Facebook   Twitter
 
Անձեռնամխելի և անպատժելի Սևքարի անտառապետը (Լուսանկարներ)

Անձեռնամխելի և անպատժելի Սևքարի անտառապետը (Լուսանկարներ)

11 Հունվարի 2018 - 09:44
Ստորև ներկայացված նյութը հրապարկման էր պատրաստ դեռ 2017թ.-ի հոկտեմբեր ամսին, սակայն հավատալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը, որ իրենք հետևողական են լինելու նշված դեպքի ամբողջական բացահայտմանը, մենք էլ հավատարիմ մեր խոստմանը՝ համբերատար սպասեցինք: Բայց պատասխանը ոչ միայն ծիծաղելի էր, այլև մեկ անգամ ևս ապացուցեց, որ Տավուշի մարզի «Սևքար» անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանը գտնվելով մարզպետ Հովիկ Աբովյանի և էլի մի շարք չինովնիկների հովանու ներքո անձեռնամխելի է: Հիրավի ճիշտ են այն շշուկները, թե Երիցյանը աշխատած գումարներից բաժին է հանում նաև իր «հովանավոներին»: Առավել զարմանալի էր Ոստիկանության Իջևանի բաժնի արձագանքը: Հրապարակում ենք նյութը, սպասելով պատկան մարմիների արձագանքին:
HayNews.am լրատվական կայքը բազմից է անդրադարձել Տավուշի մարզի «Սևքար» անտառում տիրող վիճակին, ահազանգել, որ ի դեմս անտառտնտեսության տնօրինության անտառում ապօրինի ծառահատումներ են իրականացվում:

Ապօրինի ծառահատման հերթական ահազանգը ստացանք տարածքից: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի պետ Արտակ Չոբանյանի ուղեկցությամբ եղանք Ազատամուտ համայնքից մոտ 100 մետր հեռավորության վրա, որտեղ մեր տեղեկություններով մեծաքանակ անտառանյութ էր ամբարած:

Ապօրինի հատված փայտը մոտ 1 կմ շառավղող տարածք էր զբաղեցնում: Ինչպես պարզվեց տեղում, անտառից այստեղ բերված փայտով փայտածուխ էին պատրաստում: Մեր նկարահանման պահին տեղում առկար էր մոտ 120 խ/մ փայտ, և 500 պարկ արդեն պատրաստի փայտածուխ:

Տեղում աշխատող բանվորներից փորձեցինք ճշտել, թե ով է այս ամենի տերը կամ ով է կանգնած սրա հետևում, խուսափեցին պատասխանել, ասացին. «Մենք ոչինչ չգիտենք»:

Պատրաստվում էինք հեռանալ, երբ մեզ մոտեցավ «Նիվա» մակնիշի մի մեքենա: Մեզ մոտեցավ Հակոբ անունով մեկը: Իմանալով, որ մեքենայում լրագրող կա, ասաց, որ առանձին կխոսի միայն Արտակ Չոբանյանի հետ:

Ինչպես հետո տեղեկացրեց Չոբանյանը՝ Արտակն ասել է, որ այդ 120 խ/մ-ից միայն 2 խ/մ փայտն է իրենը: Նա դա գնել է՝ փայտածուխ ստանալու նպատակով: Ումի՞ց է գնել փայտը, այդյո՞ք ձեռք է բերել օրինական ճանապարհով, Հակոբը չուներ որևէ հիմնավորող փաստաթուղթ:

HayNews.am-ը խնդրի վրա է հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը՝ գնալ և պարզել, ո՞ւմ թեթև ձեռքով է Ազատամուտի տարածք հասել 120 խ/մ անտառանյութը, ո՞վ է կանգնած այս ամենի հետևում:

«Հայանտառ»-ի հսկողության բաժնի պետի խոսքով 2017թ.-ի սեպտեմբերի 12-ից մեկնարկել է հսկողական աշխատանքների միամսյակը՝ անակնկալ այցելում են անտառներ, հերթապահություն սահմանում անտառներից դուրս եկող ճանապարհներին: Չոբանյանի խոսքով՝ երբեմն գործը բարդացնում է օրենքի այն դրույթը, որով սահմանված է, որ անտառամերձ բնակավայրի բնակիչներն իրավունք ունի 8 խ/մ փայտ կամ այսպես ասած թափուկ հանել անտառից, մինչդեռ մարդկանց մի մասը տունը գազով է տաքացնում, իսկ իր բաժին թափուկը տանում և վաճառում է՝ փայտածուխ պատրաստողների վրա:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի պետի խոսքով գործը բարդացնում է, այն որ անտառ մտնելու և դուրս գալու բազում ճանապարհներ կան, և եթե փակվի կամ անցակետ դրվի մի մուտքի մոտ, օրինախախտը կարող է շրջանցել այդ հատվածը: «Դեպքեր են եղել, երբ անտառ հետվերադարձի ճանապարհին ապօրինի անտառահատները մեքենայի ազդանշանով հասկացրել են, թե՝ տեսեք, դուք էդտեղ անցակետ եք դրել, մենք գնացինք, վաճառեցիքն փայտը և եկանք»,-ասաց Ա. Չոբանյանը:

