Facebook   Twitter
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Էլբֆիլհարմոնիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Էլբֆիլհարմոնիայում

10 Հունվարի 2018 - 15:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (նախկինում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ) անվանափոխությունից հետո մեծ լիցքերով մուտք է գործել 2018 թվական:
Նվագախումբը շարունակում է իր հաղթարշավը. նոր կարգավիճակում կոլեկտիվը հանդես է գալու նոր ծրագրերով, հյուրախաղերով և հետաքրքիր նախաձեռնություններով և այս ամենը՝ ուղղված հայկական երաժշտական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018թ. առաջին հյուրախաղը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կայանալու է մարտի 28-ին Գերմանիայում՝ դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Էլբֆիլհարմոնիայի (Elbphilharmonie) Մեծ դահլիճում։

Elbphilharmonie-ն գտնվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Համբուրգում, Էլբայի ափին։

Այսօր այն Եվրոպայի զբոսաշրջային և մշակութային ամենահայտնի օջախներից է։ Ջրի վրա լողացող նավ հիշեցնող Էլբֆիլհարմոնիան ինքնատիպ մի կառույց է՝ ճարտարապետության նորարարական լուծումներով։

Միլիոնավոր այցելուներ ունեցող բազմաֆունկցիոնալ այս շինությունն աչքի է ընկնում լավագույն չափանիշներով կառուցված և հիանալի ակուստիկա ունեցող համերգասրահներով։

Այստեղ հյուրընկալվում են աշխարհի լավագույն նվագախմբերը, դիրիժորներն ու արտիստները, այդ թվում՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Սեմյոն Բիչկովը, Քենթ Նագանոն, Քրիստոֆ Էշենբախը, Ալան Գիլբերթը, Վլադիմիր Յուրովսկին, Թոմաս Հենգելբրոքը, Ռիչարդ Գալիանոն, Ջոն Մալկովիչը, Վադիմ Ռեպինը, Ջորդոն Կրեմերը, Գոտիե Կապյուսոնը և այլն։ Էլբֆիլհարմոնիայում մատուցվում է տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն` սիմֆոնիկ համերգներից և օպերաներից մինչև ջազ, ժամանակակից իմպրովիզացիաներ և էլեկտրաերաժշտություն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Էլբֆիլհարմոնիայում ներկայացնելու է հայկական երաժշտություն. երեկոյի առաջին մասում երաժշտասերները կունկնդրեն համաշխարհային պրեմիերա՝ Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, երկրորդ հատվածում հնչելու է Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան։ Նշենք, որ համերգի տոմսերը դեռևս 2017թ. դեկտեմբերից վաճառված են։ Թերևս մի քանի տոմս եռակի բարձր արժեքով շրջանառվում է վերավաճառողների մոտ։

Անվանափոխության արդյունքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն է ստանում նվաճելու նորանոր ու կարևոր հարթակներ՝ աշխարհին բարձր մակարդակով ներկայացնելով հայկական մշակույթն ու կատարողական արվեստը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բեյոնսեի ամենամեծ երկրպագուն. Միշել Օբամային լուսանկարել են երգչուհու համերգին զվարճանալիս (Լուսանկարներ)
16 Հուլիսի 2018 - 23:35
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, որը դեռ ամուսնու՝ Բարաք Օբամայի պաշտոնավորման օրոք չէր թաքցնում հայտնի երգչուհի Բեյոնսեի հետ առանձնակի ջերմ հարաբերությունները, մասնակցել է նրա ու Ջեյ Զիի փարիզյան համերգին:
Նազենի Հովհաննիսյանի գրառումը Ֆրանսիայի հաղթանակի մասին եւ նոր լուսանկարները՝ Փարիզից
16 Հուլիսի 2018 - 23:23
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ Ֆրանսիա-Խորվաթիա դիտարժան ֆուտբոլային հանդիպման մասին քննարկումները դեռ շարունակվում են: Շատերը մինչ այս պահը տխրում են, որ խորվաթներին չհաջողվեց այս տարի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ մյուս ֆուտբոլասերներն էլ շարունակում են ուրախանալ Ֆրանսիայի հաղթանակի համար:
Ապրել, սիրել, երգել․ դասական երգչուհի Հասմիկ Հարությունյանի առաքելությունը
16 Հուլիսի 2018 - 23:10
HayNews.am-ի զրուցակիցը «Օպերա-վիվա» վոկալ քառյակի երգչուհի, միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանն է։ Մեր թղթակիցը երգչուհուն ուղղել է բլից հարցեր, որոնց միջոցով փորձել ենք պարզել՝ ինչպիսին է նա բեմից դուրս և ինչ նախասիրություններ ունի։
Երկրպագուները Թայվանում «հարձակվել են» Սելին Դիոնի վրա
16 Հուլիսի 2018 - 22:02
Սելին Դիոնը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը, ու երգչուհին արդեն Թայվան է ժամանել։
50-ամյա երգչուհուն երկրպագուները ջերմորեն դիմավորել են Taipei Songshan օդանավակայանում։
«Այ դու կկու, հիմար կկու». Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային լուսանկարը
16 Հուլիսի 2018 - 20:29
Դե ինչ, շաբաթը սկսված է. հաճախ թվում է՝ երկուշաբթին շաբաթվա մյուս օրերից մի փոքր ավելի դժվար է անցնում:
Արամ Մանուկյանի արձանի բացումը կլինի վաղը
16 Հուլիսի 2018 - 17:37
«Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական ու հանդիսավոր բացումը՝ երեքշաբթի, սույն թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին»:
Երկրպագուները Թայվանում «հարձակվել են» Սելին Դիոնի վրա
16 Հուլիսի 2018 - 16:19
Սելին Դիոնը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը, ու երգչուհին արդեն Թայվան է ժամանել։
Հայաստանի օրեր Մոնակոյում. Նոր ասպարեզ համաշխարհային մակարդակով մեր երկիրը գովազդելու համար
16 Հուլիսի 2018 - 13:32
Առաջին անգամ Մոնակոյում 2018 թվականի սեպտեմբերի 2-ին և 3-ին կանցկացվեն Հայաստանի օրեր:
Նաիրա Մովսիսյանը իր դիմանկարն է նվեր ստացել Ալինա Մարտիրոսյանի ամուսնու կողմից (Լուսանկար)
15 Հուլիսի 2018 - 23:49
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, կարծես, Instagram-ում բավականին ակտիվ է: Նա հաճախ է հրապարակում էլեգանտ լուսանկարներ: Այս անգամ, սակայն, դերասանուհին կիսվել է իրեն մատուցված յուրահատուկ անակնկալի կադրերով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 630
 
Լրահոս`