ կնոջ միակ կաղ որդուն. Պապոյանների տնակում վերջին օրերին կանայք տխուր են (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 17:06
Պապոյանների տնակում վերջին օրերին կանայք տխուր են: Այս մասին գրում է factor.am-ը:

Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
23 Հունվարի 2018 - 17:04
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Արտակարգ դեպք Երևանում՝ դպրոցականների մասնակցությամբ
23 Հունվարի 2018 - 17:00
Շենգավիթ վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է ծագել, ինչի ժամանակ տղաներից մեկը մյուսին մկրատով հարվածել է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
23 Հունվարի 2018 - 16:50
Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում զոհվել է թուրք երկրորդ զինվորը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիլվա Հակոբյանը սեր է խոստովանել, բայց՝ ոչ ամուսնուն (Լուսանկար)
23 Հունվարի 2018 - 16:43
Սիլվա Հակոբյանը սեր է խոստովանել, բայց՝ ոչ ամուսնուն: Instagram-ի իր էջում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է նրա ելույթներից մեկի ժամանակ.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10884
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր