Facebook   Twitter
 
Հռոմի Պապի այցի նախաշեմին Չիլիում հարձակում են գործել եկեղեցիների վրա եւ սպառնալիքներ թողել Պապի հասցեին

Հռոմի Պապի այցի նախաշեմին Չիլիում հարձակում են գործել եկեղեցիների վրա եւ սպառնալիքներ թողել Պապի հասցեին

12 Հունվարի 2018 - 20:11
Սանտյագոյում վանդալները երեք եկեղեցու վրա ինքնաշեն ռումբեր են գցել եւ հեռանալիս սպառնալիքներ թողել Հռոմի Պապի հասցեին:
Հռոմի պապը Չիլի կայցելի հաջորդ շաբաթ, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղական ոստիկանությունը:

Հարձակվողները այրել են երկրի մայրաքաղաքում գտնվող եկեղեցիներից առնվազն մեկը եւ գրություններ թողել դրանց մոտակայքում: Դրանցից մեկում ասվում է. «Ֆրանցիսկոս պապ, հաջորդ ռումբը կլինի ձեր հագուստի մեջ»:

Հռոմի Պապը Չիլի կժամանի հունվարի 15-ին: Ակնկալվում է, որ ավելի քան 500 հազար մարդ կմասնակցի պատարագին, որը Ֆրանցիսկոս պապը նախատեսում է անցկացնել հունվարի 16-ին Սանտյագոյի այգում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանի բնակիչը գողի վրա եռացած ջուր է լցրել
22 Հունվարի 2018 - 22:13
Ադրբեջանի բնակիչը դաժան հաշվեհարդաար է տեսել գողի հետ:
Ոստիկանները կանխել են գինովցած երիտասարդների ծեծկռտուքը
22 Հունվարի 2018 - 22:03
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում:
Տեխասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
22 Հունվարի 2018 - 21:30
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Էլիս շրջանի դպրոցներից մեկում հրաձգություն է եղել, ինչի հետևանքով կա մեկ տուժած: Այս մասին հայտնում է New York Post-ը:

«Առանց հումորի այս մրցույթում շատ բարդ է հաղթել». Վահրամ Պետրոսյանը` «Եվրատեսիլում» Կամիլին աջակցելու մասին
22 Հունվարի 2018 - 21:18
«Դեպի Եվրատեսիլ» նախագծում «Եվրատեսիլի» ուղեգրի համար պայքարում է նաև Կամիլ շոուն։ Նրա «Պուերտո Րիկո» երգի երժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել է Արթուր Աբգարը։




Կիեւում Հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար միջեկեղեցական աղոթքին
22 Հունվարի 2018 - 21:14
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմի ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության համար աղոթքին: Կիեւի Ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցու տաճարում հունվարի 21-ին միջեկեղեցական աղոթք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9411
 
Լրահոս`