Facebook   Twitter
 
Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 69 տրասպորտային միջոց է կուտակվել

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 69 տրասպորտային միջոց է կուտակվել

12 Հունվարի 2018 - 12:29
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզի ողջ տարածքում առկա է մառախուղ:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հունվարի 12-ին, ժամը 11.30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 69 տրասպորտային միջոց (57 բեռնատար և 12 մարդատար):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանները կանխել են գինովցած երիտասարդների ծեծկռտուքը
22 Հունվարի 2018 - 22:03
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում:
Տեխասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
22 Հունվարի 2018 - 21:30
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Էլիս շրջանի դպրոցներից մեկում հրաձգություն է եղել, ինչի հետևանքով կա մեկ տուժած: Այս մասին հայտնում է New York Post-ը:

«Առանց հումորի այս մրցույթում շատ բարդ է հաղթել». Վահրամ Պետրոսյանը` «Եվրատեսիլում» Կամիլին աջակցելու մասին
22 Հունվարի 2018 - 21:18
«Դեպի Եվրատեսիլ» նախագծում «Եվրատեսիլի» ուղեգրի համար պայքարում է նաև Կամիլ շոուն։ Նրա «Պուերտո Րիկո» երգի երժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել է Արթուր Աբգարը։




Կիեւում Հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար միջեկեղեցական աղոթքին
22 Հունվարի 2018 - 21:14
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմի ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար աղոթքին: Կիեւի Ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցու տաճարում հունվարի 21-ին միջեկեղեցական աղոթք է տեղի ունեցել:
Իմ 5-րդ կետն է Քարդաշյանի համար ուղի հարթել դեռևս 20 տարի առաջ. Կոկո Օսթին (Լուսանկարներ)
22 Հունվարի 2018 - 20:52
38-ամյա ամերիկացի մոդել և դերասանուհի, ինչպես նաև ռեփեր Ice-T կին Նիկոլ (Կոկո) Օսթինը Լոս Անջելեսից հրապարակել է իր ֆոտոարխիվը՝ մոդելային աշխարհում պատմական ճշմարտություն հաստատելու համար։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9733
 
Լրահոս`