Facebook   Twitter
 
Ոստիկաններն անզո՞ր, թե անկարո՞ղ են. Շատինում կոտրել են գյուղապետարանի ապակիները (Տեսանյութ, լուսանկարներ)

Ոստիկաններն անզո՞ր, թե անկարո՞ղ են. Շատինում կոտրել են գյուղապետարանի ապակիները (Տեսանյութ, լուսանկարներ)

06 Հունվարի 2018 - 20:36
Հերթական ահազանգը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրից: Չնայած տոնական օրերին, այնուամենայնիվ Շատինում հետընտրական բորբոքված կրքերը նույնիսկ ժամանակավոր չհանդարտվեցին:
2017թ.-ի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Շատինի պարտված գյուղապետ Տիգրան Խուդոյանի կողմնակիցները դեկտեմբերի 14-ին կոտրել էին համայնքապետարանի աստիճանավանդակը և պատուհանները: Անպատիժ մնալով նրանք այս անգամ էլ թիրախավորել են Շատինի համայնքապետարանի պատուհանները, կոտրել՝ ապակիները:

Ինչպես տեղեկացնում են Շատինի մեր աղբյուրները հունվարի 1-ին Տիգրան Խուդոյանի կողմնակիցները ջարդել են համայնքապետարանի մոտ 8 ք/մ պատուհաների ապակիները:

Մինչ Ոստիկանության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի բաժնում քննվում է նախորդ բարբարոսության գործը, Շատինում ականատես են լինում հերթական անմարդկային և անբարո արարքին:

Ըստ մեր աղբյուրների, խաղաղ ու հանգիստ կյանքով ապրել ցանկացող շատինցիները խիստ վրդոհված են և այս անգամ էլ HayNews.am-ի միջոցով դիմում են ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեկ անգամ ևս նրա ուշադրությունը հրավիրում համայնքում տիրող իրավիճակին և ոստիկանության տեղի կառույցի անգործությանը: Շատինցիները խնդրում են, որ Վ. Գասպարյանը իր անմիջական հսկողության ներքո վերցնի Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատանքները, քանի որ Տիգրան Խուդոյանի կողմնակիցները բազմիցս են հայտարարել, որ իրենց աջակցում է Ոստիկանությունը ինչ էլ անեն միևնույն է մնալու են անպատիժ:

Հ.Գ. 2018թ.-ի հունվարի 1-ին Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում կալանավորվել է նախկին մարզպետ Սամվել Սարգսյանի վարորդի եղբայրը և հորեղբոր տղան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալեքսիս Օհանյան. «Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին»
20 Ապրիլի 2018 - 23:55
Ահա և Սփյուռքը ներգրավվեց Հայաստանի ներքաղաքական կյանքին: Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանը Twitter-յան իր էջում հրապարակում է կատարել, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին:
Վթար Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
20 Ապրիլի 2018 - 23:49
Ապրիլի 20-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում. Առավոտյան շարունակելու են ակցիաները
20 Ապրիլի 2018 - 23:45
Հանրապետության հրապարակում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության երթը Երեւանի կենտրոնով։ Նիկոլ Փաշինյանը բարի գիշեր է մաղթել հավաքվածներին։
Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած
20 Ապրիլի 2018 - 23:13
Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 5 ու վնասվածքներ ստացել 10 մարդ: Այս մասին հայտնում է «Պաժվակ» գործակալությունը:
Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու
20 Ապրիլի 2018 - 23:07
Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում Գերմանիայի հայ համայնքին մասնակցել ապրիլի 21-ին Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև կայանալիք բողոքի ակցիային՝ ի զորակցոթյուն Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության:
«Ռուսական Քիմ Քարդաշյանի» մերկ լուսանկարները «պայթեցրել» են համացանցը
20 Ապրիլի 2018 - 22:41
Ռուս մոդելի լուսանկարները, որոնցում նա բացահայտ նմանակում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, մեկ օրում մոտ 100 հազար «լայքի» են արժանացել։
ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին
20 Ապրիլի 2018 - 22:29
Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12395
 
Լրահոս`