Facebook   Twitter
 
Երևան-Հրազդան երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով. նախարարը՝ ուղեվարձի թանկացման մասին

Երևան-Հրազդան երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով. նախարարը՝ ուղեվարձի թանկացման մասին

11 Հունվարի 2018 - 15:07
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ Երևան-Հրազդան երթուղու սակագնի թանկացմանը։
«Ես կարող եմ հայտարարել, որ այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, ուստի իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ, այսօր բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հնարավոր է ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը և շարունակի աշխատել 400 դրամով»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն ուրիշ ընկերություններ, որոնք նույն տրամաբանությամբ կարող են սակագինը բարձրացնել, նախարարը պատասխանեց, որ կան մի քանի ընկերություններ, բայց այդ ընկերությունների անվանացանկը չի կարող նշել: «Մենք միասնական տրանսպորտային համակարգ ենք ներկայացնում, և այդ համակարգով ընդհանուր պատկերը կփոխվի»,-ասաց նա և նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում տրանսպորտային միասնական ցանցը կներկայացվի։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
iPhone X-ն արդեն այս ամառ կարող է արտադրությունից դուրս գալ
23 Հունվարի 2018 - 15:20
Apple ընկերությունը կարող է դադարեցնել iPhone X-ի արտադրությունն արդեն այս ամառ՝ Չինաստանում ցածր պահանջարկի պատճառով:
Կարտոֆիլի այսօրվա թանկացումը հիմնականում կապված է արտահանման հետ
23 Հունվարի 2018 - 15:17
Կարտոֆիլի այսօրվա թանկացումը հիմնականում կապված է արտահանման հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Իգնատի Առաքելյան
23 Հունվարի 2018 - 14:10
Թանկացումների առումով գյուղատնտեսությունը, երևի թե, ամենաթիրախավորված ոլորտն է, այս մասին Ազգային ժողովում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Կայուն տնտեսական աճի համար մեր երկրին պետք են մասնավոր հատվածի ներդրումներ. Վարդան Արամյան
23 Հունվարի 2018 - 13:41
Ընթացիկ տարում մենք պետք է տեսնենք՝ արդյոք կարողանում ենք ներդրումներ բերել. այնպես չէ, որ դրանք մեկ տարվա ընթացքում են տեղի ունենալու, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
ՊԵԿ-ն անցած տարի 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել պետական բյուջե
23 Հունվարի 2018 - 11:58
Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները:
Ինչո՞ւ է ՌԴ-ում շաքարավազն ավելի էժան, քան Հայաստանում. ՏՄՊՊՀ պարզաբանումը
23 Հունվարի 2018 - 10:30
Տնտեսական մրցակցության պաշտանության պետական Հանձնաժողովի դիտանցումները փաստում են, որ 2018 թվականի հունվարին 2017-ի հունվարի համեմատ մեր երկրում 13 տոկոսով նվազել է շաքարավազի գինը:
Երկրի վրա յուրաքանչյուր 2 օրը մեկ նոր միլիարդատեր է հայտնվում. Oxfam
22 Հունվարի 2018 - 22:56
Աղքատության խնդիրների ուսումնասիրման Oxfam միջազգային ասոցացիան, որի կազմի մեջ են մտնում 17 կազմակերպություններ, հայտնել է Երկիր մոլորակի վրա միլիարդատերերի հայտնվելու արագությունը։
ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները
22 Հունվարի 2018 - 17:35
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները և նախանշել համակարգի 2018-ի գործունեության առաջնահերթությունները:
Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին կայուն է
22 Հունվարի 2018 - 17:00
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 481.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 594
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր