Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտի ներդրումային նոր ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտի ներդրումային նոր ծրագրերը

11 Հունվարի 2018 - 18:32
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հունվարի 11-ին հրավիրվել է խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրեր քննարկելու նպատակով։ Այն վարել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն՝ ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն:

Խորհրդակցության ընթացքում փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է մարզերից ներկայացվող ծրագրերի սուբսիդավորման կարգը, և առաջիկայում ձևավորվելու է հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովն ըստ հաստատված չափորոշիչների կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը:

«Ծրագրերից երեքը դրական եզրակացություն ստացան և առաջիկայում կարգն ընդունելուց հետո կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից», - նշել է փոխնախարարը:

Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ ծրագրերի շահառուները բիզնես-ծրագրեր կազմելու նպատակով պետք է դիմեն ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղեր, որից հետո կկատարվեն ֆինանսական հաշվարկներ, և ծրագրերը կուսումնասիրվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Ծրագրի շահառու «Քյոշ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Վահե Քեուշգուերյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է Վայոց ձորի Խաչիկ համայնքում հիմնադրել շամպայն գինիների գործարան, որի տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով, կկազմի մոտավորապես 100-110 հազար շիշ:

«Գինեգործության ոլորտում շատ ավելի պոզիտիվ մոտեցում կա, քան այլ ոլորտներում: Քանի որ գինեգործությունն արագորեն զարգանում է, իմ կարծիքով, ճիշտ է, որ կառավարությունը ֆինանսավորում է այս ուղղությունը», - նշել է նա:

Պատասխանատուները շահառուների հետ քննարկել են ներկայացված ծրագրերի արդյունավետությունը, ֆինանսական գնահատականներն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անատի Սաքանյանը՝ հրապուրիչ կերպարում
22 Հոկտեմբերի 2018 - 23:59
Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում:
Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Նիկիտա Սիմոնյանին
22 Հոկտեմբերի 2018 - 23:51
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել Մոկսվայի «Սպարտակի» ու Տուլայի «Արսենալի» միջև ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղին:
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն
22 Հոկտեմբերի 2018 - 23:37
Ուկրաինան բողոք է ներկայացրել Հայաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված այդ երկրից Հայաստան ներկրվող պողպատե որոշ խողովակների համար սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի հետ:
Շուշան Երիցյանը՝ խորը դեկոլտեով շքեղ զգեստով
22 Հոկտեմբերի 2018 - 23:24
«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր, դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք մեծամասամբ նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։
Դա դժվար է, բայց իրատեսական. Մախմուդյանը՝ ՀՀԿ–ից այլ ուժ տեղափոխվելու որոշման մասին
22 Հոկտեմբերի 2018 - 23:14
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկած՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը չի բացառում նոր խորհրդարանում այլ ուժի կազմում աշխատելու հավանականությունը։
Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը. բելառուս լրագրողը կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով
22 Հոկտեմբերի 2018 - 23:06
Բելառուս լրագրող Պավել Միցկևիչը «Комсомольская правда Беларусь» պարբերականի էջերում կիսվել է հայաստանյան իր ուղևորության մասին անմոռանալի տպավորություններով:
Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ...Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
22 Հոկտեմբերի 2018 - 23:00
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում երեկ նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան
22 Հոկտեմբերի 2018 - 22:58
Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան, սակայն ոչ հարմար հագուստով էր, և մենք նրան հորդորել ենք չմասնակցել քվեարկությանը։
Բրիթնի Սփիրսը ցնցել է հանդիսատեսին՝ ներկայանալով կրքոտ ներքնազգեստներով
22 Հոկտեմբերի 2018 - 22:54
Բրիթնի Սփիրսի հերթական համերգը կարելի է բնութագրել որպես կրքոտ ներքնազգեստի ցուցադրություն: 36-ամյա Բրիթնին համերգով այս անգամ հանդես է եկել Տեխասում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14129
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետի լայվը հարցը «դզելու՞ է». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր