Facebook   Twitter
 
Հայաստանում չնախատեսված տեղերում աղբ թափելու համար կսահմանվեն պատժամիջոցներ

Հայաստանում չնախատեսված տեղերում աղբ թափելու համար կսահմանվեն պատժամիջոցներ

28 Դեկտեմբերի 2017 - 21:42
Կառավարությունը հավանություն տվեց «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը:

«ՀՀ բնակավայրերում աղբահանության վճարների վերլուծությունների արդյունքներով առաջարկվում է սահմանել նաև աղբահանության դրույքաչափի նվազագույն շեմը, ինչպես նաև ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում»,- ասաց նախարարը:


Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար:

Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու և այլ դեպքերի հ

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գյումրի-Երևան մայրուղին փակ է (Տեսանյութ)
20 Ապրիլի 2018 - 13:33
Գյումրի-Երևան մայրուղին փակ է: Այս մասին տեսանյութը հրապարակվել է SOS խմբի էջում:
Քաղաքացիներն ասում են՝ բոլոր տեղերում էլ ոստիկանները նորմալ, պարկեշտ վերաբերմունք են ցուցաբերել․ Գևորգ Գորգիսյան
19 Ապրիլի 2018 - 21:19
«Այսօր ես, Էդմեն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը եղել ենք մայրաքաղաքի գրեթե բոլոր ոստիկանական տեղամասերում՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Կենտրոն, Շենգավիթ․․․․

Վթարային ջրանջատում Վայոց Ձորում
19 Ապրիլի 2018 - 10:19
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների, ինչպես նաև Շատին գյուղի ջրամատակարարումը:
Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը լավատեսության հույսեր չի տալիս․ Կարեն Բեքարյան
17 Ապրիլի 2018 - 13:47
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին։
Քիչ առաջ պաշտոնապես առաջադրվեց Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածությունը
17 Ապրիլի 2018 - 12:16
Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց վարչապետի ընտրությունը։ Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ ԱԺ մուտքի հատվածում ցուցարարներ չկան, քանի որ ճանապարհները փակված են։
Ամփոփվել են համապետական չորրորդ շաբաթօրյակի արդյունքները
16 Ապրիլի 2018 - 14:04
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի չորրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:
Facebook-ը 2017-ին 50%-ով ավելացրել է Ցուկերբերգի անվտանգության ծախսերը. CNN
15 Ապրիլի 2018 - 12:04
Անցյալ տարի Facebook ընկերությունը ծախսել է 9 մլն դոլար իր հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական անվտանգության ապահովման և ուղևորությունների համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Սալահն Էնֆիլդում անցկացրած 7-րդ խաղում անընդմեջ գոլ է խփել և հավասարվել Սուարեսին
15 Ապրիլի 2018 - 12:02
«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն Անգլիայի առաջնության հերթական տուրի` «Բորնմութի» հետ խաղում խփել է մերսիսայդցիների գոլերից մեկը (3:0):
Գիշերը հարձակման է ենթարկվել և ոչնչացվել է իրանական բազան. Սիրիա
15 Ապրիլի 2018 - 12:01
Սիրիական օբյեկտների վրա արևմտյան դաշնակիցների հարվածների շարքից հետո շաբաթ օրը՝ ապրիլի 14-ի գիշերը, հարձակման է ենթարկվել և ոչնչացվել է Սիրիայի հյուսիսում իրանական բազան:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 26
 
Լրահոս`