Իջևանի անտառտնտեսության տնօրեն Արայիկ Ավագյանն էլ HayNews.am-ի հետ զրույցում նշեց. «Շատ անգամ երբ կանգնեցնում ենք փայտ տեղափոխող մեքենաներին, ասում են՝ բա ո՞նց ապրենք, թուրքը ամեն օրը կրակում է թողե՞նք, գնա՞նք»:

Ա. Չոբանյանի կարծիքով հարցը կարող է լուծվել մասնակի. «Հարկավոր է ստեղծել «սև ցուցակ», այն անձը, ով մինչև 8 խ/մ իրեն հասանելիք թափուկը տանում և վաճառում է, բռնվելուց հետո ընդգրկվում է այդ ցուցակում, և հաջորդ անգամ այլևս անվճար վառելափայտ տանելու հնարավորություն չի ունենում»:

Պատասխանատուների խոսքով ամեն բան կփոխվի նաև անտառային ոստիկանության ինստիտուտի ներդրման արդյունքում, նմանօրինակ նախագիծն արդեն քննարկվում է ՀՀ կառավարությունում:

Անուշ Կրկյաշարյան

Հ.Գ.-1 Ծիծաղելի է, երբ ասվում է, որ գյուղացին իր հասանելիք 8 խ/մ թափուկը պետք է տանի ու վաճառի, այն դեպքում, երբ այդ տարածաշրջանում երկարատև և խստաշունչ ձմեռ է լինում: Անգամ օրենքով նախատեսված այդ 8 խ/մ է շատ քիչ գյուղացու համար, ուր մնաց թե վաճառի…

Հ.Գ.-2 Ինչպես տեղից արված լուսանկարներում է երևում, այնտեղ ոչ թե փայտի թափուկ է, այլև կտրված են առողջ ու հաստաբուն ծառեր:

Հ.Գ -3 Մեզ ահազանգած բնակիչը, հստակ նշում էր, որ այդտեղի փայտանյութը հիմնականում բերվում է Սևքար անտառտնտեսության տարածքից, իսկ փայտածուխի արտադրամասը պատկանում է Սևքար անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանին:
 
Նմանատիպ նորություններ
Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում չի կարող «Արսենալում» խաղալ 7 համարով
23 Հունվարի 2018 - 21:34
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լիգայում չի կարող հանդես գալ 7 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի կայքը:
Ինտիմ մերձեցման ո՞ր տեսակներն են կանայք նախընտրում (չափահասների համար)
23 Հունվարի 2018 - 21:24
Եթե սեքսը լիներ զուտ ֆիզիոլոգիական հաճույք ստանալու ձև, այն կքննարկեին այնքան, որքան քննարկում են, ասենք, ոտնաթաթերի մերսումը։
Քեյթ Միդլթոնը ծրագրում է հրաժարվել ծննդատան ծառայություններից (Լուսանկարներ)
23 Հունվարի 2018 - 21:22
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը զերծ են մնում երրորդ երեխայի ծննդյան նախապատրաստությունների վերաբերյալ մեկնաբանություններից։
Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ զինված տղամարդու է ձերբակալել
23 Հունվարի 2018 - 21:19
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ զինված տղամարդու է ձերբակալել։ Նշվում է, որ ձերբակալված տղամարդն ունեցել է լիցքավորված հրազեն։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ տեղի ժամանակով 02։30-ին (Երևանի ժամանակով 11.30)։

Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
23 Հունվարի 2018 - 21:17
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի եւ ԱՄՆ–ի նախագահների կայանալիք հեռախոսազրույցի մասին։
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 21:15
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով։
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայա Դաղերին
23 Հունվարի 2018 - 21:08
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 23-ին ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ադրբեջանում աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար մեղադրվող դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև
23 Հունվարի 2018 - 21:05
Ադրբեջանում աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար մեղադրվող դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև:
Plus size մոդելի ամուսինը հրապարակել է նրա մերկ լուսանկարը (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 21:02
Տեսս Հոլիդեյը աշխարհում հայտնի plus size մոդելներից մեկն է, նա կշռում է 155 կգ, բայց դա նրա չի խանգարում նկարահանվել հայտնի ամսագրերի համար: Բացի այս, նա նաև վարում է սեփական բլոգը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10888
 
Լրահոս`
 
 
 
 
Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
Բլից հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ (Տեսանյութ)
Միջազգային, Սպորտ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Մուտանտ-հորթը սովորել է քայլել մարդու նման
Միջազգային, Հասարակություն
 
Խենթ զույգն ամուսնացել է 121 մետր բարձրության վրա (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր