Facebook   Twitter
 
Դատարանը կալանավորել է Եղեգնաձորում «Հայանտառ»-ի աշխատակցին

Դատարանը կալանավորել է Եղեգնաձորում «Հայանտառ»-ի աշխատակցին

04 Հունվարի 2018 - 12:47
Երեկ՝ հունվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանի և 40-ամյա Վահե Բադալյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատավոր Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունըն ու Ֆ. և Վ. Բադալյանները կալանավորվել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք այսօր տեղափոխվելու են ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի 888 ՕՕ 81 համարանիշի ավտոմեքենան, որով նրանք դեպքի վայրից դիմել էին փախուստի։

Պարզվել է նաև, որ նրանք ոչ միայն ծեծի են ենթարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակցին, այլ նաև Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրի աշխատակցուհուն։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անտառապահին և հյուրանոցային համալիրի աշխատակցուհուն ծեծի ենթարկողները հորեղբոր տղաներ են, իսկ նրանցից մեկն էլ ցանկանում է, որպեսզի «հանցագործ աշխարհում գող կարգվի», սակայն հավանաբար «նրա մուրազը փորում մնա», քանի որ, «ըստ գողական օրենքների», նա գողին ոչ վայել քայլ է կատարել. նախ՝ ձեռք է բարձրացրել կնոջ վրա, (ըստ տեղեկությունների՝ անգամ գցել է գետնին, մազերից բռնելով մի քանի մետր քարշ է տվել) և երկրորդ՝ գլխիկոր, խոնարհ հարսի նման մեղայականով ներկայացել է Ոստիկանություն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հունվարի 1-ին հարուցվել էր քրեական գործ։

Ժամը 08։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հայկ Գալստյանը Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել էր, որ նույն օրը Եղեգնաձորի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրում իրեն անծանոթ 2 քաղաքացի առանց պատճառաբանության, անհիմն վիճաբանել էին իր հետ, որի ընթացքում ինքը ծեծի էր ենթարկվել։

Հ. Գալստյանը տեղեկացրել էր նաև, որ ծեծողներից մեկը, ում անունը հետո ինքը ճշտել էր՝ Ֆրունզե, Mercedes մակնիշի 888 81 համարանիշի (տառերը չէր կարողացել հիշել), ավտոմեքենայի սրահից դանակը վերցրել և հարվածել էր իր աջ ձեռքին։

Տվյալներ էին ստացվել նաև այն մասին, որ նշված անձինք կոտրել էին նշված հյուրանոցային համալիրի թիվ 2 սենյակի դուռը, մտել ներս, այնտեղից գողացել «ՄՌ-153» տիպի, որորդական ողորկափող հրացանը։

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել էին, որ Հ. Գալստյանին ծեծի ենթարկողներն էին Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանը և 40-ամյա Վահե Բադալյանը։

Ոստիկանների և քննիչների օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում Ֆ. և Վ. Բադալյանները ներկայացել էին Եղեգնաձորի ոստիկանություն։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բնապահպանը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ստեղծած դիսպետչերական կենտրոնի մասին
22 Ապրիլի 2018 - 11:25
Ինչպես հայտնել ենք Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպետչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:
Սևանա լճից ջրբացթողումներն այսուհետ կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից
20 Ապրիլի 2018 - 17:34
Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:
Ակնհայտ է, որ առաջիկայում շոգեր են լինելու․ կարծում եմ՝ գյուղատնտեսական ոլորտում խնդիրներ կունենանք․ բնապահպան
19 Ապրիլի 2018 - 10:23
«Բազմիցս անդրադարձել եմ այն խնդրին, որ տեղումների սակավության պատճառով մենք այս տարի շատ լուրջ պրոբլեմներ ենք ունենալու, և դրանք ակնհայտ են դարձել դեռ ձմեռվանից։ Ձմեռն էլ ձմռան նման չեղավ․ չեղան պատշաճ քանակությամբ տեղումներ ո՛չ անձրի տեսքով, ո՛չ էլ ձյան»,- HayNews.am-ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Անկախության տարիներից ի վեր՝ ջրամբարների հատակները չեն վերանորոգվել․ բնապահպան
18 Ապրիլի 2018 - 15:23
Բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է ՝ Արարատյան դաշտավայրում և Երևանում եղանակը չորային է, բայց ՀՀ-ի այլ վայրերում բավական շատ անձրևներ են լինում, ուստի դեռ դժվար է ասել ջրամբարներում սակավության հետ կապված՝ ինչ խնդիրներ կառաջանան։ Այս մասին HayNews.am-ի հետ զրույցում նշեց բնապահպանը։
«էկոտուրիզմը Հայաստանում». 2010 թ.-ի համեմատ 2017-ին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի էական աճ
17 Ապրիլի 2018 - 14:13
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել 3-րդ ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով։
Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց
16 Ապրիլի 2018 - 17:31
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն այսօր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ է հանձնել աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։
Ֆիլիպիններում 2.5 մետրանոց կաղամար են բռնել
15 Ապրիլի 2018 - 22:24
Ֆիլիպինների Սիբուտու կղզում ձկնորսները հսկայական կաղամար են բռնել, որի երկարությունը 2.5 մետր է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Դիլիջան» ազգային պարկը նոր բնակիչներ ունի. Իրանից Հայաստան է բերվել կովկասյան ազնվացեղ 3 եղջերու
15 Ապրիլի 2018 - 11:51
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Տավուշի մարզում, ուր այցելել է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված 3 եղջերուի պահպանման պայմաններին ծանոթանալու նպատակով։
Օդի ախտոտվածությունը երեխաների մոտ ավելացնում է գրիպի եւ թոքաբորբի վտանգը
14 Ապրիլի 2018 - 21:41
Օդում ախտոտված մանր դիսպերսային մասնիկների հարաբերակցության նույնիսկ կարճատեւ աճը զգալիորեն մեծացնում է շնչուղիների վարակների զարգացման հավանականությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 68
 
Լրահոս`