Facebook   Twitter
 
«Հայանտառ»-ը շարունակելու է վերջին ամիսների ակտիվ և հետևողական պայքարը՝ ուղղված ապօրինի անտառահատումների դեմ. Արձագանք մեր հրապարակմանը

«Հայանտառ»-ը շարունակելու է վերջին ամիսների ակտիվ և հետևողական պայքարը՝ ուղղված ապօրինի անտառահատումների դեմ. Արձագանք մեր հրապարակմանը

12 Հունվարի 2018 - 18:10
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը անդրադարձել է HayNews.am կայքում 11.01.2018թ.-ին հրապարկված «Անձեռնմխելի և անպատժելի Սևքարի անտառապետը» հոդվածին՝ անընդունելի համարելով նշյալ նյութում տեղ գտած մի շարք ձևակերպումներ։
Անընդունելի համարելով «Ստորև ներկայացված նյութը հրապարկման էր պատրաստ դեռ 2017թ.-ի հոկտեմբեր ամսին, սակայն հավատալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը, որ իրենք հետևողական են լինելու նշված դեպքի ամբողջական բացահայտմանը, մենք էլ հավատարիմ մեր խոստմանը՝ համբերատար սպասեցինք: Բայց պատասխանը ոչ միայն ծիծաղելի էր․․․» բովանդակությամբ շարադրանքը, «Հայանտառ»-ից հայտնում են, որ ՊՈԱԿ-ը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապօրինությունների դեմ պայքար իրականացնում է բոլոր անտառտնտեսություններում, սակայն, չի կարող իրեն վերապահել այլ գերատեսչության գործառույթ։

«Հայանտառ»-ը նաև անհիմն և անընդունելի է համարում նյութում տեղ գտած այն ձևակերպումները, որոնք վարկաբեկում են այն մարդուն, ում մեղավորությունն ապացուցող փաստեր չկան։ Կա միայն տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիա, որի իսկություն ապացուցված չէ։

«Հայանտառ»-ից հավաստիացնում են, որ շարունակելու են վերջին ամիսների ակտիվ և հետևողական պայքարը՝ ուղղված ապօրինի անտառահատումների դեմ: Օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակում շարունակաբար պայքարելու են արատավոր այդ երևույթի դեմ:

«Հայանտառ»-ից տեղեկացրին նաև, որ բացի իրավապահ մարմիններին ուղղված բանավոր և գրավոր դիմումներից, դիմել են նաև ՀՀ ՊԵԿ նախագահին՝ «Հայանտառ»-ի հետ համատեղ ստուգելու հոդվածում մատնանշված փայտածուխի մշակման արտադրամասի օրինականությունը։

Հ.Գ. 1 - Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ HayNews.am-ի կողմից ներկայացված հարյուրավոր խ/մ-ի հասնող փայտանյութը Հայանտառի տվյալներով շուրջ 120 խ/մ է, օրինակությունը ստուգելու «Հայանտառ»-ի գրությանը Ոստիկանության Իջևանի բաժնի պատասխանում նշված է ընդամենը 10-12 խ/մ փայտի ուսումնասիրության արդյունքը: Ինչը մեզ հիմք է տվել նշելու, որ Ոստիկանության նման վերաբերմունքը կամ շատ անլուրջ է, կամ ծիծաղելի: Այնպես որ ծիծաղելի բառը առաջ է եկել, երբ ծանոթացել ենք Ոստիկնության գրությանը:

Հ.Գ. 2 – Մեզ համար հասկանալի է, թե որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում մարդու մեղավորությունը: Երբ այդ նույն իրավապահ մարմինները գտնում և արձանագրում են անտառամերձ գյուղի բնակիչի անտառից դուրս բերվող մեկ մեքենա փայտն անգամ, իսկ անտառապետի անօրինականությունները մնում են աննկատ ու անպատիժ:

Հ.Գ. 3 – Հայանտառի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ «Արտակարգ դեպք Եղեգնաձորում. հյուրանոցային համալիրում դաժան ծեծի է ենթարկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը» վերտառությամբ հրապարակման մեջ նշված անուն ազգանունով աշխատակից իրենք չունեն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոցցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար. ԵՄ-ի նոր կանոնները
21 Օգոստոսի 2018 - 00:05
Եվրամիության մշակած կանոնների համաձայն՝ սոցիալական ցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար:
Միկրոբները կլինեն Երկրի միակ բնակիչները
21 Օգոստոսի 2018 - 00:00
2,8 մլրդ տարի հետո Երկրի վրայից կանհետանա կյանքի վերջին ձևը: Ապոկալիպսիսի գալուց մեկ մլրդ տարի առաջ մոլորակի վրա միակ կենդանի օրգանիզմները մեկուսացված տաք և աղի ջրամբարներում ապրող միաբջիջ օրգանիզմները կմնան:
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե 60 000 դոլար
20 Օգոստոսի 2018 - 23:58
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը արժե 60 000 դոլար։ Այն փորձելու համար պետք է մեկնել Տանզանիա։ Ճոխ հանգստավայրում Ձեր աչքի առաջ կպատրաստեն պաղպաղակը, որ դուք կճաշակեք Կիլիմանջարոյին նայելով, հայտնում է CNBC-ն։
Տավուշի մարզում 67-ամյա վարորդը ГАЗ 31029-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. Shamshyan.com
20 Օգոստոսի 2018 - 23:55
Երեկ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Արմեն Ջաղինյանը իր վարած ГАЗ 31029 մակնիշի 34 ՍR 598 համարանիշի ավտոմեքենայով Բերդավան-Զորական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ միջնադարյան գեղեցկուհու կերպարում
20 Օգոստոսի 2018 - 23:49
Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային աստղերց է, ովքեր հիմնականում խենթացնում են իրենց երկրպագուներին քիչ բան թաքցնող հանդերձանքներով, համարձակ կերպարներով:
Միջազգային օգնության ծրագրի ավարտը խոսում է ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին. Մակրոն
20 Օգոստոսի 2018 - 23:47
Միջազգային մակրոֆինանսական օգնության երրորդ՝ վերջին ծրագրի ավարտը խոսում է ծանր ճգնաժամից Հունաստանի դուրս գալու մասին:
Դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդկական ավանդույթներով
20 Օգոստոսի 2018 - 23:29
Դերասանուհի Սիլվի Բարկովան օրեր առաջ ամուսնացել է։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկար, որտեղ սկեսրոջ հետ է:
Երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ
20 Օգոստոսի 2018 - 23:27
Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
20 Օգոստոսի 2018 - 23:23
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների առաջին շոշափելի արդյունքը․ մշակվել են փոփոխություններ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14454
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու
Հասարակություն, Քաղաքական