Facebook   Twitter
 
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել մակնշման մասին ԵՏՄ համաձայնագրի նախագծին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել մակնշման մասին ԵՏՄ համաձայնագրի նախագծին

12 Հունվարի 2018 - 17:19
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի նախագիծը նույնական ապրանքանշման մասին, համապատասխան կարգադրությունը հրապարակվել է կառավարության կայքում հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարգադրության ստորագրմամբ ռուսական կողմը հավանություն է տվել նույնական ապրանքանշման մասին ԵՏՄ համաձայնագրին»,-նշվում է փասթաթղթի տեղեկանքում։

Համաձայնագրի նպատակն է ապահովել ապրանքի օրինական շրջանառությունը ԵՏՄ շրջանակներում, պաշտպանել սպառողների իրավունքները եւ կանխել այն գործողությունները, որոնք սպառողներին կարող են մոլորության մեջ դնել: Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքանշման համակարգի ընդհանուր կանոնները եւ հիմնարար մոտեցումներ են սահմանում:

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ միության շրջանակներում ապրանքների մակնշման միասնական համակարգ ստեղծելու համար լիազորությունների բաշխում: Կառավարությունը նշում է, որ համաձայնագիրը չի խոչընդոտի ուժի մեջ գտնվող ազգային ապրանքանշման համակարգերի գործունեությանը:

Տեղեկացվում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կհաստատվի ծանուցման ընթացակարգ, որը նախատեսում է ԵՏՄ անդամների համար միությունում շահավետ ուղղության ծանուցում ազգային ապրանքանշման կամ համատեղ ապրանքանշման առաջարկների համար։

Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ստորագրությունից հետո պայմանագիրը ենթակա է վավերացման, քանի որ այն պարունակում է կանոններ, որոնք տարբերվում են Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգից:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ պետք է արագացնել ԵՏՄ շրջանակներում տարբեր խմբերի ապրանքանշումը: Նրա կարծիքով՝ դա կբարելավի շուկան եւ կօգնի կեղծարարության դեմ պայքարելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կառավարությունը գյուղատնտեսության համար կսուբսիդավորի դիզվառելիքի թանկացումը
23 Հունվարի 2018 - 17:34
Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսական արտադրանքի գների վրա դիզվառելիքի թանկացման ազդեցությունը մեղմելու կամ նվազեցնելու սուբսիդավորման ծրագիր է քննարկում:
Կրեմլը չի մեկնաբանել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող գործողության մասին քրդերի հայտարարությունը
23 Հունվարի 2018 - 17:09
Կրեմլը չի մեկնաբանում քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցչի հայտարարությունը, որը Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական օպերացիայի կապակցությամբ մեղադրել էր Ռուսաստանին դավաճանության համար, փոխանցում է РИА Новости-ն:
Իտալացին սպանել է կնոջը‚ վիրավորել 5 հոգու և ինքնասպան եղել
23 Հունվարի 2018 - 17:06
Իտալական Բելլոնա կոմունայի բնակիչը‚ ով սեփական բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա‚ ինքնասպանություն է գործել‚ հայտնում է ANSA լրատվականը:
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
23 Հունվարի 2018 - 16:50
Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում զոհվել է թուրք երկրորդ զինվորը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Սիրիայում
23 Հունվարի 2018 - 16:45
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կոչ է արել Թուրքիային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում քրդերի նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ֆրանս Պրես»-ը:
Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 16:32
Փարիզում Երեւանի ժամանակով 16.00-ի սահմաններում մեկնարկել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը:
Անցյալ տարի մահացած թայլանդական վանականը սկսել է ժպտալ
23 Հունվարի 2018 - 16:15
Նոյեմբերին մահացած թայլանդական վանական Լուանգ Պհո Փիանը երկու ամսում գրեթե չի փոխվել: Բացի այդ, տղամարդը, ականատեսների խոսքերով, «սկսել է ժպտալ»:
Բաքվում ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ կուրսանտ
23 Հունվարի 2018 - 15:24
Բաքվում ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ կուրսանտ, 23-ամյա Նավրուզ Սանգովը: Նա մտադիր էր Թուրքիա մեկնել եւ հետագայում միանալ «Իսլամական պետությանը»:
iPhone X-ն արդեն այս ամառ կարող է արտադրությունից դուրս գալ
23 Հունվարի 2018 - 15:20
Apple ընկերությունը կարող է դադարեցնել iPhone X-ի արտադրությունն արդեն այս ամառ՝ Չինաստանում ցածր պահանջարկի պատճառով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3719
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աֆրինում երկրորդ թուրք զինվորն է զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր