Facebook   Twitter
 
«Չորրորդ իշխանություն». Աշոտ Ղահրամանյանն իր տոնական արձակուրդը հարմարեցրել է վարչապետի արձակուրդի հետ

«Չորրորդ իշխանություն». Աշոտ Ղահրամանյանն իր տոնական արձակուրդը հարմարեցրել է վարչապետի արձակուրդի հետ

12 Հունվարի 2018 - 09:57
««ՉԻ» տեղեկություններով՝ Արմա­վիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր տոնական արձակուրդը հարմա­րեցրել է շեֆի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի արձակուրդի հետ և այդ պատճառով չի կարողացել ներ­կա գտնվել մարզում մեկնարկած ձմե­ռային առաջին զորահավաքին:
Նկա­տենք, որ Աշոտ Ղահրամանյանն իր արձակուրդը սովորաբար նախընտ­րում է անցկացնել տաք եղանակին, սակայն այս անգամ նա խախտել է ավանդույթը: Հիշեցնենք, որ վերջերս Արմավիրի մարզպետը պատասխանելով լրագրողի՝ իրեն ուղղված կեն­սաթոշակի մեկնելու մասին հարցին, պատասխանել է, որ իր աշխատելու ցանկությունը տեղն է, իրենից էլ վերևներում դժգոհ չեն:

Մեր տեղեկություններով՝ Աշոտ Ղահրամանյանը ներդրումային պայ­մանագրեր է կնքել Ռուսաստանի, Իտալիայի և Չեխիայի հետ, որոնց կենսագործման արդյունքում մարզում զարկ կտրվի բնակարանաշինությանը, ապրանքաշրջանառությանը, թարմ բնամթերքի արտահանմանը: Այդ իսկ պատճառով էլ Ղահրամանյանը չի պատրաստվում հեռանալ մարզպետի պաշտոնից՝ ներդրումային ծրագրերի իրագործումը և դափնիները թողնելով իր հաջորդին: Այնպես որ, 70-ամյա մարզպետի կենսաթոշակի անցնելու մասին խոսակցություններն ավելորդ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժամանակ». Բենզինը նորից թանկացավ. Նոր գնաճ՝ ապրիլից հետո
23 Հունվարի 2018 - 10:49
«Ժամանակ» թերթը գրում է. « Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի գները նոր տարվա մեջ բարձրացան երկրորդ անգամ՝ եւս 10 դրամով: Եթե նախորդ բարձրացումը բացատրվում էր ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, ապա այս նոր թանկացումը կարծես թե որեւէ օբյեկտիվ հիմք չունի:
«ՀԺ». Ո՞ւմ մասնավոր օդանավով է Դավոս մեկնել Կարեն Կարապետյանը. անունը հայտնի է
23 Հունվարի 2018 - 09:49
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Փարիզ, որտեղ այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մեկնեց Դավոս՝ մասնակցելու Դավոիս համաշխարհային տնտեսական համաժողովին:
«Ժողովուրդ». Ո՞ւմ լուսանկարն է փակցվելու պաշտոնյաների աշխատասենյակներում՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Արմեն Սարգսյանի
23 Հունվարի 2018 - 09:41
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է այն մասին, որ բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարների աշխատասենյակներում փակցված է նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ զինանշանի եւ դրոշի կողքին:
«Հրապարակ». Մի դեսպանի փոփոխություն էլ է սպասվում. Փոխնախարարից՝ դեսպան
23 Հունվարի 2018 - 09:34
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի դեսպանի փոփոխություն էլ է սպասվում՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանին շուտով կտեղափոխեն Ինդոնեզիայում դեսպան, նրա փոխարեն, հավանաբար, կնշանակվի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, որը ժամանակին եղել է Եվրամիությունում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչը, իսկ 2014-ից փոխնախարար է աշխատում»։
«Առավոտ». Արցախի հարցով բանակցային նոր օրակարգ պետք է ձեւավորվի
23 Հունվարի 2018 - 09:30
«Ադրբեջանը փորձում է իր մոտեցումներն առաջ մղել եւ դրանք ներդաշնակել բանակցային օրակարգի հետ՝ հայկական կողմին «օկուպանտ» որակելով եւ «իր» տարածքներն ազատելու պահանջ ներկայացնելով:
«Փաստ». Գայլերը ոհմակով են շրջում գյուղում. ահազանգ
23 Հունվարի 2018 - 09:20
«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին գայլերը հոշոտել են Լոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչներին պատկանող անասուններին: Հոշոտել են 2 ընտանիքի պատկանող ձիու քուռակ ու ավանակ: Սա այստեղ գայլերի հարձակման միակ դեպքը չէ:
«Ժամանակ». ՀԱԿ-ը խաղաղության շարժում կկազմակերպի
23 Հունվարի 2018 - 09:08
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանը. «Ժամանակի ընթացքում խաղաղության շարժում ենք կազմակերպելու ու տեղյակ կպահենք մեր անելիքների մասին:
«Ժողովուրդ». Ինչպես հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. նա գլխի շրջանում վնասվածքներ է ունեցել. նոր մանրամասներ
23 Հունվարի 2018 - 09:05
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում առեւանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը:
«Հրապարակ». Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք
23 Հունվարի 2018 - 08:57
«Հրապարակ» թերթը գրում է. «1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանից հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իշխանությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչներից մեկին՝ գրեթե 18 տարի վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1126
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր