Facebook   Twitter
 
Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին. Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը

Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին. Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը

01 Հունվարի 2018 - 00:10
Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին։ Այս մասին ամանորյա իր ուղերձում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի ամանորյա ուղերձը՝ ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության հարգարժան քաղաքացիներ,

Սիրելի հայրենակիցներ,

2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության եւ համբերության համար։

Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի ու երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաեւ նոր տարում։

Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ։ Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն։ Բարեկամության եւ հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը։

2017 թվականը հետեւողական աշխատանքի եւ լուրջ ծրագրերի իրագործման տարի էր, լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել։ Ավելին, դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել։ Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձեր ձեռքբերումներն են։ Եւ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության եւ հասարակության հիմքերը։

Մեր հավակնությունները մեծ են, եւ մենք հետեւողական ենք լինելու դրանք իրականացնելիս։ Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքներն ու շահերը։ Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի եւ շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի։ Մենք հրաշալի երկիր ունենք եւ պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով։

Սիրելի հայրենակիցներ,

2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով։ Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր։ Խուսափեցինք թշնամանքից եւ հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց։ Դա ավելի կարեւոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց։ Սա եւս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի։ Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը եւ համերաշխությունն այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները։

Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները։ Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը։ Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր եւ կայացած պետական, հասարակական կառույցներով։ Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին։ Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու եւ իրենց դրսեւորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու։ Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ եւ հնարավորություններ՝ ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։

Սիրելի հայրենակիցներ,

2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր Զինված ուժերն ամրապնդելու գործին։ Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն եւ բացառիկ կարգուկանոն ունեցող Զինված ուժերում։ Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն։ Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար։

Եւս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին եւ մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը։ Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները, եւ հյուրընկալ՝ մեր օջախները։ Եկեք միասին բաժակ բարձրացնենք եւ խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն եւ ամրություն հաղորդենք մեր ընտանիքներին։ Եւ միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է։ Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության եւ փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի քաղաքապետարանը խախտում է կամայականության և խտրականության սահմանադրական արգելքը` ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր
23 Հունվարի 2018 - 17:15
Մինչև «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով հանձնվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, այդ հողերի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք` օգտագործման կամ վարձակալության իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինելու և այդ հողերը ըստ նպատակային նշանակության օգտագործելու(կառուցապատելու) դեպքում, եթե այդ հողերը չեն ընկնում ՀՀ Հողային օրենսգրքի 60–րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ներքո:
Այսպես չի՛ կարելի, ժողովո՛ւրդ․ Գևորգ Գորգիսյան
23 Հունվարի 2018 - 17:11
Այսօր ԱԺ-ում գնաճին վերաբերող խորհրդարանական լսումների ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ առաջիկայում կգրանցվի նաև թռչնամսի գնաճ։
Կրեմլը չի մեկնաբանել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող գործողության մասին քրդերի հայտարարությունը
23 Հունվարի 2018 - 17:09
Կրեմլը չի մեկնաբանում քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցչի հայտարարությունը, որը Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական օպերացիայի կապակցությամբ մեղադրել էր Ռուսաստանին դավաճանության համար, փոխանցում է РИА Новости-ն:
Բանակ են տանում կռնատ կնոջ միակ կաղ որդուն. Պապոյանների տնակում վերջին օրերին կանայք տխուր են (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 17:06
Պապոյանների տնակում վերջին օրերին կանայք տխուր են: Այս մասին գրում է factor.am-ը:

Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
23 Հունվարի 2018 - 17:04
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Արտակարգ դեպք Երևանում՝ դպրոցականների մասնակցությամբ
23 Հունվարի 2018 - 17:00
Շենգավիթ վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է ծագել, ինչի ժամանակ տղաներից մեկը մյուսին մկրատով հարվածել է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
23 Հունվարի 2018 - 16:50
Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում զոհվել է թուրք երկրորդ զինվորը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիլվա Հակոբյանը սեր է խոստովանել, բայց՝ ոչ ամուսնուն (Լուսանկար)
23 Հունվարի 2018 - 16:43
Սիլվա Հակոբյանը սեր է խոստովանել, բայց՝ ոչ ամուսնուն: Instagram-ի իր էջում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է նրա ելույթներից մեկի ժամանակ.
Հունվարի 26-ից նոր արագաչափ կգործարկվի Երեւան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում
23 Հունվարի 2018 - 16:40
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9443
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր