Facebook   Twitter
 
ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 39 հարց. Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 39 հարց. Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

12 Հունվարի 2018 - 18:50
Հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդի որոշմամբ լրացում է կատարվել «Ազգային ժողովի մի շարք հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» որոշման մեջ, որով մեկով ավելացվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը:

Փոփոխություններ են կատարվել «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ. ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը, իսկ Միջխորհրդարանական միությունում Կարինե Աճեմյանին՝ Շուշան Սարդարյանը:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել նաեւ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Խորհուրդը հաստատել է միջխորհրդարանական հանձնաժողովներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման ու գործունեության, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության կարգերը: Նշվել է, որ որոշման նախագիծը նպատակ ունի ապահովելու պատվիրակությունների եւ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետությունը:

Հաստատվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 39 հարց, հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 26 հարց: Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծերի քննարկման համար որոշվել է տրամադրել 90-ական րոպե:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը
23 Հունվարի 2018 - 21:39
«Չելսի»-ի, «Մոնակո»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ քաղաքական գործիչ Ջորջ Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը:Այդ մասին հաղորդում է AFP-ն:
Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում չի կարող «Արսենալում» խաղալ 7 համարով
23 Հունվարի 2018 - 21:34
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լիգայում չի կարող հանդես գալ 7 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի կայքը:
Ինտիմ մերձեցման ո՞ր տեսակներն են կանայք նախընտրում (չափահասների համար)
23 Հունվարի 2018 - 21:24
Եթե սեքսը լիներ զուտ ֆիզիոլոգիական հաճույք ստանալու ձև, այն կքննարկեին այնքան, որքան քննարկում են, ասենք, ոտնաթաթերի մերսումը։
Քեյթ Միդլթոնը ծրագրում է հրաժարվել ծննդատան ծառայություններից (Լուսանկարներ)
23 Հունվարի 2018 - 21:22
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը զերծ են մնում երրորդ երեխայի ծննդյան նախապատրաստությունների վերաբերյալ մեկնաբանություններից։
Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ զինված տղամարդու է ձերբակալել
23 Հունվարի 2018 - 21:19
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտ զինված տղամարդու է ձերբակալել։ Նշվում է, որ ձերբակալված տղամարդն ունեցել է լիցքավորված հրազեն։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ տեղի ժամանակով 02։30-ին (Երևանի ժամանակով 11.30)։

Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
23 Հունվարի 2018 - 21:17
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի եւ ԱՄՆ–ի նախագահների կայանալիք հեռախոսազրույցի մասին։
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով (Տեսանյութ)
23 Հունվարի 2018 - 21:15
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով։
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայա Դաղերին
23 Հունվարի 2018 - 21:08
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 23-ին ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ադրբեջանում աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար մեղադրվող դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև
23 Հունվարի 2018 - 21:05
Ադրբեջանում աշակերտուհու հանդեպ անպարկեշտ վարքի համար մեղադրվող դպրոցի տնօրենը կանգնել է դատարանի առջև:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10873
 
Լրահոս`
 
 
 
 
 
Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Թրամփի հետ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
Բլից հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ (Տեսանյութ)
Միջազգային, Սպորտ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Մուտանտ-հորթը սովորել է քայլել մարդու նման
Միջազգային, Հասարակություն
 
Խենթ զույգն ամուսնացել է 121 մետր բարձրության վրա (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր