Facebook   Twitter
 
Կենտրոն վարչական շրջանի 27 նորակոչիկներ Սուրբ Աննա եկեղեցուց ճանապարհվեցին Հայոց բանակ. ներկա էին վարչական շրջանի ղեկավարն ու զինկոմը

Կենտրոն վարչական շրջանի 27 նորակոչիկներ Սուրբ Աննա եկեղեցուց ճանապարհվեցին Հայոց բանակ. ներկա էին վարչական շրջանի ղեկավարն ու զինկոմը

12 Հունվարի 2018 - 14:48
Այսօր` հունվարի 12-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել կենտրոնաբնակ 27 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Կենտրոն-Նորք Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ ու ընկերներ:

Նորակոչիկների հետ միջոցառման մասնակիցները մասնակցեցին օրհնության կարգին և միասնաբար հնչեցրին Տերունական աղոթքը:

Բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա. Սադոյանը նշեց. «Այսօր կարևոր օր է բոլորիս համար, դուք համալրելու եք տարածաշրջանի ամենամարտունակ հայկական բանակի շարքերը: Վստահ եմ՝ ձեր տոկունությամբ և ոգով բարձր եք պահելու ազգային բանակի դիմագիծը: Մենք միշտ ձեր կողքին ենք և հնարավորինս կսատարենք ձեզ՝ ծառայության ընթացքում»:

Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքն ուղղեց նաև Սուրբ Աննա եկեղեցու սպասավոր Տեր Զենոն քահանա Բարսեղյանը: Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները վարչական շրջանի ղեկավարի կողմից ստացան նվերներ: Իսկ ՀՀ Երկրապահ կամավորականների միության պատանիների ակումբը նորակոչիկներին ճանապարհեց ազգային հայրենասիրական պարերի շարանով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանի բնակիչը գողի վրա եռացած ջուր է լցրել
22 Հունվարի 2018 - 22:13
Ադրբեջանի բնակիչը դաժան հաշվեհարդաար է տեսել գողի հետ:
Ոստիկանները կանխել են գինովցած երիտասարդների ծեծկռտուքը
22 Հունվարի 2018 - 22:03
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում:
Տեխասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
22 Հունվարի 2018 - 21:30
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Էլիս շրջանի դպրոցներից մեկում հրաձգություն է եղել, ինչի հետևանքով կա մեկ տուժած: Այս մասին հայտնում է New York Post-ը:

«Առանց հումորի այս մրցույթում շատ բարդ է հաղթել». Վահրամ Պետրոսյանը` «Եվրատեսիլում» Կամիլին աջակցելու մասին
22 Հունվարի 2018 - 21:18
«Դեպի Եվրատեսիլ» նախագծում «Եվրատեսիլի» ուղեգրի համար պայքարում է նաև Կամիլ շոուն։ Նրա «Պուերտո Րիկո» երգի երժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել է Արթուր Աբգարը։




Կիեւում Հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար միջեկեղեցական աղոթքին
22 Հունվարի 2018 - 21:14
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմի ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար աղոթքին: Կիեւի Ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցու տաճարում հունվարի 21-ին միջեկեղեցական աղոթք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9411
 
Լրահոս`