Facebook   Twitter
 
Ըստ հաղորդման` քննիչը խոշոր չափերով կաշառք է պահանջել

Ըստ հաղորդման` քննիչը խոշոր չափերով կաշառք է պահանջել

09 Հունվարի 2018 - 15:20
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Այսպես, խարդախության կատարման մեջ մեղադրվող Հ. Հունանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22.11.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնել է, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, այնուհետև հորդորել է այդ մասին պաշտպանին չհայտնել և քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու դիմաց պահանջել է խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, ամբաստանյալը հայտնել է, որ իր նախաքննական ցուցմունքներում առկա որոշ ստորագրություններ իր կողմից չեն կատարվել: Հ. Հունանյանը նույնաբովանդակ հաղորդում է տվել նաև Հատուկ քննչական ծառայությունում:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ
26 Ապրիլի 2018 - 13:23
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել են դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները:
Ինչպիսի՞ շոկոլադն է օգտակար առողջության համար․ գիտնականներ
26 Ապրիլի 2018 - 13:19
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կակաոյի բարձր պարունակությամբ դառը շոկոլադի շնորհիվ մարդկանց իմունիտետը բարելավվում է, ինչպես նաև բարձրանում է ուղեղի ակտիվությունը։
Բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի
26 Ապրիլի 2018 - 13:14
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի:
Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Արմեն Աշոտյան
26 Ապրիլի 2018 - 13:11
Հարգելի ՖԲՀ,

Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։
Այս կապակցությամբ ՝
Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է. Արարատ Միրզոյան
26 Ապրիլի 2018 - 13:07
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապագա կառավարության ձեւավորման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուին, որն, ըստ Միրզոյանի ԱԻ նախարարի պաշտոնակատար, նախկինում ՊՆախարարի առաջին տեղակալ` Դավիթ Տոնոյանն է:
ՀՀԿ-ն այսօր կամ վաղը նիստ կհրավիրի` որոշելու վարչապետի թեկնածության հարցը. Գագիկ Մինասյան
26 Ապրիլի 2018 - 12:59
ՀՀԿ խմբակցությունը այսօր կամ վաղը նիստ կհրավիրի` որոշելու վարչապետի թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել ծխող ուղեւորի պատճառով
26 Ապրիլի 2018 - 12:56
Մոսկվայից Վլադիկավկազ ուղեւորվող ինքնաթիռն անակնկալ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում զուգարանում ծխող ուղեւորի պատճառով։ Այս մասին հայտնում են ՌԴ Ներքին գործերի նախարարության Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի վարչությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11026
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահի ուղերձը
Հասարակություն, Քաղաքական